ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ո՞րն է Որոշում Կայացնելու Հիմնական Գործընթացը

Գլոբալիզացիայի և կապի նոր տեխնոլոգիաների շնորհիվ, սոցիալական ցանցերի և այլ ինտերնետային գործիքների ի հայտ գալուց ի վեր, ցանկացած հիերարխիկ կազմակերպություն կորցրել է իր արդյունավետությունը և արդիականությունը:

Կայծ Մինասյան

Քանի որ Հայկական Պետությունը մեր կազմակերպության էպիկենտրոնն է (հիմնահարցն է), կառավարման կոմիտեն (Կենտրոն) պետք է գտնվի Հանրապետությունում: Սակայն այս կառավարման կոմիտեն պետք է ունենա երկու մասնաճյուղ՝ մեկը Երևանում, մյուսը՝ սփյուռքում:

Յուրաքանչյուր ազգային մասնաճյուղ, որը ղեկավարվում է ընտրված գործադիր կոմիտեի կողմից, ունի  լիակատար ինքնիշխանություն, ինչպես  միջազգային շրջանակներում այնպես էլ Հայկական իրավունքների համաշխարհային դաշնակցության/ֆեդերացիայի (ՀԻՀԴ) շրջանակներում: Կա ընդհանուր հիմք՝ տեսակետների մերձեցում, սակայն այն չպետք է վերացնի մտածողության և գործելակերպի ոչ հայկական հարթակը: Սա շատ ավելի նման է Դաշնակցության սկզբնական ապակենտրոնացմանը և այն լիովին տարանջատվում է ՀԻԳ-ի գաղափարական կենտրոնացման սկզբունքից: Մեր առաջարկած կառույցը Միջազգային կառույց է: Սա մտքի ազատություն է, երաշխավորված ապագա ՀԻՀԴ Մանիֆեստի կողմից, որը կհրապարակվի շուտով: Սա նշանակում է, որ երբ խոսքը վերաբերում է օրակարգային հարցին, յուրաքանչյուր անհատ ունի ազատորեն խոսելու իրավունք՝ առանց պատժամիջոցների, ահաբեկումների և սպառնալիքների: Որոշումն ընդունելուց հետո անհատը պահպանում է արտահայտվելու ազատությունը:

ranslate by

Գլոբալիզացիայի և կապի նոր տեխնոլոգիաների շնորհիվ, սոցիալական ցանցերի և այլ ինտերնետային գործիքների ի հայտ գալուց ի վեր, ցանկացած հիերարխիկ կազմակերպություն կորցրել է իր արդյունավետությունը և արդիականությունը:

Պրակտիկ գլոբալիզացիան և սոցիալական հարաբերությունների տեխնիկական զարգացումը ոչ արդիական են դարձրել ավանդական կազմակերպություններին՝ ինչպես գաղափարների, այնպես էլ ներքին կյանքի և որոշումների կայացման տեսանկյունից: Այս նոր ճարտարապետության մեջ Հայկական իրավունքների համաշխարհային դաշնակցությունը նախընտրում է տեխնոլոգիական նորարարությունների օգտագործումը` որոշումներ կայացնելու գործում: Գործիքակազմը ժամանակակից, ամբողջական, անվտանգ և ակնթարթային է: Ազդեցությունները նկատելի կլինեն անմիջապես: Այս տեխնոլոգիական համակարգի շնորհիվ օրենսդրական և գործադիր ոլորտներում ստեղծվում է հավասարության հարթակ՝ մի անդամից մյուսը, յուրաքանչյուր ընտրված գործադիր կոմիտե (ազգային մասնաճյուղի ուղղություն) կիրառում է իր մակարդակով ընդունված որոշումները:

Հայկական իրավունքների համաշխարհային դաշնակցությունն ընդունում է իշխանությունների տարանջատումը:

Օրենսդիր իշխանությունը հիմնված է համաշխարհային Ֆորումի վրա, որը տեղի է ունենում չորս տարին մեկ, և անդամների մշտական ​​քվեարկության հիմունքով (էլեկտրոնային տարբերակով):

Գործադիր իշխանությունը հիմնվում է կառավարման կոմիտեի (Կենտրոնում, Երևանում և սփյուռքում) և գործադիր կոմիտեների վրա, որոնք ընտրվում են յուրաքանչյուր ազգային ճյուղի գլխավորությամբ՝ երկու տարին մեկ: Կենտրոնն ընտրվում է Համաշխարհային ֆորումի կողմից 4 տարի ժամկետով (յուրաքանչյուր անդամ քվեարկում է ինտերնետի միջոցով, մեկ անձ, մեկ ձայն):ranslate by voice

Դատական ​​համակարգին աջակցում է Հակամարտությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԿՀ), որը բաղկացած է յուրաքանչյուր ազգային ճյուղերից միավորված մեկական անդամներով (առանց այլ գործառույթների), և ընտրվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ: Յուրաքանչյուր անդամ չի կարող պաշտոնավարել ավելի քան երկու անընդմեջ ժամկետով Կենտրոնում, ընտրված գործադիր կոմիտեներում, ինչպես նաև դատական ​​կոմիտեում: Կենտրոնի և գործադիր կոմիտեի միջև վեճի դեպքում ՀԿՀ-ն պատասխանատու է կոնֆլիկտների/անհամաձայնությունների կարգավորման համար, այն իր որոշման համար ինքնիշխան է: Ինչպես նաև, Կենտրոնի և Համաշխարհային ֆորումի միջև առկա վեճերի դեպքում, ՀԿՀ-ն պատասխանատու է կոնֆլիկտների/վեճերի կարգավորման համար, և ինքնիշխան է  իր որոշումն ընդունելուց: Երկու ընտրված գործադիր կոմիտեների միջև առաջացած վեճի դեպքում Կենտրոնը պատասխանատու է խնդրի կարգավորման համար: Կարգավորման գործընթացը չիրականացնելու դեպքում, խնդրի լուծման պատասխանատուն հանդիսանում է Համաշխարհային ֆորումը:

Վերջնական որոշումը կայացվում է՝ թույլ տալով փոքրամասնությանը, ըստ հավաքած ձայների,  հրապարակավ խոսել, համաձայն որի փոքրամասնությունը չպետք է խոչընդոտի մեծամասնության (համաձայն հավաքած քվեաթերթիկների) աշխատանքը: Մեծամասնությունը պետք է ոչինչ չձեռնարկի փոքրամասնությունների ձայների դեմ:

Այսպիսով, որոշում կայացնելու գործընթացը երկակի է.

Կամ ներքևից վերև՝ կոմիտեի անդամի առաջարկով և տեքստի էլեկտրոնային քվեարկությամբ, որը նախկինում վավերացվել էր իրավասու մարմնի (կամ ընտրված գործադիր կոմիտեի կամ Կենտրոնի) կողմից, ազգային կամ համաշխարհային ֆորումում, համաձայն տեքստի պատասխանատվության շրջանակի:

Կամ վերից վար՝ Կենտրոնի կամ ընտրված գործադիր կոմիտեի առաջարկով, և ազգային կամ համաշխարհային ֆորումում էլեկտրոնային քվեարկություն՝ համաձայն տեքստի պատասխանատվության շրջանակի:

Կենտրոնին և ընտրված գործադիր կոմիտեներին մնում է կազմակերպել գործադիր իշխանությունը ներդաշնակ կերպով: Համաշխարհային ֆորումին մնում է ինքնուրույն գործելակերպ: ՀԳԿ-ն է, որ պետք է ինքնուրույն կազմակերպի իր գործառույթը:

Մեր Ուղին (Mer Oughin) գաղափարների միջազգային հարթակ է, բաց ցանկացած բարի կամքի համար, որը Հայկական իրավունքների համաշխարհային Դաշնակցության (Armenian Rights World Federation, ARWF)  առաջիկա Մանիֆեստում կճանաչվի Հայկական պետության ծառայությունների կողմից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *