Հայաստան

Ռուս- Թուրքական Վանդակ

Մաս հինգերորդ

Ռուսահայ էլիտան երբեք մի կոպեկ անգամ չէր ծախսել հայկական ազատագրական պայքարին օժանդակելու համար, այլ միշտ ունեցել է լոյալ դիրքորոշում ռուսական կողմնորոշմանը, սպասելով, որ մի օր կբռնկվի մեծ պատերազմ, ռուսները կհաղթեն, կգրավեն Հայաստանը և հայերին ինքնավարություն կտան:

Հրանտ Տէր-Աբրահամյան

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան, «Մարտական Եղբայրություն» միաբանության համահիմնադիր Հրանտ Տէր-Աբրահամյանի «ռուս-թուրքական վանդակ» հաղորդաշարի հինգերորդ մասը:

Շարունակելով նախորդ հատվածներում զարգացրած միտքը, Տէր-Աբրահամյանն այս մասում անդրադարձել է առաջին համաշխարհային պատերազմին և կովկասյան ճակատին մասնավորապես:

Ինչպես ասվել էր նախորդ հատվածներում, պատերազմի սկզբում թե՛ ռուսները, թե՛ թուրքերը ձգտում էին հայերին վերածել իրենց զինակից ուժի: Խնդիրն այն է, որ թուրքերն ավելի մեծ կարիք ունեին հայկական զինուժի աջակցության, քան թուրքերը, որովհետև շատ ավելի թույլ էին: Եթե թուրքերը հայերին խոստանում էին ինքնավարություն արևելյան Հայաստանի տարածքում, ապա ռուսները նույնը խոստանում էին արևմտյան Հայաստանի տարածքի համար:

Պատերազմի սկզբնական հատվածում ռուսահայ էլիտան, հատկապես Թիֆլիսի հատվածը, շատ ուրախ և տրամադրված էին աջակցելու ռուսական ուժերին: Հիմնական դժբախտությունը կայանում էր նրանում, որ ռուսահայ էլիտան երբեք մի կոպեկ անգամ չէր ծախսել հայկական ազատագրական պայքարին օժանդակելու համար, այլ միշտ ունեցել է լոյալ դիրքորոշում ռուսական կողմնորոշմանը, սպասելով, որ մի օր կբռնկվի մեծ պատերազմ, ռուսները կհաղթեն, կգրավեն Հայաստանը և հայերին ինքնավարություն կտան: Այդ գավառային մակարդակի մտածողությունն էլ ի վերջո բերում հանգեցնում էր ամենածանր խնդիրների, քանի որ հայերը որպես այդպիսին նախաձեռնող կողմ հանդես չէին գալիս, այլ ավելի շատ արձագանքում էին տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, ընդ որում խիստ միակողմանիորեն:

Այսպես: Պատերազմի սկզբում թե՛ Թուրքիայում, թե՛ Ռուսաստանում հայերը զորակոչվեցին թուրքական ու ռուսական բանակներ: Բացի դրանից Ռուսական կայսրության տարածքում, առավելապես Հարավային Կովկասում, կազմավորվում էին կամավորական ջոկատներ, որոնք պիտի օգնեին ռուսական զորքերին: Այդ ջոկատները կազմավորվում էին բավական փորձառու մարդկանցից, հայտնի զորահրամանատարներից ու ֆիդայիներից, օրինակ Դրո, Քեռի, Նժդեհ, Սեպուհ, Անդրանիկ և այլն:

Այդ կամավորական ջոկատների կազմակերպմանը հիմնականում կողմ էին բոլորը, նաև ՀՅԴ-ն: Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ Ռուբեն Տեր-Մինասյանն է հստակորեն դեմ արտահայտվել այդ մտքին և այդ մասին նշել է նաև իր հուշերում:

Այս ամենով պայմանավորված, հայերը սպասում էին, որ ռուսները արագ հաղթանակի են հասնելու թուրքական ճակատում այնպես, ինչպես 1800-ականների ռուս-թուրքականների ժամանակ: Բայց մեծ խնդիրներ էին առաջացել: Առաջին համաշխարհայինում ռուսները լուրջ կորուստներ ունեին արևմտյան ճակատում: Անընդհատ նահաջները լեհական և ուկրաինական գծով ծանր իրավիճակ էին ստեղծել: Գերմանայի և Ավստրո-Հունգարիայի դեմ ճակատն ապահովելու համար ռուսները բավական լուրջ ուժեր էին կենտրոնացրել այնտեղ և Կովկասի ճակատի համար առանձնապես զորք չէր մնացել: 

Կովկասում ռուսները մարտեր սկսեցին 1914թ. հոկտեմբերին՝ առանց լուրջ հաջողությունների: Այն ժամանակ Արարատ լեռը, Կարսը մտնում էին ռուսական կայսրության տարածքի մեջ և ռուսները առաջացան շատ քիչ, վերցնելով Բայազեդը և հարակից տարածքները: Այդ տարածքների հայությունը, թեև քիչ քանակով, բայց փրկվեց կոտորածից: Դրանից երեք-չորս տարի հետո նրանց մեծ մասը սովից ու հիվանդություններից մահացան Երևանի փողոցներում:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ դա էլ կարելի է ինչ որ չափով համարել հայկական կողմի վախվորած քաղաքականության հետևանքով, քանի որ հայկական կառավարությունը չտեղահանեց թուրքական գյուղերը և դրանք չբնակեցրեց հայերով, այլ թուրքերը շարունակում էին ապրել ՀՀ տարածքում, իսկ փախստական հայերը տասնյակ հազարներով մահանում էին սովից ու տիֆից:

Պատերազմի սկիզբը ընդհանրապես չէր համապատասխանում հայերի պատկերացրածին: Ռուսները շարունակում էին նահանջել արևմտյան ճակատում և ունեին աննշան հաջողություններ հարավային ճակատում՝ Արևմտյան Հայաստանում:

Ինչպես գիտենք, հաջորդ տարի՝ 1915թ. բռնկվեց հայկական ջարդերի հիմնական փուլը՝ ցեղասպանությունը: Մինչև 1915թ այն ժամանակաշրջանը, երբ ռուսները մուտք գործեցին և գրավեցին Արևմտյան Հայաստանի մեծ մասը, հայերն արդեն վերացած էին: Ռուսական բարձր պաշտոնայները երբեք էլ չեն հերքել, որ Հայասատանը պետք  է իրենց առանց հայերի: Ռուսական հաջողությունները կովկասյան ճակատում սկսվեցին 1916թ. երբ նրանք փոքրիշատե կայունացրին վիճակը արևմտյան ճակատում

Շարունակելի 

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *