Եթ Ալիեւը կարողացել է «հինգերորդ զորասյունը» չեզոքացնել, փոխարենը ձեւավորել կոշտ ազգայնական, այլատյաց-հակահայկական գաղափար եւ այդ հիման վրա կառուցել պետության տեղեկատվա-քարոզչական քաղաքականությունը, ապա Հայաստանի իշխանությունն, ընդհակառակը, քայլ առ քայլ դիրքեր է զիջել, պետական կյանքը մատնել վտանգավոր երկվության։
Մուղնի
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է, որ 2016թ. հոկտեմբերի 27-ին կառավարության ընդլայնված նիստում Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ միջնորդները ճնշում են գործադրում, որպեսզի ինքը համաձայնի ԼՂ անկախությանը: Ալիեւն, իրոք, նման միտք հնչեցրել է, բայց Արթուր Խաչատրյանը պետք է բարեխիղճ գտնվի եւ Ալիեւի խոսքի շարունակությունն էլ մեջբերի. «Սակայն մենք դրան երբեք չենք համաձայնի»:
Փոխարենը «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը հիշել է Արեւմուտքի հասցեին Ալիեւի մեղադրանքը, որ Ադրբեջանում «հինգերորդ զորասյուն է ստեղծում» եւ զուգահեռ անցկացրել այդ նույն տարիներին Հայաստանում Արեւմուտքի հովանավորությամբ գործող ՀԿ-երի «ադրբեջանամետ քարոզչության միջեւ»: Ի՞նչ է ստացվում է: Արթուր Խաչատրյանն Արեւմուտքին մեղադրում է «երկակի ստանդներ» կիրառելու մեջ, որ Ալիեւից պահանջել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Հայաստանում ստեղծել ադրբեջանամետ քարոզչության ցանց:
Եթե մի պահ ընդունենք, որ իրականում Արեւմուտքը նման «խարդախամտություն է դրսեւորել», ուրեմն դա արվել է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կոմպետենտությունը, հակամարտող հանրությունների իմունիտետը ստուգելու, նրանց միջեւ մրցակցություն ծավալելու եւ հաղթողին երեւան հանելու նպատակով, որպեսզի կանգնի ուժեղի կողքին: Եւ եթե Ալիեւը կարողացել է «հինգերորդ զորասյունը» չեզոքացնել, փոխարենը ձեւավորել կոշտ ազգայնական, այլատյաց-հակահայկական գաղափար եւ այդ հիման վրա կառուցել պետության տեղեկատվա-քարոզչական քաղաքականությունը, ապա Հայաստանի իշխանությունն, ընդհակառակը, քայլ առ քայլ դիրքեր է զիջել, պետական կյանքը մատնել վտանգավոր երկվության. պաշտոնապես քարոզվել է նժդեհա-դաշնակցականություն, հանրային իրական կյանքում, մինչդեռ, տարածվել-գերիշխող է դարձել սորոսականությունը, կոսմոպոլիտիզմը, ապազգայնությունը, անձնատվական պացիֆիզմը, թրքահաճությունը:
Այսինքն, արդեն 2010-ական թվականների երկրորդ կեսին Հայաստանում ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը եղել է միայն ֆասադ, հանրությունը, սակայն, ապրել է բոլորովին այլ իրականության մեջ, դավանել խորթ, ապազգային արժեհամակարգ: Ահա եւ պարզվում է իրականությունը. պատերազմից մոտ մեկ տասնամյակ առաջ Հայաստանն արդեն իսկ գաղափարապես պարտված էր: Եւ ե՞րբ է դա տեղի ունեցել: Հայաստանում նժդեհա-դաշնակցական իշխանության օրոք: Մնում է պարզել, թե այդ ճակատագրական պարտության պատճառը ո՞րն է: Իշխանությունը չի՞ կարողացել, թե՞ չի ցանկացել Հայաստանում արմատախիլ անել սորոսականությունը:
Մուղնի
Վերոնշյալ գրառումը ՝ Մեր Ուղին-ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ։
