Ամեն ինչ արել են, որ բռնատեղահանված հարյուր հիսուն հազար արցախցիները Երեւանում քաղաքական ինքնակազմակերպվածության չհասնեն, իրենց նոր ներկայացուցչին չընտրեն եւ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններ չնախաձեռնվեն:
Վահրամ Աթանեսյան
Ոմն Էդգար Ղազարյան իմ մի հարցազրույցից առանձնացրել է «Իլհամ Ալիեւը պետք է լսի Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներին» միտքը եւ տեսանյութ մոնտաժել, որտեղ իր արեւին ինձ ծաղրում է, թե բա՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները Բաքվի բանտում են:
Մի անգամ պատասխանել եմ, որ նրա հայրն է առաջին գումարման Գերագույն խորհրդում իմ գործընկերը եղել, ինքը դեռ չի հասել ինձ նույնիսկ արձագանքելու մակարդակին, ղարաբաղցու ասած՝ քաղաքականության «հաչա փոխանով խոխա է»: Հիմա ավելացնեմ, որ Բաքվի բանտում ԼՂ ընտրված ներկայացուցիչ չկա, նախկին նախագահները նման մանդատ չունեն, նախկին պետական նախարարն՝ առավել եւս:
Լեռնային Ղարաբաղը ընտրված ներկայացուցչի մանդատը կորցրել է Արայիկ Հարությունյանի հրաժարականով, ինչին Էդգար Ղազարյան ծնած եւ նրա «հաչա փոխան հագցրած» հայաստանյան նախկին իշխանությունները մեծապես նպաստել են: Ինչպես նաեւ ամեն ինչ արել են, որ բռնատեղահանված հարյուր հիսուն հազար արցախցիները Երեւանում քաղաքական ինքնակազմակերպվածության չհասնեն, իրենց նոր ներկայացուցչին չընտրեն եւ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններ չնախաձեռնվեն:
Ի դեպ, դա արվել է նաեւ նրա համար, որպեսզի Բաքվի բանտում գտնվող ԼՂ նախկին ընտրված ներկայացուցիչները մնան այնտեղ: Թե ինչու՞՝ դա արդեն Էդգար Ղազարյանի «հաչափոխանավոր մակարդակին» հասու չէ: Նրան քաղաքական թատրոնում վերապահված է ապուշի դեր խաղալ:
Վահրամ Աթանեսյան
