Հայաստան

Հայաստանը Ռազմավարություն Չունի

Ռուսական ծիրում մնալն իրոք արդեն վտանգավոր է։ Բացի այն ամենից, ինչ տեղ է ունեցել պատերազմի ժամանակ, մենք ունենք էներգետիկ, սննդի և այլ անվտանգային հարցեր։ Օրինակ երբ խոսք է գնում ԱՄՆ օրինակով մոդուլային ատոմակայան ունենալ, դա արվում է նրա համար, որ Ռուսաստանն իր ուզած ժամանակ Հայաստանի լույսերը չանջատի։

Լիլիթ Դալլաքյան

1inTV-ը զրուցել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել է ՀՀ արտաքին ռազմավարության բացակայությունն ու դրանից բխող հետևանքները։
Քաղաքագետի խոսքով ՀՀ-ը չունի արտաքին քաղաքական ռազմավարություն։ Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե ռազմավարություն է, այլ սովորական խաբելու նման մի բան, երբ փորձում է արտաքին բոլոր ուժերի հետ ինչ որ անհասկանալի պայմանավորվածությունների գալ ու միաժամանակ երկու աթոռին նստել, բայց ի վերջո չի ստացվում անգամ մեկի վրա մնալ։
Լիլիթ Դալլաքյանը, մեկնաբանելով օրերս Երևանում կայացած հանդիպման մասին, երբ նախաձեռնող Մհեր Ավետիսյանը տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ է Հայաստանն իր հայացքը հառել Եվրոպային, ասաց, որ Եվրոպային հայացք հառել կամ Եվրոպա գնալ ասվածը կեղծ օրակարգ է։ հայաստանը ոչ մի տեղ էլ չի գնում, հայերը մնում են իրենց տեղում, բայց փորձում են հայցքն ուղղել այն կողմ, որը մեզ ձեռք է տալիս։ Մհեր Ավետիսյանն ու իր կողմնակիցները առաջարկում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին՝ պատճառաբանելով, որ այնտեղ շուկան ավելի մեծ է ու Հայաստանն էլ իր արտաքին առևտրի շրջանառությամբ ավելի կապված է ԲՐԻԿՍ անդամ երկրների հետ, այլ ոչ թե Եվրոպայի։ Բայց այս պահին մեր շահերն ավելի շատ համընկնում են Եվրոպայի հետ, ոչ թե Ռուսաստանի կամ Չինաստանի ու Բրազիլիայի։ Իսկ դրանք այն երկրներն են, որ օգնել են, զինել են Ադրբեջանին։ Հիմա մենք շարունակենք մնա՞լ ռուսական ծիրում, շարունակե՞նք աչքներս փակել ու ենթարկվել ռուսներին։ Մոսկվան ցանկանում է ԵԱՏՄ բառը փոխարինել ԲՐԻԿՍ-ով, բայց դա խոշոր հաշվով ոչ մի նշանակություն չունի։ ԲՐԻԿՍ անդամ երկրների հետ հարաբերություններ ունենալու համար պարտադիր չէ ԲՐԻԿՍ-ին անդամակցել։ Ադրբեջանն օրինակ շատ լավ համագործակցում է Ռուսաստանի հետ, մեզնից էլ շատ ու մեծ ապրանքաշրջանառություն ունի, բայց ԵԱՏՄ անդամ չէ։ Ուրեմն մենք ինչո՞ւ պիտի գնանք անդամակցենք մի կառույցի, ուր Ռուսաստանը մեզ էլի նայելու է իբրև գաղութի։
Քաղաքագետը հավելեց, որ ՀՀ վարչապետը մի կողմից շարունակում է անընդհատ կրկնել, որ մենք չպետք է մի կենտրոնից կախված մնանք, բայց մենք շարունակում ենք մնալ այդ կարգավիճակում, նույնիսկ խորացնում ենք մեր հարաբերությունները, մինչդեռ պետք էր դիվերսիֆիկացիան արդեն անել ու հնարավորինս ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե համեմատենք ԵՄ-ը ու ԲՐԻԿՍ-ը, ապա տարբերություններն ակնհայտ են։ Ինչ խոսք, որ այս դեպքում էլ մեզ հանրաքվե է պետք, թեկուզ այն առումով, որ ՀՀ քաղաքացիները ցույց տան, թե ուր են ուզում գնալ, ում հետ են ուզում հարաբերություններ ունենալ։ Եթե հայ ժողովուրդը որոշի, որ իրեն ավելի ձեռնտու է ԲՐԻԿՍ-ը, որտեղ չկան ԵՄ բարձր ստանդարտները, սննդի անվտանգության և այլ առումներով, ուրեմն Հայաստանը կգնա ԲՐԻԿՍ, բայց նախ թող հանրաքվե լինի։ Իշխանությունները չպետք է ամեն հարցում խոսեն ժողովրդի անունից։ Իսկ ռուսական ծիրում մնալն իրոք արդեն վտանգավոր է։ Բացի այն ամենից, ինչ տեղ է ունեցել պատերազմի ժամանակ, մենք ունենք էներգետիկ, սննդի և այլ անվտանգային հարցեր։ Օրինակ երբ խոսք է գնում ԱՄՆ օրինակով մոդուլային ատոմակայան ունենալ, դա արվում է նրա համար, որ Ռուսաստանն իր ուզած ժամանակ Հայաստանի լույսերը չանջատի։
-Հայաստանը ռազմավարություն չունի,- կարծում է քաղաքագետը։ Նրա կարծիքով ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը չի կարողանում միաժամանակ խոսել տարբեր կողմերի հետ։ Սպասում են, որևէ բան լինի, նոր փորձեն զանգել այս ու այն կողմ։ Հիմա ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ ադրբեջանցիները կրակեն, իսկ հետո եթե թույլ տան, ի՞նչ ենք անելու։ Միևնույն ժամանակ քաղաքագետը նաև խոսեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին, ընդգծելով նաև խաղաղության պայմանագրի ու միջանցքի չարչրկված հարցի մասին։
Լիլիթ Դալլաքյանն այն կարծիքը հայտնեց, որ իշխանությունները ավելի շատ պոպուլիզմով են զբաղված և ամեն ինչ անելու են, որպեսզի 2026թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողանան թեկուզ դաշինքով, բայց պահպանել իշխանությունը։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *