Իրավունքի մասին ով էլ խոսել է կամ չի հասկացվել, կամ չի ընդունվել, կամ էլ երկուսը մեկում:
Գարեգին Միսկարյան
Մենք, որպես ժողովուրդ, ինչպես որ մեզ հատուկ է, Մարտի 8-ի մեջ էլ տեսել ենք ոչ թե բովանդակությունը, այ ծեսը: Ինձ համար (երևի, ձեզանից շատերի հանար էլ), ամբողջ կյանքում եղել է կանանց ծաղիկ նվիրելու օր: Ուսուցչին, մորը, քրոջը, ընկերուհուն…
Իրավունքի մասին ով էլ խոսել է կամ չի հասկացվել, կամ չի ընդունվել, կամ էլ երկուսը մեկում: Որպեա ժողովուրդ մեր իրական ողբերգությունը մեր և մեր շրջապատում ապրող մարդկանց իրավունքները չիմանալը, չհարգելը, չճանաչելը, չընդունելն է… իսկ մեզ շրջաատող մադկանց մեջ կանանց իրավունքները առավելապես, որովհետև մեզ համար եղել և շարունակում է գործել ուժի և փողի իրավունքը, իսկ ուժն ու փողը ու մոտ են տղամարդկանց:
Գուցե շատ պարզունակ բան եմ ասում, բայց տղամարդկանց և կանանց հավասարության մասին խոսելիս խոսքը չի գնում ֆիզիոլոգիական ու ֆիզիկական հավասարության մասին: Ես հիշում եմ, որ նման խոսակցություններ իմ գրեթե կեսդարյա կյանքի ընթացքում գուցե հարյուրներով եմ լսել: Մոտավորապես էսպես. «դե, ոնց կարան կինն ու տղամարդը հավասար լինեն, դե թող տղամարդիկ երեխա բերեն, դե թող կինը ցեմենտ բարձի» ու նույնաբովանդակ այլ խոսակցություններ:
Մարտի 8-ը կանանց իրավունքների մասին է: Կանանց և տղամարդկանց սեռերով պայմանավորված իրավունքների հարցում խտրականության բացառման մասին է, կանանց՝ ինչպես, որ տղամարդկանց, ազատ ու արդար ապրելու իրավունքի մասին է:
Իսկ քանի մեր իրականության մեջ մարդկանց իրավունքների համար պայքարողները եզակի անհատներ են, ու հաճախ նաև մարգինալացված, Մարտի 8-ը մնալու է ծաղիկ վաճառողների ու ծաղիկ առնողների տոն:
Շնորհավոր Մարտի 8-ը
Գրառումը՝ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից։