Վիրավորանքն ու զրպարտությունը ազատ խոսք չեն, և ազատ խոսքը չի նշանակում մարդկանց արժանապատվությունը ոտնահարելու իրավունք։ Ազատ խոսքը ենթադրում է պատասխանատվություն, և յուրաքանչյուր երկրում օրենքը պատժում է այն խոսքը, որը անցնում է սահմանը։
Սերգեյ Բագրատյան
Armtimes.com-ը զրուցել է «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում քննարկվում են քաղբանտարկյալների սահմանումը և նրանց գոյությունը Հայաստանում՝ Բագրատյանը հերքում է, որ ոչ քաղաքական գործիչները կարող են համարվել քաղբանտարկյալներ։
Նա նշեց, որ հասարակական դիսկուրսում հաճախ մարդկանց վերագրում են այնպիսի որակումներ, որոնք նրանք իրենք չեն ընդունում։ Բագրատյանը ընդգծեց, որ եթե, օրինակ, Սամվել Կարապետյանը հայտարարում է, թե քաղաքականությամբ չի զբաղվում, ապա նրան «քաղբանտարկյալ» որակելը իրավական կամ տրամաբանական հիմք չունի։ Նա ասաց, որ քաղաքացիական անձինք, հոգևորականներ կամ գործարարներ, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ, չեն կարող համարվել քաղբանտարկյալներ։ Օրենքով հստակ սահմանված է՝ ով է քաղաքական գործիչը և ինչ պայմաններում կարելի է որևէ մեկին համարել քաղբանտարկյալ։ Նա դիտարկեց, որ երբ մի հոգևորական, ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին առաջարկներ է անում, այնտեղ քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքով՝ եթե որևէ անձ չի ընդունում, որ քաղաքականությամբ է զբաղվում, ապա նրան այդ կարգավիճակը վերագրելն անհիմն է։
Խոսելով խոսքի ազատության մասին՝ նա շեշտեց, որ այն բացարձակ արժեք չէ և անսահմանափակ չէ։ Նա ասաց, որ խոսքի ազատությունը գործում է այնքան, որքան այն չի խախտում այլոց իրավունքները։ Բագրատյանը ընդգծեց, որ վիրավորանքն ու զրպարտությունը ազատ խոսք չեն, և ազատ խոսքը չի նշանակում մարդկանց արժանապատվությունը ոտնահարելու իրավունք։ Նրա կարծիքով՝ ազատ խոսքը ենթադրում է պատասխանատվություն, և յուրաքանչյուր երկրում օրենքը պատժում է այն խոսքը, որը անցնում է սահմանը։
Սերգեյ Բագրատյանը անդրադարձավ ՍամվելԿարապետյանի ուղերձին ու նշեց, որ նման ուղերձներ հղելու համար քաղաքական հիմքեր են անհրաժեշտ։ Նա ասում է, որ եթե Կարապետյանը խոսում է իշխանության փոփոխության մասին, ապա պետք է ունենա նաև քաղաքական ուժ, ծրագիր և մասնակցություն։ Բագրատյանի խոսքով՝ Կարապետյանը չի կարող անձամբ մասնակցել ընտրություններին՝ բնակության ցենզի պատճառով, ուստի եթե խոսքը վերաբերում է այլ ուժերի, ապա դա սովորական մրցակցություն է։ Նա շեշտեց, որ մրցակցության արդյունքում հանրությունն է որոշելու՝ ում է վստահում։ Քննարկելով նոր քաղաքական ուժերի հնարավոր մասնակցությունը՝ նա ընդգծեց, որ կարևոր է տեսնել այդ ուժերի ծրագրերը։ Սերգեյ Բագրատյանը ասաց, որ ներկայիս ընդդիմադիր ուժերի մասին հանրությունը արդեն կարծիք ունի և այն նորից ձևավորել չի կարող։ Նա հավելեց, որ իրենց իշխանությունն ունի թերություններ, սակայն նաև ծանրագույն փորձությունների պայմաններում մեծ աշխատանք է կատարել, և հանրությունն առնվազն երեք անգամ վստահություն է ցուցաբերել։
Վաղարշապատի ընտրությունների մասին խոսելիս՝ նա ասաց, որ «եթեներով քաղաքականություն հնարավոր չէ անել»։ Նա ընդգծեց, որ ընդդիմությունը ինքն էլ չի վստահել իր հնարավորություններին, դրա համար չի մասնակցել մրցակցության որոշ ձևաչափերի։ Բագրատյանը կարծում է, որ ընտրություններում ընդդիմությունն իր վրա էր կենտրոնացրել նաև հոգևորականների և գործարարների լայն ռեսուրս, սակայն արձանագրած արդյունքները նրանց ակնկալիքներին չեն համապատասխանել։ Նա զարմանքով նշեց, որ պարտությունը անվանել «ջախջախիչ հաղթանակ»՝ զավեշտալի է։
Նա շեշտեց, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը գյուղերում ավելի լայնաջակցություն ունի, ինչը, ըստ նրա, համակարգվա ծաշխատանքի արդյունք է։ Բագրատյանը նշեց, որ գյուղում աջակցությունը ստանալը դժվար է, քանզի գյուղացիները ավելի խիստ ու օբյեկտիվ են, սակայն հենց դա է վկայում իշխանության աշխատանքների արդյունավետության մասին։ Նա հավելեց, որ գյուղերում այժմ ավելի բարձր քաղաքական գիտակցություն կա, քան նախկինում։
Սերգեյ Բագրատյանը անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքը ազդակ էր կաթողիկոսի հեռացման օրակարգի վերաբերյալ։ Նա ասաց, որ եթե ընդդիմադիր ուժերը հույս էին կապում հոգևորականների օրհնության հետ, ապա իրենց ստացած առավելագույն 30 տոկոս արդյունքը ցույց է տալիս, որ «աստվածահաճո չեն»։ Նա շեշտեց, որ եթե աղոթքներն ու կոչերը չեն գործում, ապա դանշանակում է, որ իշխանությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում և հանրությունը կողմ է այդ քաղաքական ուղեգծին։ Ֆինանսավորման թափանցիկության հարցում նա շեշտեց, որ օրենքն արդեն սահմանում է՝ որ ուժերը կարող են և որոնք չեն կարող ֆինանսավորվել։ Նա ասաց, որ եթե կուսակցությունները ցույց չեն տալիս իրենց ֆինանսական աղբյուրները, ապա դա խնդիր է և կարող է առաջացնել իրավական հետևանքներ։ Բագրատյանը կարծում է, որ վերջին ընտրությունների ընթացքում ընդդիմադիր որոշ ուժերի ծախսերը հակասում էին իրենցհայտարարած ռեսուրսներին, և այդ ամենը պետք է դառնա քննության առարկա։ Նա ընդգծեց, որ եթե մուտքեր չեն եղել, բայց ծախսեր կան, ապա իրավապահ համակարգը դա պարզելու է։
Վերջում Սերգեյ Բագրատյանը եզրակացրեց, որ քաղաքական դաշտը պետք է լինի թափանցիկ, ֆինանսական հոսքերը՝ տեսանելի, իսկ ցանկացած ուժ՝ պատասխանատու իր գործողությունների համար։ Նա շեշտեց, որ հանրությունն արդեն մի քանի անգամ ցույց է տվել՝ ում է վստահում, և ընտրությունների արդյունքները հստակ քաղաքական ազդակ են իշխանության ու ընդդիմության համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
