ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երկու Տող՝ Առ Ֆերդինանդ Ղազարյանի Որդուն

Ամեն ինչ արել են, որ բռնատեղահանված հարյուր հիսուն հազար արցախցիները Երեւանում քաղաքական ինքնակազմակերպվածության չհասնեն, իրենց նոր ներկայացուցչին չընտրեն եւ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններ չնախաձեռնվեն: 

Վահրամ Աթանեսյան

Ոմն Էդգար Ղազարյան իմ մի հարցազրույցից առանձնացրել է «Իլհամ Ալիեւը պետք է լսի Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներին» միտքը եւ տեսանյութ մոնտաժել, որտեղ իր արեւին ինձ ծաղրում է, թե բա՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները Բաքվի բանտում են: 

Մի անգամ պատասխանել եմ, որ նրա հայրն է առաջին գումարման Գերագույն խորհրդում իմ գործընկերը եղել, ինքը դեռ չի հասել  ինձ նույնիսկ արձագանքելու մակարդակին, ղարաբաղցու ասած՝ քաղաքականության «հաչա փոխանով խոխա է»: Հիմա ավելացնեմ, որ Բաքվի բանտում ԼՂ ընտրված ներկայացուցիչ չկա, նախկին նախագահները նման մանդատ չունեն, նախկին պետական նախարարն՝ առավել եւս: 

Լեռնային Ղարաբաղը ընտրված ներկայացուցչի մանդատը կորցրել է Արայիկ Հարությունյանի հրաժարականով, ինչին Էդգար Ղազարյան ծնած եւ նրա «հաչա փոխան հագցրած» հայաստանյան նախկին իշխանությունները մեծապես նպաստել են: Ինչպես նաեւ ամեն ինչ արել են, որ բռնատեղահանված հարյուր հիսուն հազար արցախցիները Երեւանում քաղաքական ինքնակազմակերպվածության չհասնեն, իրենց նոր ներկայացուցչին չընտրեն եւ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններ չնախաձեռնվեն: 

Ի դեպ, դա արվել է նաեւ նրա համար, որպեսզի Բաքվի բանտում գտնվող ԼՂ նախկին ընտրված ներկայացուցիչները մնան այնտեղ: Թե ինչու՞՝ դա արդեն Էդգար Ղազարյանի «հաչափոխանավոր մակարդակին» հասու չէ: Նրան քաղաքական թատրոնում վերապահված է ապուշի դեր խաղալ: 

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *