Հայաստան

Ոչ Թե Թուրքիան Ու ՌԴ-ն, Այլ ԱՄՆ-ն Է Որոշիչ Դերակատար

Հայաստանի ազգային անվտանգության արխիվների զգալի մասը այրվել է կամ տեղափոխվել Ռուսաստան, ուստի ամբողջական պատկերը հասանելի չէ։

Արամ Սարգսյան

Noyan Tapan TV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցը կենտրոնացած է Հայաստանի իշխանություն-եկեղեցի առճակատման, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, և ներքաղաքական պատմական հարցերի վրա։ Սարգսյանը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Կաթողիկոսին ուղղված քննադատությունները, հաճախակի համեմատելով նմանատիպ դեպքերը հետխորհրդային այլ երկրների հետ և ընդգծելով Ռուսաստանի ազդեցությունը հայկական եկեղեցու վրա։

Արամ Սարգսյանը, ասաց, որ խնդիրը խնդիր կլիներ և կդառնար լուրջ քննարկման նյութ միայն այն դեպքում, եթե նման հայտարարություններ հնչեցրած լիներ միայն Հայաստանի վարչապետը, սակայն նախկին սովետական տարածքում դրանք բացառություն չեն։ Նա նշեց, որ նույնատիպ հայտարարություններ հնչել են Վրաստանի ընդդիմության, Մոլդովայում նորընտիր նախագահի, Ռուսաստանում, Ուկրաինայում, և այժմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ կապված Շաքարմութ Փաշադեի գործով։ Սարգսյանը դիտարկում է, որ այդ բոլոր դեպքերում խոսքը ռուսական հատուկ ծառայությունների կողմից եկեղեցական կամ կրոնական կառույցների ազդեցության գործիքայնացման փորձի մասին է։

Նա ընդգծեց, որ Հայաստանում ռուսական ազդեցության միակ ամբողջական կառույցը մնացել է եկեղեցին, քանի որ եկեղեցու առաջին դեմքը ամբողջությամբ կիսում է ռուսական մոտեցումները։ Սարգսյանը նշեց, որ քանի որ վեհափառը մտել է քաղաքական դաշտ, վարչապետն էլ քաղաքական բնորոշումներ է տալիս, ինչը օրինաչափ է համարում։

Շարունակելով, Արամ Սարգսյանը, անդրադարձավ այն հարցին, թե ինչու ԱԱԾ-ն չի հետապնդում կաթողիկոսին։ Նա ասաց, որ որևէ անձի որպես գործակալ ապացուցելու համար անհրաժեշտ են լուրջ հիմքեր, որոնք սովորաբար հասանելի չեն, քանի որ գործակալների տվյալները պահվում են փակ փաստաթղթերով։ Նա նշեց, որ աշխարհում փորձ է արվել այդ հարցը լուծել լյուստրացիայի միջոցով, բայց այն էլ ամբողջական արդյունք չի տալիս։ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանի ազգային անվտանգության արխիվների զգալի մասը այրվել է կամ տեղափոխվել Ռուսաստան, ուստի ամբողջական պատկերը հասանելի չէ։

Արամ Սարգսյանը, անդրադարձավ այն պնդմանը, թե իբր Սովետական Միության պարտությունից հետո բոլոր արխիվները փոխանցվել են ԱՄՆ-ին։ Նա ասաց, որ որոշ միջպետական քարտեզներ կամ պայմանագրեր հնարավոր է հայտնված լինեն արտասահմանում, բայց գործակալական արխիվները որևէ երրորդ երկրի մոտ հայտնված լինելու հավանականությունը չափազանց փոքր է։ Միաժամանակ նա նշեց, որ եթե վարչապետը կարծում է, թե նման տվյալներ կան, կարող է դիմել ԱՄՆ-ին։ Արամ Սարգսյանը, շեշտեց, որ այն մոտեցումը, ըստ որի հոգևորականության և իշխանության առճակատումը կապված է տարածաշրջանում «նայողի» փոփոխության հետ, ու միաժամանակ առաջ է տանում «հանձնման-ընդունման» թեզը, իր համար օբյեկտիվ չէ։ Նա ասաց, որ եթե տարածաշրջանում նայողը Թուրքիան լիներ, ապա նոյեմբերի 9-ի համաձայնագրով Մեղրիում միջանցք արդեն բացված կլիներ։ Նա նշեց, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը միշտ պնդել են այդ միջանցքի անհրաժեշտությունը, և եթե իրենց ուժն ու մանդատը բավարար լիներ, կբացեին այն։ Սարգսյանը շեշտեց, որ միջանցքը չբացվեց, որովհետև Միացյալ Նահանգները միանշանակ հայտարարեց, որ նման քայլը կբերի հակազդման։Տարածաշրջանում վաղուց ոչ թե Թուրքիան և Ռուսաստանն են որոշիչ դերակատարներ, այլ Միացյալ Նահանգները։ Նա օրինակ բերեց ԱՄՆ-Իրան ուղղակի բախումները և ընդգծեց, որ Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարողացել սանձել ԱՄՆ գործողությունները։ Նույն տրամաբանությամբ, ըստ նրա, ԱՄՆ-ը կարողացավ կողմերին բերել Վաշինգտոն և առաջ տանել խաղաղության պրոցեսը։

Դիտարկելով, թե արդյոք Ալիևը ավելի շատ բանստացավ այդ գործընթացում, նա ասաց, որ չի կիսումայդ մոտեցումը։ Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի համար ստացվել է ամենակարևորն՝ խաղաղություն կամ գոնե ժամանակավորւխաղաղության շրջան, որի ընթացքում կարող է զարգանալ տնտեսությունը։ Նա ասաց, որ սա առաջին ձմեռն է 2020-ից հետո, երբպատերազմական սպասումներ չեն շրջանառվում։

Նա, Արամ Սարգսյանը, շեշտեց, որ խաղաղության պայմաններում Հայաստանն ունի զարգացման եզակի հնարավորություններ՝ նոր տեխնոլոգիաների,կիսահաղորդիչ արդյունաբերության, միջուկային էներգետիկայի նախագծերի, Nvidia-այի՝ Հայաստան մուտքի, Արարատյան դաշտի ինովացիոն կենտրոնի նախագծման, միջին միջանցքի մաս դառնալու հնարավորության տեսքով։ Հայաստանին վերջապես տրվել է հնարավորություն օգտագործելու իր ռեսուրսները, որոնցից Ադրբեջանը երկար տարիներ օգտվել է ավելի արդյունավետ, քանի որ խաղաղություն է ունեցել։

Նա նշեց, որ նրանք, ովքեր պնդում են՝ «Ալիևը շահեց, Հայաստանը ոչինչ չի ստացել», փորձում են ձևավորել հանրային կարծիք, որ նախկին «հաղթողները» պետք է վերադառնան իշխանություն, մինչդեռ իրականում նրանք մսխել են Ղարաբաղի հաղթանակի արդյունքները։

Փաշինյանի հնարավոր նախընտրական շահարկումների մասին հարցին անդրադառնալով՝ նա, Արամ Սարգսյանը, ասաց, որ չի բացառում ոչինչ, բայց խաղաղությունը չի կապում փաստաթղթերի հետ։ Նա կարծում է, որ խաղաղությունը կապ ունի բացառապես պետության տնտեսական հզորացման հետ։ Նա ընդգծեց, որ ներդրողը չի գա երկիր, որտեղ պատերազմի վտանգ կա։

Վերադառնալով հոգևորականություն-իշխանություն առնչությանը՝ նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի պայմաններում իրականում չկա երկրորդ եկեղեցի ստեղծելու վտանգ, քանի որ եկեղեցին արդեն փաստացի բաժանված է՝ Էջմիածնի և Կիլիկիայի թեմերի միջև։ Նա նշեց, որ անկախ Հայաստանի պայմաններում եկեղեցիները կարող են միավորվել, և հարկ չէ պահել սովետական ժամանակներում ստեղծված արհեստական բաժանումը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանի բազմաթիվ մոտեցումներ ինքը չի կիսում՝ ինչպես օրինակ եկեղեցում դրոշներ տեղադրելու, եկեղեցու կանոնագրքին միջամտելու մոտեցումը, քանի որ համարում է, որ եկեղեցին պետք է ինքնուրույն լուծի իր ներքին հարցերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *