Հայաստան

Իսկ Ինչո՞ւ Է Լռում Եվրոպան

Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ պետք է հրապարակի Ալիևի հայտարարությունը բոլոր մասնակիցների առաջ և հռետորական հարց տա գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին. «ինչու է Եվրոպան դատապարտում ֆաշիզմը և ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ, բայց աչք փակում արցախահայության դեմ Ադրբեջանի նման դրսևորման վրա։

Կարեն Օհանջանյան

Փաշինյանը Քիշնևում պետք է հայտարարի՝ ինչո՞ւ է Եվրոպան անտեսում Ալիևի՝ արցախահայությանն ուղղված սպառնալիքները

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼեռնայինՂարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակներիդափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանը պետք է ցրվի և բոլոր պաշտոնյաները լքեն իրենց պաշտոնները, իսկ արցախահայությանը մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին։ Բանակցությունների ֆոնին այսպիսի հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ է Ալիևը նորից անցնում կոշտ հռետորաբանության։

Ադրբեջանի ղեկավար հանդիսացող լկտի ֆաշիստի նման հայտարարությունը հնարավոր է դարձել այդ վայրագ հանցագործի`արցախյան վերջին պատերազմում և դրանից հետո՝  մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար՝ միջազգային հանրության անպատժելիության պատճառով։ Այդ ինքնասիրահարվածը յորացրել է մեկ կանոն. միջազգային իրավունքը դադարել է գոյություն ունենալ Ուկրաինայի և ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ ֆաշիստական ​​Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում, և ինչ էլ որ նա անի արցախահայության հետ, աշխարհը լավագույն դեպքում  հանդես կգա չեզոք հայտարարությամբ «առաջացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է խաղաղ երկխոսություն». այդքանով կմոռացվեն  Ադրբեջանի հանցագործությունները։ Եվ նրան թվում է, թե այսօր եկել է այն պահը, երբ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և ոչ մեկի ձեռքը չի մեկնի Արցախին օգնության համար։ Ավելին, Հանրապետության տոնի առթիվ Ալիևին ուղղված Բայդենի հայտարարության բովանդակության մեջ ասվում էր, որ մենք երկուսս՝ ԱՄՆ-ն և Ադրբեջանը, ապահովում ենք ողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, և որ ԱՄՆ-ն Ադրբեջանը համարում է  Հարավային Կովկասում կայունության հիմնական տարրը։  Թվում է, թե ԱՄՆ նախագահի այս կեղծավոր խոսքերից հետո հայերը պետք է հուսալքվեն և համակերպվեն ֆաշիստ Ալիևի սպառնալիքների հետ։ Բայց ոչ, մենք պետք է գիտակցենք այսօրվա միջազգային իրավունքի ողջ այլասերվածությունը՝ ի դեմս միջազգային միջկառավարական կառույցների, որոնք դատապարտում են ռուսական ռեժիմը որպես ֆաշիստի՝ Ուկրաինայում կատարվող հանցագործությունների պատճառով և չեն նկատում Ադրբեջանի այդ ֆաշիստական ​​գործողությունները արցախահայության և նույնիսկ Հայաստանի որոշ հատվածների դեմ։

Գնահատելով այս պահվածքը՝ մենք պետք է մեղադրենք միջազգային առաջատար միջկառավարական կառույցներին Ադրբեջանի ֆաշիզմը կոծկելու և երկակի ստանդարտներ դրսևորելու մեջ, եթե հարցը վերաբերում է ուկրաինացիների և հայերի կյանքին, նրանք բացառապես ուկրաինական կյանքի  պաշտպանությունն են կարևորում։ Այս անբարոյական պահվածքը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, որ Ադրբեջանի նախագահը գնում է վա-բանկ և ցանկանում մեկընդմիշտ վերջ դնել ղարաբաղահայության հարցին։ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց նաև որոշ պահեր, որոնք մեզ հնարավորություն տվեցին այլ կերպ նայել մեր պաշտպանական դոկտրինին և հնարավորություններին։ 2020 թվականի պատերազմի ժամանակ թուրքական «Բայրաքթարի» անօդաչու թռչող սարքերը եղել են հիմնական սպառնալիք հանդիսացող զենքը, այսօր գործողությունների թատերաբեմում ռուսական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի առաջադեմ համակարգերը այդ զենքերը դուրս են բերում մարտական ​​տարածքից։ Ուզում եմ նշել, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախն արդեն կարող են պայքարել Ադրբեջանի այս առավելության դեմ։ Իսկ Ալիևի ամբարտավան հայտարարության հետ կապված՝ ուզում եմ նրան հիշեցնել պատմական մեկ արտահայտություն՝ «Մոլոն լավե», որը հունարենից թարգմանած նշանակում է «արի՛ վերցրու»։ Սա լեգենդար արտահայտություն է, որն ասել է Լեոնիդաս թագավորը Ք.ա. 480 թվականին Թերմոպիլեի ճակատամարտում: Ուստի ես կհորդորեի Ադրբեջանի ղեկավարի դիմակով այս ֆաշիստին, որ շատ չպարծենա, մենք կգտնենք տարբերակներ՝  այդ մարդասպանին հարվածելու համար։ Ալիևը  սխալ հաշվարկներ է արել՝ քանի դեռ ժամանակն իր օգտին է Արցախին այժմ տիրանալու իր ցանկության  հարցում։

-Երբ միջազգային հանրությունն ասում էր իջեցնել Արցախի  կարգավիճակի նշաձողը, ՀՀ իշխանություններն այն իջեցրեցին։ Իսկ ո՞ւր է հիմա միջազգային հանրությունը, երբ Ալիևը վերջնագրերով է խոսում։

Ուզում եմ նշել, որ միջազգային հանրությունը չի կարող ապրիորի ասել՝ իջեցնել կարգավիճակի նշաձողը։ Կարգավիճակի հարցը մեր ժողովրդի ընտրության հիմքն է, դա միջազգային իրավունքով ամրագրված իրավունք է։ Այլ բան, երբ կողմերը բանակցային գործընթացում փոխզիջում են փնտրում, կարելի է դիտարկել ընտրված կարգավիճակի իրականացման տարբերակներ, որոնք հարմար են հակադիր տեսակետների կրողներին։ Սակայն իմ նախորդ պատասխանում նշել էի, որ միջազգային հանրությունը ագրեսիվ հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից և այժմ չի կարող ամբողջությամբ անցնել Արցախի խնդրին, հատկապես սեփական  շահերի լույսի ներքո՝ էներգետիկ անվտանգության հետ կապված։Եվ այնուամենայնիվ, միջազգային կառույցների և արևմտյան կառավարությունների հետ աշխատելու տեղ կա: Ալիևի նման անկեղծ ֆաշիստական ​​հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ պետք է հրապարակի Ալիևի հայտարարությունը բոլոր մասնակիցների առաջ  և հռետորական հարց տա գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին. «ինչու է Եվրոպան դատապարտում ֆաշիզմը և ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ, բայց աչք փակում արցախահայության դեմ Ադրբեջանի նման դրսևորման վրա։ Ինչո՞վ է պայմանավորված Ուկրաինայում ֆաշիզմի զոհերի հանդեպ կարեկցանքը և Արցախում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ռասսայական հիմքով հանցագործությունների բացարձակ անտեսումը»։ Հիմա եկել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը սառեցնելու ժամանակը։ Հայաստանի վարչապետը պետք է Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին հանձնարարի անհապաղ գործարկել բոլոր դիվանագիտական ​​ուղիները և միջազգային միջկառավարական կառույցներին, արևմտյան երկրների կառավարություններին տեղեկացնել նախագահ Ալիևի ֆաշիստական ​​հայտարարությունների մասին և հարձակում սկսել դիվանագիտական ​​ճակատում։ Այսքանից հետո Հայաստանի քաղաքականությունը պետք է լինի չափազանց նախաձեռնող։ Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն սկսեն  մտածել արհեստական ինտելեկտի կիրառման ուղղությամբ, որպեսզի կարողանան ոչ միայն պաշտպանել Հայաստանի ժողովրդին թշնամու պոտենցիալ սպառնալիքներից, այլև համարժեքորեն պաշտպանել իրենց եղբայրներին Արցախում։

-Արցախի Ազգային ժողովն, օրինակ, մշտապես պատրաստակամ է շատ կոշտ արձագանքել ՀՀ վարչապետին, իսկ Ալիևի այդ հայտարարություններին ի պատասխան՝ ի՞նչ կարող է անել Արցախի գործադիր և օրենսդիր իշխանությունը։

-Ուզում եմ նշել, որ երկրի խորհրդարանը կոշտ հայտարարությամբ է հանդես գալու, չկասկածե՛ք։ Այսօր Արցախի իշխանություններից պահանջվում է պահպանել հանգստություն, տոկունություն և ապահովել երկրի քաղաքացիների համար նորմալ կենսապայմաններ, որոնց Ալիևը նետել է մարդկության պատմության մեջ ամենամեծ համակենտրոնացման ճամբար։ Այս հարցում իշխանությունները պետք է օպերատիվ աշխատեն Հայաստանի իշխանությունների և միջազգային կառույցների հետ իրենց դիվանագիտական ​​առաքելությունների միջոցով և պատրաստվեն հետ մղել Ադրբեջանի և ռուսական անողնաշար խաղաղապահ ուժերի ցանկացած սադրանք… Պետք է համոզել միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության գոտի ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցում։ Մենք աշխատում ենք այս և այլ հարցերի շուրջ՝ ապահովելու մեր ժողովրդի անվտանգությունը։

Հոդվածը՝ 1in.am կայքից

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *