Կաթողիկոսը որոշել է չհեռանալ, ինչն էլ հանգեցրել է այն իրավիճակին, երբ շուրջ տասը եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրապարակային կերպով հորդորում են նրան հանգստի կոչվել։ Կարևոր է, որ ընթացող գործողությունները խաղաղ լինեն և որևէ պատահար չլինի։
Վահրամ Աթանեսյան
FreeNews Armenia-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցը վերաբերում է Հայաստանի ներկայիս ներքաղաքական և հոգևոր ճգնաժամին։ Զրույցի առանցքում Հայ Առաքելական Եկեղեցու ներսում առկա պառակտումն է և հոգևորականության ակտիվ ներգրավվածությունը քաղաքական պայքարում։ Աթանեսյանը շեշտում է, որ եկեղեցականների հավակնությունները և կաթողիկոսի հրաժարականի պահանջը նոր երևույթներ չեն, այլ հին հակասությունների դրսևորում։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ ինքը չէր ցանկանա, որպեսզի իրավիճակը հասներ այսօրվա սրմանը։ Նրա խոսքով՝ ինքը կարծում էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի շուրջ առկա սպառնալիքները կգնահատի որպես Լուսավորչի գահի ժառանգորդ և ինքնակամ կհանգստի կոչվի, ինչի արդյունքում հայ եկեղեցու ներքին խնդիրները կարող էին կարգավորվել ներքին կոնսոլիդացիայի, անհրաժեշտության դեպքում նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Աթանեսյանը դիտարկում է, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների իրավական բազան չափազանց թույլ է և չի համապատասխանում այն պատմական ու հասարակական կարգավիճակին, որը հայ եկեղեցին ունեցել է և կարող էր ունենալ՝ ավելի օգտակար լինելով Հայաստանի Հանրապետությանը։
Նա ընդգծեց, որ, ցավոք, կաթողիկոսը որոշել է չհեռանալ, ինչն էլ հանգեցրել է այն իրավիճակին, երբ շուրջ տասը եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրապարակային կերպով հորդորում են նրան հանգստի կոչվել։ Վահրամ Աթանեսյանը կարևոր համարեց, որ ընթացող գործողությունները պետք խաղաղ լինեն և որևէ պատահար չլինի։ Նրա համոզմամբ՝ ընդդիմությունը և Գարեգին Երկրորդին պաշտպանող շրջանակները պետք է սթափ վերաբերմունք ցուցաբերեն և իրենց քաղաքական նկրտումները ստորադասեն Հայաստանի պետական շահին, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը մոտենում է խորհրդարանական ընտրություններին։ Նա նշեց, որ ժողովրդի վստահությունը պետք է հայցել ոչ թե կաթողիկոսին աջակցելով, այլ իրական քաղաքական նպատակներով և ծրագրերով։ Արդեն կարելի է արձանագրել՝ եկեղեցու ներսում ձևավորվել են ծանրության երկու կենտրոններ։ Նա հիշեցրեց, որ Գարեգին Երկրորդ-ի ընտրությանը նախորդող շրջանում ևս առկա են եղել սուր վեճեր և ներեկեղեցական հակասություններ, որոնք արտացոլվել են մամուլում։ Նրա խոսքով՝ կաթողիկոսի ընտրությունն ի սկզբանե տեղի է ունեցել բևեռացված պայմաններում, ինչը չէր կարող հետագայում չհանգեցնել խմբավորումների ձևավորման։ Նա նշեց, որ պատմականորեն նորություն չէ, որ եկեղեցու ներսում եղել են հակասություններ, հակաաթոռ կաթողիկոսներ և նույնիսկ կաթողիկոսական աթոռի համար կոշտ պայքարներ։
Եթե եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչները մտնում են քաղաքական դաշտ, հայտարարում են քաղաքական հավակնություններ և նույնիսկ վարչապետի թեկնածու լինելու մասին, ապա անխուսափելիորեն եկեղեցու ներսում էլ ձևավորվում են քաղաքական ֆրակցիաներ։ Նրա խոսքով՝ հանրությանը տարիներ շարունակ ներշնչվել է, թե հայ եկեղեցին միշտ եղել է միասնական և միաձույլ, մինչդեռ պատմությունը ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր։
Հրապարակախոսը շեշտեց, որ սրված իրավիճակում առաջին քաղաքական անհանդուրժողական դրսևորումը եղել է այն պահին, երբ կաթողիկոսը 2021 թվականի ընտրություններին ընդառաջ պահանջեց վարչապետի հրաժարականը։ Նրա գնահատմամբ՝ դա հարիր չէր հոգևորականին և հատկապես այն ծանր ու պայթյունավտանգ իրավիճակում, որը ստեղծվել էր 44-օրյա պատերազմից հետո։ Աթանեսյանը նշեց, որ այդ պահին կաթողիկոսի հիմնական առաքելությունը պետք է լիներ ժողովրդի մխիթարումը, ոչ թե անմիջական քաղաքական դիրքավորում ընդունելը։
Նա նաև անդրադարձավ այն գաղափարին, ըստ որի՝ եկեղեցին կարող է առաջադրել իր ներկայացուցիչներից մեկին որպես վարչապետի թեկնածու՝ հիշեցնելով Կիպրոսի նախկին նախագահ Մակարիոսի օրինակը։ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Կիպրոսի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ ծանր հետևանքների կարող է հանգեցնել հոգևորականի քաղաքական իշխանության գալը, և նա հարց բարձրացրեց՝ արդյոք նման սցենարընույնպիսի վտանգներ չէր ստեղծի նաև Հայաստանիհամար։
Խոսելով ընդդիմության դիրքավորման մասին՝ Աթանեսյանը կրկնեց իր նախկին գնահատականը, որ կաթողիկոսի և վարչապետի հակասությունը քաղաքական բնույթ ունի։ Նա նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք քննադատում են Հայաստանի արևմտյան ուղղվածությունը և առաջ ենքաշում Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու գաղափարը, ըստ էության կիսում են նաև կաթողիկոսի աշխարհաքաղաքական պատկերացումները կամ առնվազն չեն հակադրվում դրանց։
Վահրամ Աթանեսյանը հիշեցրեց, որ 1999 թվականին, երբ այդ միութենական պետության գաղափարը նոր էր ձևավորվում, Հայաստանի իշխանությունները չեն աջակցել դրան՝ անկախ այն ժամանակվա ծանր տարածաշրջանային խնդիրներից։ Նրա կարծիքով՝ այսօր ևս հարցը պետք է դիտարկել Հայաստանի ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգային հավասարակշռության տեսանկյունից՝ հասկանալով, թե արդյոք Ռուսաստանին իրականում անհրաժեշտ է Հարավային Կովկասում միութենական պետության մաս կազմող, բայց իր հետ ֆիզիկական սահման չունեցող սուբյեկտ։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդուղիներին և այսպես կոչված «TRIPP»-ին՝Աթանեսյանը նշեց, որ հիմնական վտանգը տեսնում է ոչ այնքան Իրանի և Ռուսաստանի հայտարարությունների մեջ, որքան ռուս-ադրբեջանական հնարավոր գործարքների։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը կարող է փորձե լօգտագործել պատմական և տեխնիկական փաստարկներ՝ Մեղրիի հատվածով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն ստանալու համար։
Նա շեշտեց, որ Ադրբեջանից Հայաստան բերվող բենզինը քաղաքական ժեստ չէ, այլ կոմերցիոն գործարք, և Ադրբեջանի կոշտ կամ մեղմ հռետորաբանությունը մեծապես կախված է Ուկրաինայի պատերազմի շուրջ ընթացողգոր ծընթացներից և Մոսկվայի դիրքավորումից։ Աթանեսյանը դիտարկում է, որ Ալիևը միաժամանակ խնդիրներ ունի Եվրամիության հետ և փորձում է իր դիրքը ուժեղացնել՝ հենվելով ռուսական կամ թուրք-ամերիկյան գործոնների վրա։
Եզրափակելով՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ առաջիկա ընտրությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի պետական իմունիտետի համար։ Նրա համոզմամբ՝ խճանկարային կառավարությունը և հինգ-վեց ուժերից կազմված իշխանությունը կարող են լրջորեն վտանգել երկրի ինքնիշխանությունը։ Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում չկա լիարժեք գաղափարական ընդդիմություն, այլ կա միայն հակափաշինյանական քարոզչություն, և ընդդիմադիր դաշտը նախ պետք է ինքնաքննադատական վերաբերմունք ցուցաբերի իր անցյալի և պատասխանատվության նկատմամբ։Հասարակությանը պետք է առաջարկել հստակ ծրագիր և տեսլական, ոչ թե միայն իշխանությունների քննադատություն։ Աթանեսյանը համարում է, որ այս ամենի ֆոնին Հայաստանի համար վճռորոշ է քաղաքական կայունությունը, պետական մտածողությունը և սթափ հաշվարկը՝ ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
