Հայաստան

Պիտի Կարողանանք ճանաչել Մեր Հարևաններին

Անդրադառնալով քաղաքական ընդդիմության հնչեցրած տեսակետներին, որ նրանք գալու են զարգացնեն տնտեսությունը, ուժեղացնեն բանակը, Բաբայանը հարց տվեց. «ինչպե՞ս»:

Ռուբեն Բաբայան

Պետրոս Ղազարյանի հյուրն է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Հարցազրույցի սկզբում շոշափվեց ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի անձը, որի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է օրերս նրա մահվան հետ կապված: Պետրոս Ղազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք ինչ կարծիք ունի նրա մասին Ռուբեն Բաբայանը, քանի որ Գորբաչովի մասին միշտ իրարամերժ և ոչ միանշանակ վերաբերմունք է եղել:

Ռուբեն Բաբայանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Գորբաչովին: Ասաց, որ Գորբաչովն այն մարդն էր, որ վերացրեց աշխարհի վախը ԽՍՀՄ հանդեպ, մարդկանց խոսելու ազատություն և իրավունք տվեց, փորձեց նոր մշակույթ մտցնել, ԽՍՀՄ-ի երկաթե դիմակը փորձեց փոխարինել ավելի քաղաքակիրթ երևույթով ու կյանքը ԽՍՀՄ-ում ավելի ազատ դարձնել: Նրա հիմնական թերություններից մեկը Բաբայանը համարեց ոչ հետևողական լինելը, որովհետև նա չկարողացավ կամ չհասցրեց մինչև վերջ տանելու սկսված գործընթացները: Բաբայանն ասաց, որ հենց Գորբաչովի օրոք ԽՍՀՄ-ում սկսված ազատությունները բերեցին նաև ազգային տրամադրությունների աճին ու ի վերջո այդ ազգային պայքարները ևս տեղի ունեցան Գորբաչովի շնորհիվ:

Պետրոս Ղազարյանի կողմից հնչեցված հաջորդ հարցը վերաբերում էր Արցախին, որի ճակատագիրը Ռուբեն Բաբայանի համար դեռևս անհայտ է: Բայց նա նշեց, որ Արցախի հարցում երկխոսություն չի կարող չլինել ու այլևս անհնար է շարունակել այն նույն  տրամաբանությամբ, ինչ և առաջ: Ռուբեն Բաբայանը զարգացրեց այն տեսակետը, որ անկախ նրանից, թե ինչ է պատահել, ինչ ցավ է պատճառել թշնամին, հարկավոր է նրան հասկանալ ու սեփական խոսքը նրան հասկացնել: Այդ առումով նա հավանություն տվեց այն գաղափարին, որ հայկական դպրոցներում արդեն որպես առարկա աշակերտները պիտի անցնեն վրացերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, որովհետև անհնար է բոլորից կտրված ապրելը: Ազգերը իրար պիտի ճանաչեն, ճանաչելու ամենալավ ճանապարհը մշակույթին ծանոթանալն է, իսկ լեզուն մշակութային ամենակարևոր գործիքն է:

Արցախյան պատերազմից առաջ ադրբեջանցիները բավական մեծ ջանք էին գործի դրել հայերեն սովորելու համար, իսկ մենք ուշադրություն չենք դարձրել այդ կարևոր հարցին:

Անդրադառնալով քաղաքական ընդդիմության հնչեցրած տեսակետներին, որ նրանք գալու են զարգացնեն տնտեսությունը, ուժեղացնեն բանակը, Բաբայանը հարց տվեց. «ինչպե՞ս»:

Ռեժիսորը նաև խոսեց այն մասին, որ ինքը բավական լավատեղյակ է եղել, թե ինչ էր կատարվում հայկական բանակում և ոչ կանոնադրային կոչված հարաբերությունները ինչպես էին քանդում բանակը որպես ինտիտուտ: Այդ խնդիրները Ադրբեջանը ևս ուներ, բայց թուրքերը նրանց հասկացրին, որ նման ձևաչափով բանակը հաղթանակների չի գնա: Իսկ մեզ մոտ խնդիրները ոչ միայն շատ էին, այլև շատ ցավոտ:

Ռուբեն Բաբայանը նաև ասաց, որ առայժմ որևէ մեկնաբանություն չի կարող տալ ձերբակալված զինվորականների գործով, քանի դեռ դատարանի վճիռ չկա: Ազատությունից զրկելը դեռևս հիմք չէ մարդուն մեղավոր համարելու համար, չի կարելի մարդուն արդեն իսկ մեղավոր համարել, եթե նրան ձերբակալել են: Թե ինչպիսի որոշում կկայացնի դատարանը, դա մի հարց է, բայց նախ և առաջ կարևոր է որ այդ նույն դատարանը անաչառ լինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *