22.1 C
Yerevan

Պատմա­կան Արդարությո՞ւն, Թե՞ Քաղա­քա­կան Պատե­հություն․

Մինչ Իսրա­յե­լում քննարկվում է հնա­րա­վոր կոշտա­ցում Թուրքիա­յի նկատմամբ, Հայաստա­նը ակնհայտո­րեն շարժվում է հակա­ռակ՝ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ, որը միտված է տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ղության խթանմանն ու բաց սահմաննե­րին։

Զարուհի Հովհաննիսյան

Միջազգա­յին քաղա­քա­կա­նության մեջ պատմա­կան արդա­րությունը հազվա­դեպ է հաղթում ինքնուրույն։ Ավե­լի հաճախ արդա­րությունը հաղթում է այն պահին, երբ համընկնում է մեծ պետություննե­րի ռազմա­վա­րա­կան շահե­րին։

Իսրա­յե­լի կառա­վա­րությունը միա­ձայն հավա­նություն է տվել Հայոց ցեղասպա­նությունը պաշտո­նա­պես ճանա­չե­լու արտա­քին գործե­րի նախա­րար Գիդեոն Սաա­րի ներկա­յացրած նախագծին։ Իսրա­յե­լի արտա­քին գործե­րի նախա­րարն ասել է, որ երբեք ուշ չէ ճիշտ բան անել։ Այս սարսա­փե­լի ցեղասպա­նությունը, որը տեղի է ունե­ցել ավե­լի քան 100 տարի առաջ, և որի պատմա­կան փաստերն իսկա­պես անվի­ճե­լի են, ներա­ռել է մեկուկես միլիոն մարդու սպա­նություն և հին մշա­կութա­յին ու պատմա­կան ժառանգության ոչնչա­ցում: Թեև որո­շումը դեռ պետք է հաստատվի Իսրա­յե­լի խորհրդա­րա­նի կողմից, այն արդեն իսկ շրջա­դարձա­յին նշա­նա­կություն ունի։

Այս համա­տեքստում նույնքան ուշագրավ էր Իսրա­յե­լի ռազմա­վա­րա­կան գործընկեր Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան արձա­գանքը։ Բաքուն անմի­ջա­պես դատա­պարտել է Իսրա­յե­լի այդ որո­շումը՝ հայտա­րա­րե­լով, թե այն խեղաթյուրում է պատմա­կան փաստե­րը և խոչընդո­տում տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ղությունը։ Բաքվի արձա­գանքն իհարկե անսպա­սե­լի չէ, քանի որ Արցա­խի հայա­թա­փումն ու էթնիկ զտումը, ինչպես նաև մշա­կութա­յին ժառանգության ոչնչա­ցումը ևս ցեղասպա­նա­կան քայլեր են, և սա ազդակ է, որ Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը պատեհ պահի ստա­նա­լու են իրա­վա­կան գնա­հա­տա­կան։ 

Այսպի­սով, ստեղծվել է ուշագրավ աշխարհա­քա­ղա­քա­կան մի պատկեր, որտեղ փոխվել են դիրքո­րո­շումնե­րը։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան ամեն ինչ անում էր, որպեսզի Իսրա­յե­լը չճա­նա­չի Հայոց ցեղասպա­նությունը։ Այսօր, երբ Անկա­րա­յի և Թել Ավի­վի հարա­բե­րություննե­րը հասել են աննա­խա­դեպ լարվա­ծության, նույն ճանա­չումը Թուրքիա­յի նկատմամբ քաղա­քա­կան ճնշման ամե­նազգա­յուն գործիքնե­րից մեկն է։ Իսկ Ադրբե­ջա­նը, լինե­լով Թուրքիա­յի գլխա­վոր ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը և միա­ժա­մա­նակ Իսրա­յե­լի առանցքա­յին գործընկե­րը Հարա­վա­յին Կովկա­սում, հայտնվել է բարդ դիվա­նա­գի­տա­կան իրա­վի­ճա­կում՝ հրա­պա­րա­կայնո­րեն պահանջե­լով վերա­նա­յել այդ որո­շումը։

Բայց սա դեռևս ամե­նը չէ, այս պատմա­կան խճճված թնջուկում կա ևս մեկ, թերևս ամե­նա­պա­րա­դոքսալ հանգա­մանքը։ Այն պահին, երբ Իսրա­յելն ավե­լի կոշտ դիրքո­րո­շում է որդեգրում Հայոց ցեղասպա­նության հարցում և գնում է խնդրի թեժացման, Հայաստա­նը, հակա­ռա­կը, շարունա­կում է Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման քաղա­քա­կա­նությունը՝ առանց նախա­պայմաննե­րի։ 

Վերջին տարի­նե­րին պետա­կան խոսույթում ավե­լի զգուշա­վոր են դարձել Ցեղասպա­նության միջազգա­յին ճանաչման թեմա­յով շեշտադրումնե­րը, շրջա­նա­ռության մեջ ավե­լի հաճախ է հայտնվում Մեծ Եղեռն ձևա­կերպումը, իսկ հասա­րա­կա­կան քննարկումնե­րի առարկա են դարձել նաև ազգա­յին խորհրդա­նիշնե­րի, այդ թվում՝ Արա­րատ լեռան խորհրդանշա­կան ներկա­յության վերա­բերյալ մոտե­ցումնե­րը։ Նույնիսկ Կառա­վա­րության որոշմամբ 2025 թվա­կա­նի նոյեմբե­րի 1‑ից Հայաստան մուտքի կամ ելքի սահմա­նա­հատման կնի­քի վրա­յից հանվեց Արա­րատ լեռան պատկե­րը։ 

Սա ստեղծում է մի պատկեր, որն ընդա­մե­նը մի քանի տարի առաջ դժվար էր պատկե­րացնել։ Մի պետություն, որը տասնամյակներ շարունակ հրա­ժարվում էր ճանա­չել Հայոց ցեղասպա­նությունը, այսօր պատրաստ է դա անե­լու արտա­քին քաղա­քա­կան նոր իրո­ղություննե­րի պայմաննե­րում։ Իսկ Հայաստա­նը, որի պետա­կան ինքնության առանցքա­յին բաղադրիչնե­րից մեկը Ցեղասպա­նության հիշո­ղությունն ու պատմա­կան արդա­րության վերա­կանգնումն է, միջազգա­յին հարա­բե­րություննե­րում ընտրել է առա­վել մեղմ և զգուշա­վոր քաղա­քա­կան լեզու։

Մի կողմ թողնենք Հայաստա­նի պաշտո­նա­կան դիվա­նա­գի­տության վարքա­գի­ծը, որին կանդրա­դառնանք ստորև, և դիտարկենք Իսրա­յե­լի դիրքա­վո­րումը։ Իսրա­յե­լի կողմից Ցեղասպա­նության ճանա­չումը անկասկած կունե­նա պատմա­կան նշա­նա­կություն, սակայն բացի այդ նշա­նա­կությունից կարև­որ է հասկա­նալ, թե ինչո՞ւ այդ որո­շումը կարող է ընդունվել հենց հիմա և ոչ տասնամյակներ առաջ։

Այս հարցի պատասխա­նը մեզ տանում է ոչ այնքան պատմության, որքան աշխարհա­քա­ղա­քա­կա­նության դաշտ։ Իսրա­յե­լը տասնամյակներ շարունակ խուսա­փել է Հայոց ցեղասպա­նության պաշտո­նա­կան ճանա­չումից։ Պատճա­ռը երբեք չի եղել պատմա­կան փաստե­րի անո­րո­շությունը։ Իսրա­յելցի բազմա­թիվ պատմա­բաններ, ակա­դե­միա­կան շրջա­նակներ և հասա­րա­կա­կան գործիչներ վաղուց էին ընդունել Օսմանյան կայսրությունում հայե­րի զանգվա­ծա­յին բնաջնջման իրո­ղությունը։

Սակայն պետության արտա­քին քաղա­քա­կա­նությունը կառուցվում էր այլ հաշվարկնե­րով։ Տարի­ներ շարունակ Թուրքիան Իսրա­յե­լի ամե­նա­կարև­որ տարա­ծաշրջա­նա­յին գործընկերնե­րից էր։ Ռազմա­կան համա­գործակցությունը, հետա­խուզա­կան կապե­րը, տնտե­սա­կան շահե­րը և Մերձա­վոր Արև­ելքում ուժե­րի հավա­սա­րակշռությունը Իսրա­յե­լին ստի­պում էին խուսա­փել այնպի­սի քայլե­րից, որոնք կարող էին խաթա­րել հարա­բե­րություննե­րը Անկա­րա­յի հետ։

Սակայն տարա­ծաշրջա­նը փոխվեց, և վերջին տասնամյա­կում Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կա­նությունը գնա­լով ավե­լի հաճախ սկսեց հակա­սել Իսրա­յե­լի անվտանգության պատկե­րա­ցումնե­րին։ Գազա­յի պատե­րազմի, ՀԱՄԱՍ‑ի նկատմամբ Թուրքիա­յի քաղա­քա­կա­նության, Սիրիա­յում և Արև­ելյան Միջերկրա­կա­նում մրցակցության, ինչպես նաև նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նի կոշտ հակաիսրա­յե­լա­կան խոսույթի հետև­անքով երկու երկրի հարա­բե­րություննե­րը հասան պատմա­կա­նո­րեն ամե­նա­ցածր մակարդակնե­րից մեկին։

Այս պայմաննե­րում այն, ինչը երկար տարի­ներ համարվում էր «անհարմար թեմա», վերածվում է հնա­րա­վոր դիվա­նա­գի­տա­կան լծա­կի։ Իսրա­յե­լի վերլուծա­կան շրջա­նակնե­րում վերջին տարի­նե­րին ավե­լի հաճախ են հնչում գնա­հա­տա­կաններ, որոնց համա­ձայն Թուրքիան դիտարկվում է ոչ միայն որպես դժվար գործընկեր, այլև որպես տարա­ծաշրջա­նա­յին սպառնա­լիք։ Անկա­րան, Իսրա­յե­լի ընկալմամբ, աստի­ճա­նա­բար վերածվում է տարա­ծաշրջա­նում ազդե­ցության գլխա­վոր մրցա­կիցնե­րից մեկի։

Եթե նման ռազմա­վա­րա­կան գնա­հա­տա­կանն ամրապնդվի նաև պետա­կան մակարդա­կում, ապա Հայոց ցեղասպա­նության ճանա­չումը կարող է դառնալ ոչ միայն պատմա­կան արդա­րության, այլև քաղա­քա­կան ազդակ՝ ուղղված Թուրքիա­յի ղեկա­վա­րությա­նը։

Եվ մինչ Իսրա­յե­լում քննարկվում է հնա­րա­վոր կոշտա­ցում Թուրքիա­յի նկատմամբ, Հայաստա­նը ակնհայտո­րեն շարժվում է հակա­ռակ՝ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ, որը միտված է տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ղության խթանմանն ու բաց սահմաննե­րին։

Ինքնին խաղա­ղության և բաց սահմաննե­րի ձգտումը բնա­կան ու շատ առողջ նպա­տակ է։ Տարա­ծաշրջա­նին անհրա­ժեշտ են բաց սահմաններ, տնտե­սա­կան համա­գործակցություն և կայունություն։ Սակայն հարցն այն է, թե որտեղ է անցնում քաղա­քա­կան ճկունության և ազգա­յին հիշո­ղության սահմա­նա­գի­ծը։

Ապա­ցուցված է, և պատմությունը ցույց է տալիս, որ երկա­րա­ժամկետ հաշտե­ցումը հնա­րա­վոր է միայն այն դեպքում, երբ հիմնված է ճշմարտության վրա։

Եվրո­պան հաշտվեց Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ոչ այն պատճա­ռով, որ մոռա­ցավ իր պատմությունը, այլ որովհետև այն ճանաչվեց, ուսումնա­սիրվեց և իրա­վա­կան գնա­հա­տա­կան ստա­ցավ։ Ճշմարտությունը չդարձավ խաղա­ղության խոչընդոտ, այլ դարձավ խաղա­ղության հիմքը։

Ինչևէ, պետությունը չի կարող կառուցել իր ապա­գան միայն անցյա­լի վրա։ Բայց այն նաև չի կարող կառուցել ապա­գա՝ հրա­ժարվե­լով այն լեզվից, որով ձևա­կերպվել է սեփա­կան պատմա­կան արդա­րության պահանջը՝ միջազգա­յին իրա­վա­կան կառուցա­կարգե­րին համա­պա­տասխան։

Այնուա­մե­նայնիվ, արտա­քին քաղա­քա­կա­նությունը միշտ պահանջում է ճկունություն, սակայն ազգա­յին հիշո­ղությունը, իրա­վա­կան դիրքո­րո­շումը և պատմա­կան ճշմարտությունը այն հենասյուներն են, որոնց չափից ավե­լի զիջումը կարող է հանգեցնել ոչ թե հաշտեցման, այլ ինքնության աստի­ճա­նա­կան քայքայման։

Հետև­ա­բար, եթե միջազգա­յին քաղա­քա­կա­նության մեջ բարո­յա­կա­նությունը հաճախ հայտնվում է միայն այն ժամա­նակ, երբ դա ձեռնտու է, ապա Հայաստա­նի համար գլխա­վոր մարտահրա­վե­րը սեփա­կան պատմա­կան հիշո­ղությունը պահի քաղա­քա­կան կոնյունկտուրա­յի առարկա չդարձնելն է։

Աղղբյուրը՝ https://medialab.am/318877/

Առնչվող Հոդվածներ