ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նոր Սերնդի Պետականամետ Ապագան

Եվ եթե մենք որպես պետություն այս հանգամանքը հստակ չենք արձանագրում, ապա ապագա սերունդների համար թողնում ենք վտանգավոր նախադեպ, որ իշխանությունը կարող է անպատիժ ուժ կիրառել սեփական քաղաքացիների դեմ։

Ռոման Սայադյան

Ազգային ժողովում  հնչեցին ուշագրավ և կոշտ ձևակերպումներ Մարտի 1-ի դեպքերի, իշխանության պատասխանատվության և պետական համակարգի տարիներ շարունակ կուտակված ճաքվածքների մասին։ Ելույթ ունեցող 17-ամյա երիտասարդն ընդգծեց, որ Մարտի մեկի ողբերգությունը պետք է դիտարկել ոչ միայն 2008-ի նախընտրական իրադարձությունների համատեքստում, այլ՝ որպես ավելի խորը ճգնաժամի հետևանք, որը սկիզբ է առել դեռևս հոկտեմբերի 27-ից։ Երիտասարդի խոսքում ընդգծված էին երեք առանցքային շեշտադրումներ՝ պետական ուժի չարդարացված կիրառումը, պատմական ճշմարտության բացահայտման անհրաժեշտությունը, և ապագայում նման ողբերգությունների բացառման համար պատասխանատվության վերականգնումը։ 
Այն, որ այդ ելույթը պատկանում էր 17-ամյա, դեռևս քաղաքական փորձ չունեցող Ռոման Սայադյանի կողմից, ավելի է ընդգծում պետական իշխանության ամրացման և օրինականության, արդարության հաստատման կենսական ահրաժեշտությունը։

Ստորև ներկայացնում ենք այդ ելույթի ամբողջական, խմբագրված տեքստը։

Մեր Ուղին


Մարտի մեկը մեր նորագույն պատմության այն էջերից է, որտեղ մի կողմում կար քաղաքական կոնկրետ որոշումների շղթա, իսկ մյուս կողմում՝ մի ամբողջ հասարակության կոտրված վստահությունը պետության հանդեպ, մարդկային տասը կյանք և պետականության համար ցավոտ նոր օրվերք։

Այս քննարկումները ոչ միայն անցյալի մասին են․դրանք վերաբերում են այն հարցին, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել ապագայում և ինչպիսի Հայաստան ենք կառուցում այսօր։ Երբ այսօր փորձում ենք վերաիմաստավորել այդ իրադարձությունները, պետք է արձանագրենք մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ պետական ուժի կիրառում խաղաղ ցուցարարների դեմ երբեք չի կարող հիմնավորվել։

Մարտի մեկի գիշերը կիրառված պետական մեխանիզմները դուրս էին սահմանադրական վերահսկողությունից։ Սա քաղաքական գնահատական չէ, սա իրավական փաստ է, որի շուրջ տարիներ շարունակ փորձ է արվել ստեղծել լռություն։ Հատկապես պետք է անդրադառնամ այն ժամանակվա երկրի ղեկավարությանը և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին, որի կողմից արտակարգ դրության սահմանումն ու դրանից բխող ուժի կիրառումի կառավարումը դուրս եկան ոչ միայն իրավական դաշտից, այլև խախտեցին սահմանադրությունը։

Եվ եթե մենք որպես պետություն այս հանգամանքը հստակ չենք արձանագրում, ապա ապագա սերունդների համար թողնում ենք վտանգավոր նախադեպ, որ իշխանությունը կարող է անպատիժ ուժ կիրառել սեփական քաղաքացիների դեմ։

Մարտի մեկը նաև մարդկային ողբերգություն է։ Այդ օրը զոհված քաղաքացիները ոչ թե թվեր են, այլ անհատական պատմություններ, ընտանիքներ, որոնք մինչ օրս չեն ստացել լիարժեք պատասխաններ։ Այսօր քննարկվող ցանկացած մոտեցում պետք է մնա ոչ թե քաղաքական շահարկումների դաշտում, այլ արդարության վերականգնման տրամաբանության մեջ։

Մեծ հաշվով հարցը մեկն է․ ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, որտեղ ուժը ծառայում է օրենքին, ոչ թե հակառակը։ Մարտի մեկը մեզ տալիս է ցավոտ, բայց անհրաժեշտ հնարավորություն՝ ձևավորելու պետական ուժի սահմանները, վերահսկողության մեխանիզմները և քաղաքացու պաշտպանության երաշխիքները։ Դա պարտք է զոհերի հիշատակին, պարտք՝ մեր հասարակության հոգևոր առողջությանը և պարտք՝ ապագա Հայաստանի համար։

Այս ամբիոնից մի քանի անգամ հնչեց, և ես ևս ուզում եմ արձանագրել՝ այն, ինչ տեղի ունեցավ Մարտի մեկին, չի սկսվել 2007-ի նախընտրական փուլից։ Դա հոկտեմբերի 27-ի հետևանքն էր, երբ այս պետությունը գլխատվեց, երբ այն ուղին, որ ընտրել էր ժողովուրդը, կտրվեց, և ամեն ինչ սկսեց բնաջնջվել։

Իմ կոչը հետևյալն է․ եկեք բացահայտենք այս երկումեծ ողբերգությունները, որովհետև եթե դա չանենք, ապագայում կարող ենք ունենալ նոր Մարտի մեկ ևնոր հոկտեմբերի 27։ Հոկտեմբերի 27-ը ոչ միայնահաբեկչություն էր․այն նաև 2003 թվականիկեղծված ընտրություններն էր, 2005 թվականիկեղծված սահմանադրական հանրաքվեն, այն ամբողջ համակարգը, որի ստվերը մինչ այսօր երևում է մեր հասարակության մեջ։

Որպես երիտասարդ, որպես մի մարդ, որը մտահոգված է այս պետության ճակատագրով, ուզում է ապրել այստեղ, քայլել այս հողի վրա ամուր և հպարտանալ, որ հայ է, ես ունեմ մեկ կոչ․
Տանք ճշգրիտ, ուղենշող պատասխան այս իրադարձություններին, և թող բոլոր մեղավորները պատժվեն՝ առանց բացառությունների, առանց որևէ ձևի ինդուլգենցիայի կամ համապատասխանեցման։

Շնորհակալություն տրված հնարավորության համար։

Ելույթի տեսագրությունը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *