Հայաստան

Գործակալի Լավը Չի Լինում


Այս իշխանությունը ավելի հարմար է համարում ոչ թե Հայաստանում իր իմացած գործակալական ցանցը խորությամբ եւ արմատապես բացահայտել եւ չեզոքացնել, իսկ ՔրՕր-ով նախատեսված դեպքերի բացահայտման պարագայում՝ հանցագործներին դատել, այլ, որ բավարար է դեպից դեպք, ընտրությունից ընտրություն, կամ պատարագից պատարագ՝ բացահայտել եւ քարոզչական օգուտներ քաղել դրանից։

Լևոն Բարսեղյան

Եթե կանգնած եք, նստեք, ընկերներ

(լրացված)

ՔՊ առաջնորդներից Վահագն Ալեքսանյանը համարում է, որ

1․ ԿԳԲ գործակալը չպետք է ձերբակալվի։ ԿԳԲ ձեւակերպումը չի մեկնաբանում, եթե հարցնես արդյո՞ք դա ՌԴ ФСБ-ն է, կոնկրետ չի բացատրի, բնականաբար, ասում է «ենթադրենք», «ենթադրաբար», բայց կոնկրետ ՔՊ իմ հայտնի չէ, կամ քաղաքական նկատառումներով, վատ բան չմտածեք հանկարծ։

2․ Եթե որեւէ մեկը երկքաղաքացի է, ուրեմն անձեռնմխելի կերպով կարող է լինել գործակալ։ Գործակալը դեռ հանցագործը չէ, հետո ինչ, որ ծառայում է օտար պետությանը, նա էլ մարդ է եւ կարող է ծառայել այն երկրին, որի անձնագիրն ունի։

3․ Գործակալ լինելը ինքնին հետապնդելի չէ։ (Մոտավորապես այսպես է ստացվում․ օտար երկրների գործակալի գործը համահավասարեցնում է գովազդային գործակալի գործին-իմ մեկնաբանությունն է)։

4․ Հարկավոր է հավատալ, որ այսինչը, որի մասին ՔՊ-ն համոզված է, թե օտարերկրյա գործակալ է, ուրեմն գործակալ է (վերին դրույթները ներառյալ)։ Պիտի լուրջ ընդունել դա։ 

5․ Լյուստրացիայի համար բավարար փաստաթղթեր չկան պետության տրամադրության տակ։ Արխիվներ չկան կամ բավարար չեն։ Այս իշխանությունը լյուստրացիա չի անելու։ Եթե անգամ մեկի մասին տեղեկությունները ոչնչացված են, ուրեմն անարդար է մյուսներին բացահատլեը։ Համ էլ բացահայտելու օգուտն ինչ է, որ բացահայտեն ․․․

6․ ԱԱԾ աշխատակիցները ի պաշտոնե կարող են զբաղվել իրենց լիազորություններում չտեղավորվող գործերով, (հոգեւորականի հուշերում ոչ թե զարմիկն էր իրեն դիմել կաթողիկոսի անունը չտալու համար, ոչ թե հարեւանը, սանիկը կամ քավորը, այլ՝ ԱԱԾ աշխատակիցը)։ Պետական համակարգի աշխատակիցը անհրաժեշտության դեպքում կարող է անցնել իր լիազորությունների սահմանը եւ դա դատապարտելի չպիտի համարվի։ Չի բացատրում, թե պետական եւ տեղական իշխանությունների մյուս համակարգերի աշխատակիցները ինչու պիտի իրենց լիազորություններից դուրս եղող բաներով չզբաղվեն, ասենք՝ մարդկանց տանեն ոչ թե Բաթում հանգստանալու, այլ՝ Մինվոդի, կամ՝ ամեն երեկո այցելեն տներով ու բացատրեն, թե ինչպես է հարկավոր ատամները լվանալ ․․․

Եթե նստած եք, հարգելի հայրենակիցներ, իջեք, հասել ենք։ Հեղափոխություն ասում էին, հո չէին զոռում։ Այս իշխանությունը ավելի հարմար է համարում ոչ թե Հայաստանում իր իմացած գործակալական ցանցը խորությամբ եւ արմատապես բացահայտել եւ չեզոքացնել, իսկ ՔրՕր-ով նախատեսված դեպքերի բացահայտման պարագայում՝ հանցագործներին դատել, այլ, որ բավարար է դեպից դեպք, ընտրությունից ընտրություն, կամ պատարագից պատարագ՝ բացահայտել եւ քարոզչական օգուտներ քաղել դրանից։ Մոտավորապես․-Ժամանակը բուժում է բոլոր վերքերը։ Կասկածներս խորանում են, թե լյուստրացիա կոչվող համալիր գործողությունների իմաստը այս իշխանությունը չի հասկանում, ոմանք հասկանում են, բայց վերնախավը չի հասկանում, երբեմն մտածում եմ, թե հենց էդ բառը լսում է, պատկերացնում է, թե պահանջում ենք գնդակահարել բոլոր նրանց, որ մեկ անգամ վզկապ են կապել, կամ կոմսոմոլսկայա պռավդա են կարդացել։ 

Խոշոր հաշվով այսպիսի մոտեցումները երկու խորքային պատճառ ունեն, կարծեմ։ Դրանք, իհարկե, չեն արդարացնում իշխանությանը, իշխանությունը հենց նրա համար է, որ փոխի այդ դատապարտվածության դրությունը։ Մեկը հետգաղութային մտածողության համախտանիշն է․-Մոսկվան չջղայնանա, վնաս տա, գազը, Լարսը ․․․։ Մյուսը՝ մտածողության հետբռնապետական համախտանիշը կամ հիվանդությունը, եթե կուզեք․ -բա ԱԱԾ-ն անվտանգություն պիտի ապահովի լայն իմաստով, դուք չեք հասկանում, ինչ վատ բան կա, որ վարչապետի այդօրինակ հրամանները կատարի ԱԱԾ աշխատակիցը, հետո ինչ, որ լիազորություններ է անցնում, մի քիչ կարելի է հանուն երկրի բարօրության, ինչ անում ենք՝ մարդկանց երջանկության համար ենք անում։ 

ալելույա, ընկեր լեյտենենտ

Աղբյուրը՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/pfbid0sZXv9sr38ybsBhjxTpDU5V6CFPq2pAW7T5F8Q5rbxuTgbEfSNEDAuArQXnJC9hfjl

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *