ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ֆրանսահայ Պուտինամոլի Հարվածը Հայաստանին

Մեր Խոսքը՝ 

Ֆրանսահայ Այդաբիրյանը Փարիզից գրում է դեկտեմբերի 9- Paris Business School-ում Հայաստանի անցյալին, ներկային եւ մարտահրավերներին նվիրված միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Նա կոչ է արել «ամեն գնով կասեցնել Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը»: 

Թե ինչպե՞ս է Եվրամիության առաջատար եւ ժողովրդավարության ջատագով Ֆրանսիան հանդուրժում, որ Մուրադ Փափազյանը գործի հօգուտ Ռուսաստանի,- իսկ Փաշինյանի վերընտրությունը կանխել՝ նշանակում է Հայաստանը վերադարձնել Մոսկվայի ենթակայության հակաեվրոպական-բռնատիրական եւ պատերազմահեն աշխարհաքաղաքական տիրույթ,- թողնում ենք Ելիսեյան պալատի տնօրինությանը: 

Բայց ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը հանդուրժում, որ Հայաստանում պետական գրանցում ունեցող կուսակցությունը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ղեկավար մարմնի անդամ ընտրի օտարահպատակ մեկին, որ կարգավիճակն ու կապերն ի գործ է դնում ՀՀ անկախության, ինքնիշխանության, հողային ամբողջության եւ անվտանգության դեմ,-այս հարցում որպես քաղաքացի եւ լրատվամիջոցի պատասխանատու մենք այլեւս լռել չենք կարող, ուստի դիմում ենք հայրենի իշխանություններին. -Ժամանակը չէ՞ որ «Կուսակցությունների մասին» օրենքով արգելվի Հայաստանում գործող քաղաքական ուժերի ղեկավար մարմնում օտարահպատակ անձանց ընտրությունը, սահմանափակվի ՀՀ քաղաքացու անունից հանդես գալու նրա իրավունքը: 

Այս անհրաժեշտությունը ժողովրդավարությանը հակոտնյա չէ բնավ, քանզի ժողովրդավարությունը հենվում է իրավունքին եւ օրինականությանը, իսկ Հայաստանի ներկան գնահատելու եւ ապագան որոշելու իրավունք վերապահված է բացառապես նրա քաղաքացիներին: 

Ստորեւ ներկայացնում ենք  պարոն Այդաբիրյանի սեղմ, բայց խորապես ուսանելի գրառումը: 

Մեր Ուղին

Ինչո՞ւ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները ավելի մեծ զսպվածություն և պատասխանատվություն չեն ցուցաբերում իրենց հրապարակային ելույթներում՝ գիտակցելով, որ որոշ արտաքին դերակատարների գաղտնի ներգործությունը և մյուսների մտաշահարկումները ոչ միայն անօրինական, այլև վտանգավոր են։ 

Ռոբերտ Այդաբիրյան 

Երբ Տեղեկատվությունը Զիջում Է Անձնական Հաշվեհարդարներին

«Հայաստանը՝ տարբեր քննարկումների կիզակետում»․ այսպես էր կոչվում 2025 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզի գործարար կառավարման բարձրագույն դպրոցում (Paris BusinessSchool) անցկացված համաժողովը։ Անվանումը, իհարկե, խոստումնալից էր ուսանողների համար, սակայն քննարկումներն անփութորեն էին կազմակերպված և ակնհայտորեն կողմնակալ էին։

Համաժողովը, որը տեղի էր ունենում ակադեմիական գրավիչ միջավայրում և ներկայացվում էր որպես «իրական Հայաստանը» բացահայտելու հնարավորություն, հավակնում էր ցույց տալ վերջինիս հավասարակշռված պատկերը՝ նորագույն պատմությունից մինչև աշխարհաքաղաքական մարտահրավերներ, ներքին իրավիճակ և սփյուռքի դերակատարում։ Թեմաները հետաքրքիր էին։ Ցավոք, իրականությունը բոլորովին այլ էր․երեկոն հիմնականում նվիրված էր Հայաստանի գործող իշխանության համակարգված քննադատությանը, որը հնչում էր հայկական համայնքի՝աստիճանաբար ազդեցությունը կորցնող հատվածում հստակ դիրքավորված փաստաբանների և քաղաքական գործիչների կողմից։

Նախ, հիշեցնենք անմիջական համատեքստը։ Հայաստանը գտնվում է ազդեցությունների պայքարի կիզակետում․ արևմուտքը հանդես է գալիս ընդդեմ Ռուսաստանի, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր տարածաշրջանային դերակատարներ են։ 2020 թվականից ի վեր Ռուսաստանի կերպարը Հայաստանում զգալիորեն վատթարացել է՝ 2020 և 2023 թվականների Ղարաբաղյան պատերազմների ընթացքում Մոսկվայի դավաճանության պատճառով։

Այս պայմաններում վերջին չորս տարիներին Հայաստանը ձգտել է ձևավորել հավասարակշռված արտաքին և անվտանգային քաղաքականություն՝ մի կողմից, նոր ռազմավարական գործընկերներ գտնելով, մյուս կողմից, նպատակ ունենալով կարգավորել հարաբերությունները բոլոր հարևանների հետ։ Հայաստանը գիտակցում է, որ իր անվտանգությունը կախված է նրանց հետ ուղղակի երկխոսություն վարելու և անվտանգության խնդիրները սեփական ուժերով լուծելու կարողությունից։

Այս առումով 2025 թվականը նշանավորվեց տարածաշրջանում լարվածության նվազեցման, ապաշրջափակման և Հայաստանի բաց քաղաքականության դրսևորման գործընթացով, որն, ամենայն հավանականությամբ, տվել է իրարդյունքները․դրա վկայությունն է Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և Գերմանիայի՝ Հայաստանի հետ խորացված համագործակցության ցանկությունը։

2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները վճռորոշ փորձություն կլինեն երիտասարդ Հանրապետության ժողովրդավարության և ինքնիշխանության, ինչպես նաև դեպի Եվրոպական միություն՝ նրաքաղաքական կողմնորոշման համար։

Անդրադառնանք նաև պատմական համատեքստին։ Ավելի քան երեք հարյուր տարի՝ սկզբում՝ ռուսական, ապա՝ խորհրդային և հետխորհրդային կայսրությունների կազմում ընդգրկված հայերը դիտարկվել են որպես ենթականեր՝ ստորադաս գաղութի հպատակներ։ Նրանք ներքաշվել են ռուս–թուրքական բազմաթիվ պատերազմների մեջ, որոնց ընթացքում կորցրել են ոչ միայն միլիոնավոր մարդկային ուժեր և հողատարածքներ, այլև բարեկեցիկ և ինքնիշխան հայկական պետության մեջ ազատ կամք և ինքնավարություն դրսևորելու հնարավորությունը։ Երեք դար անց կորցրած ժամանակը «վերականգնելու» ձգտող ռեժիմով պուտինյան Ռուսաստանը մտադրվել է կասեցնել Երևանում 2021 թվականի օրինական և թափանցիկ ընտրություններից և երեք տարի առաջ՝ 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո սկսված առաջընթացը։

Վերջապես խոսենք համայնքային համատեքստից։ Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելիս՝ ակնհայտորեն հարց է ծագում․ինչո՞ւ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները ավելի մեծ զսպվածություն և պատասխանատվություն չեն ցուցաբերում իրենց հրապարակային ելույթներում՝ գիտակցելով, որ որոշ արտաքին դերակատարների գաղտնի ներգործությունը և մյուսների մտաշահարկումները ոչ միայն անօրինական, այլև վտանգավոր են։ Ինչո՞ւ է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) համանախագահ և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը կոչ արել «բոլոր միջոցներով պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ»՝ այդպիսով դուռ բացելով ամենատարբեր, մինչև իսկ ամենավտանգավոր սցենարների և ենթադրությունների առջև։

Պետք է՞ արդյոք մասնակցել Մոսկվայի կողմից ղեկավարվող ապատեղեկատվական արշավին, այն դեպքում, երբ 2025 թվականի ապրիլից ի վեր Կրեմլի հետ ուղղակիորեն կապված առնվազն 18 կեղծ պնդումներ (fake news) տարածվել են համացանցային հարթակների և կայքերի մոտավորապես 13 883 տարբեր հրապարակումներում՝ շուրջ 45 միլիոն դիտում հավաքելով։

Հիշեցնենք նաև, որ բոլորովին պարտադիր չէ, որ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները կրակի վրա յուղ լցնեն, «աշակերտ կախարդների» դեր ստանձնեն կամ Հայաստանի շահերին հակասող օտարերկրյա քարոզչություն տարածեն։ Հայաստանի ներքին խնդիրները կարգավորելը և Հանրապետության զարգացման ուղին սահմանելը պետք է վերապահված լինի բացառապես ՀՀ պետության և եկեղեցու ներկայացուցիչներին ու նրա ժողովրդին։

Ռոբերտ Այդաբիրյան
Փարիզ, 19 դեկտեմբերի 2025 թ.

Ստորև ներկայացնենք գրառման ֆրանսերեն տարբերակը՝

Quand linformation cède la place aux règlements de comptes

« LArménie dans tous ses débats », c’était le thème dune conférence à la Paris Business School, le 9 décembre 2025. Un titre certes prometteur pour des étudiants, mais des échanges bâclés, car orientés.

Présentée comme une occasion de découvrir « l’Arménie réelle », la conférence, organisée dans un écrin académique et attractif, laissait espérer un panorama équilibré : histoire récente, enjeux géopolitiques, situation intérieure, rôle de la diaspora. Sur le papier, les thèmes sont excitants.Hélas, la réalité fut tout autre : le moment central de la soirée a été consacré à une critique systématique du pouvoir en place à Erevan, portée par des avocats et acteurs très clairement situés dans une partie du champ communautaire arménien en perte de vitesse.

Rappelons d’abord le contexte immédiat. L’Arménie est au cœur d’une lutte d’influence : l’Occident contre la Russie, avec la Turquie et l’Azerbaïdjan comme acteurs régionaux. Depuis 2020, l’image de la Russie en Arménie s’est dégradée en raison de la trahison de Moscou lors de la guerre du Karabakh en 2020 et 2023. 

De ce fait, depuis 4 ans l’Arménie s’est efforcé de développer des politiques étrangères et de sécurité équilibrées, en nouant des partenariats stratégiques d’une part, et en visant la normalisation de ses relations avec tous ses voisins, consciente que sa sécurité dépend en définitive de sa capacité à dialoguer directement avec eux et à résoudre les problèmes de sécurité.

A ce propos, 2025 a été une année remarquée par un processus de désescalade, de désenclavement et d’ouverture de l’Arménie qui semble avoir porté ses fruits, comme en atteste le désir de coopération renforcée témoignée à l’Arménie par la Chine, l’Inde, le Kazakhstan et l’Allemagne.

Les élections législatives prévues le 7 juin 2026 seront un test décisif pour la démocratie et la souveraineté de la jeune République, mais aussi pour son orientation vers l’UE. 

Soulignons ensuite le contexte historique. Voilà plus de trois siècles que les Arméniens intégrés dans l’Empire russe, soviétique ou post-soviétique sont considérés comme de simples vassaux, sujets d’une colonie de seconde zone dont les populations ont été entraînées dans les multiples guerres russo-turques dans lesquelles elles ont perdu  leur libre-arbitre, leurs ressources humaines par millions, leurs terres et leur chance d’émancipation dans le cadre d’un Etat souverain arménien prospère. Trois  siècles plus tard, la Russie de Poutine, dotée d’un régime désireux de rattraper le temps perdu, entend casser la dynamique en place à Erevan depuis les élections légitimes et transparentes de 2021 et la révolution de velours trois ans auparavant, en 2018.

Enfin parlons du contexte communautaire. Etant donné les circonstances mentionnées précédemment, une question évidente saute à l’esprit : pourquoi les représentants de la communauté arménienne de France ne font-ils pas preuve de plus de retenue et de responsabilité dans leurs prises de paroles sachant que l’entrisme des uns et les manipulations extérieures des autres sont illégitimes et dangereuses ? Pourquoi Mourad Papazian, coprésident du CCAF et membre du Buro Mondial de la FRA a-t-il appeler à “Combattre Nigol Pashinian par tous les moyens” ouvrant ainsi la porte à tous les scénarios et suppositions possibles et imaginables. 

Pourquoi participer à la campagne de désinformation orchestrée par Moscou, alors que depuis avril 2025, pas  moins de 18 fausses affirmations (fake news) directement liées au Kremlin ont été diffusées dans près de 13 883 publications diverses sur les réseaux sociaux et des sites web, cumulant environ 45 millions de vues.

Rappelons encore qu’il n’est pas certain du tout qu’il incombe aux représentants de la communauté arménienne de France de jeter de l’huile sur le feu, de jouer aux apprentis sorciers, de se faire le relais d’une propagande étrangère contraire aux intérêts de l’Arménie. Qu’il incombe aux seuls représentants de l’État et de l’Eglise  d’Arménie ainsi qu’à sa population de régler les problèmes intérieurs et de définir le cap du développement de la République.

Robert Aydabirian 

Paris le 19 décembre 2025

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *