Հայաստան

Վեղարը Օրենքից Չի Պաշտպանում

Իշխանությունը որևէ մեկին չի «չեզոքացնում», և հնարավոր չէ չեզոքացնել մեկին, եթե նա որևէ հանցավոր արարք չի կատարել։

Սոնա Ղազարյան

1in TV-ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Քննարկումը կենտրոնանում է եկեղեցու ներսում տեղի ունեցող ներքին իրադարձությունների և նշանավոր հոգևորականների ձերբակալությունների, մասնավորապես Արշակ սրբազանի դեպքի շուրջ, որի կապակցությամբ Ղազարյանը պնդում է, որ իրավապահ համակարգը պետք է գործի անկախ քաղաքական օրակարգերից։

Նա նշեց, որ նախորդ երեկոյան է իմացել Արշակ սրբազանի ձերբակալության մասին, իսկ առավոտյան՝ արդեն կալանքի լուրը։ Սոնա Ղազարյանը ասաց, որ այլևս չի զարմանում եկեղեցու ներսում ընթացող գործընթացներից և, հարգելով անմեղության կանխավարկածը, կարծում է, որ երկար ժամանակ ի հայտ եկած խնդիրները նորոգման կարիք ունեին։ Նա ասաց, որ եկեղեցու հետևորդների մեծ մասը նկատել է այդ խնդիրները, և եկեղեցու ներսում բարենորոգման վերաբերյալ բարձրացված խոսակցությունը ստացել է լայն աջակցություն։

Ղազարյանը ընդգծեց, որ որպես հավատացյալ ուեկեղեցու հետևորդ՝ աջակցում է այն բոլոր արքեպիսկոպոսներին, ովքեր ստանձնել են եկեղեցու բարենորոգման ծանր առաքելությունը։ Նա նշեց, որ այս գործընթացում իրավապահ համակարգը պետք է բացահայտի և գնահատի փաստերը, իսկ իր կողմից կարող է արձանագրել միայն այն, որ հավատացողների շրջանում այդ պահանջը հասունացել է։

Սոնա Ղազարյանը ասաց, որ աջակցում է նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, քանի որ վերջին շրջանում նրան ուղղված քննադատությունները հաճախ չեն բխում բարենորոգման իրական տրամաբանությունից։ Նա նշեց, որ իրավապահները պետք է զբաղվեն իրենց գործով՝ անկախ որևէ քաղաքական կամ եկեղեցական գործընթացից։ Նա հավելեց, որ արքեպիսկոպոսների դեմ հրապարակային հարձակումները գալիս են նաև այն լրագրողական ու ընդդիմադիր շրջանակներից, որոնք տարիներ շարունակ դիմադրում էին եկեղեցու ներսում բարեփոխումների թեմային։

Նա հավելեց, որ Արշակ սրբազանի շուրջ ստեղծված իրադրության մեջ իր համար ամենատարօրինակն այն է, որ եկեղեցականը, ով պետք է պայքարի ապօրինությունների դեմ, ինքն է հայտնվում ապօրինի թմրանյութերի շրջանառության կասկածանքում։ Ղազարյանը ասաց, որ քաղաքական շահարկումներն ու ապատեղեկատվությունն այս պատմության մեջ չափազանց շատ են, և ընդգծեց, որ սրբազանի տարածած տեղեկությունների մի մասը փաստաբանների կողմից հերքվել են իրավապահների հաղորդագրություններով։

Նա կարծիք հայտնեց, որ այս ամենը պետք է արագ հանգուցալուծվի, և նշեց, որ ակնկալում է, որ Կտրիճ Ներսիսյանը և Արշակ Խաչատրյանը պետք է լքեն վեհարանը՝ դադարեցնելով եկեղեցին պատանդի կարգավիճակում պահելու մտայնությունը։

Ղազարյանը ասաց, որ իշխանությունը որևէ մեկին չի«չեզոքացնում», և հնարավոր չէ չեզոքացնել մեկին, եթե նա որևէ հանցավոր արարք չի կատարել։ Նադիտարկեց, որ ընդդիմադիրները փորձում են բոլորեկեղեցական գործիչներին դնել մեկ զամբյուղի մեջ, սակայն իրականում յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունը։ Վազգեն Գալստանյանի դեպքում նա հիշեց թաքնված ձայնագրությունները՝ ուղղված քաղաքացիներին վնասելու կոչերով, իսկ մյուսների դեպքում՝ հակասահմանադրական գործողությունների համատեքստը։ Քրեական հետապնդումից չի կարելի խուսափել վեղարի տակ թաքնվելով։ Ղազարյանը ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ գործընկերություն չի կարող արդարացնել հանցանքի չբացահայտումը։

Նա անդրադարձավ նաև ԱԱԾ աշխատակիցների մասին բարձրացված քննադատությանը՝ ասելով, որ այս հարցով ինքը բավարար տեղեկություն չունի գնահատական տալու համար։ Ղազարյանը առաջարկեց հարցը ուղղել վարչապետին, երբ դրա հնարավորությունը կլինի հաջորդ հարց ու պատասխանի ժամանակ։ Ինքն ու քաղաքական ուժը հաճախ են զբաղվում ինքնաքննադատությամբ և խոստովանում են սխալները։ Այնուամենայնիվ, նա կրկին ասաց, որ եկեղեցու ներսում բարենորոգման գործընթացը կարևոր է և պետք է ընթացք ստանա։ Ղազարյանը հավելեց, որ իրենց կուսակցությունը ժողովրդավարական երկիր կառուցելու ուղղությամբ քայլեր է արել, և իրավապահ համակարգը չպետք է առաջնորդվի քաղաքական օրացույցերով, այլ միայն՝ փաստերով ու ներկայացված հաղորդումներով։

Երկրորդ շանս տալու գաղափարը քրիստոնեության հիմքում է, և որ նրանք, ովքեր քաջություն են ունեցել բարձրաձայնելու եկեղեցու ներսում կուտակված խնդիրների մասին, արժանի են հետևորդների աջակցությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *