Հայաստան

Կուսակցությունները Օր Առաջ Վերաօրինականացնել

Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ժողովրդի հաշվին հարստացածները այլևս երբեք չկարողանան ժողովրդավարության անունից վերադառնալ իշխանության։

Արման Բաբաջանյան

Երկրի վարչապետն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերը պարզապես չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում։ Հուսամ՝ սա սոսկ քարոզչական խոստում չէ։ Եթե այդ ուժերը համարվում են ժողովրդավարության և Հայաստանի պետականության թշնամիներ, ապա անհրաժեշտ է, որ պետությունն այդ գնահատականը դարձնի իրավական ու քաղաքական իրականություն։ 

Պետությունից թալանած միլիարդներով ժողովրդավարական գործընթացներին մասնակցելն ու նույն այդ ժողովրդավարությունը խեղդելու փորձերը պետք է դառնան անհնար։ Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը պետք է ապահովվի մինչև վերջ․ ովքե՞ր են հովանավորները, որտեղի՞ց է փողը, ինչպե՞ս է կուտակվել։ Խոսքը այն համակարգի մասին է, որը տարիներ շարունակ խեղդել է ազատ ընտրությունը, բռնությամբ, կեղծիքով և թալանով օգտագործել է պետությունը սեփական գրպանի հարստացման համար։ Այդ համակարգին երկրորդ հնարավորություն տալը նշանակում է գիտակցաբար վտանգել Հայաստանի ապագան, մեր երեխաների անվտանգությունն ու մեր պետության սուվերենությունը։ 

Պետությունն ու քաղաքական դասը պարտավոր են ձևավորել նոր, կոշտ կանոններ․ ընտրական օրենսգիրք, կուսակցական ֆինանսավորում, հակաօլիգարխիկ և հակակոռուպցիոն սահմանափակումներ, որոնք կփակեն վերադարձի դռները այն ուժերի առաջ, որոնք ապացուցել են, որ ժողովրդավարությունը համարում են ընդամենը ծածկագիր իշխանությունը պահելու համար։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ժողովրդի հաշվին հարստացածները այլևս երբեք չկարողանան ժողովրդավարության անունից վերադառնալ իշխանության։ Ժողովրդավարությունն ունի ոչ միայն իրավունք, այլ պարտականություն՝ ինքնապաշտպանվելու։

Արման Բաբաջանյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/1BWy7pmT9j/?mibextid=wwXIfr

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *