Միջազգային

Ամերիկացին Կգնի՞ Հյուսիսային Հոսքը

2022-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Լինչին թույլտվություն է տվել ձեռք բերելու ռուսական «Սբերբանկի» շվեյցարական մասնաճյուղը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել մայր ընկերության նկատմամբ։

The Wall Street Journal֊ի հաղորդմամբ Ֆինանսիստը Մայամիում բնակվող ֆինանսիստը գաղտնի փորձում է գնել «Հյուսիսային հոսք 2» գազատարը

Ամերիկացի ներդրողը, ով Ռուսաստանում գործարքներ իրականացնելու փորձ ունի, դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ թույլ տալու մասնակցել «Հյուսիսային հոսք 2» գազատարի աճուրդին, եթե այն դրվի վաճառքի Շվեյցարիայում սնանկության գործընթացի շրջանակում։ Սթիվեն Պ. Լինչը, ով երկու տասնամյակ բիզնես էր վարել Մոսկվայում, այժմ ցանկանում է գնել Ռուսաստանից Գերմանիա անցնող գազատարը։ Նա համոզում է ամերիկացի պաշտոնյաներին ու օրենսդիրներին, որ ամերիկյան սեփականությունը գազատարի նկատմամբ կարող է ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու խաղաղ բանակցությունների վրա և նպաստել ԱՄՆ երկարաժամկետ շահերին։

«Հիմքը սա է՝ սերնդում մեկ անգամ տրվող հնարավորություն՝ Ամերիկային ու Եվրոպային ապահովելու էներգակիրների մատակարարումների վերահսկողությունը Եվրոպայում՝ մինչև հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը», – ասել է Լինչը հազվադեպ տրվող հարցազրույցում։

Մայամիում բնակվող Լինչը, ով մեծ ներդրում է կատարել Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավում, ասել է, որ ցանկանում է դառնալ «ամենահարուստ տղան, որի մասին դուք երբեք չեք լսել», բայց նրա համարձակ պլանը նրան դնում է հասարակության ուշադրության կենտրոնում։

765 մղոն երկարությամբ գազատարը եղել է ռուսական նավթագազային տնտեսության գոհարը՝ կապելով նրա հսկայական գազի հանքավայրերը Եվրոպային։ Նրա կառուցումը ավարտվել էր մինչև 2022 թվականի Ուկրաինայի հակամարտության սկսվելը, սակայն գազատարը երբեք կոմերցիոն շահագործման չէր հանձնվել։ Այն պատկանում է ռուսական պետական «Գազպրոմ» գազային հսկայի դուստր ընկերությանը, որը Շվեյցարիայում սնանկության հայտ էր ներկայացրել հակամարտության մեկնարկից մի քանի օր անց։

2022 թվականի սեպտեմբերին ստորջրյա պայթյունները վնասել են գազատարի երկու գծերից մեկը։ Երկրորդ գիծը մնացել է անվնաս, բայց չի օգտագործվում։ Լինչը փետրվարին դիմել է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը՝ թույլտվություն ստանալու իր փաստաբանների միջոցով, ինչը փաստաթղթով հայտնվել է “The Wall Street Journal”-ի տրամադրության տակ։ Թույլտվությունը նրան հնարավորություն կտա բանակցություններ վարել գազատարի վերաբերյալ այն կազմակերպությունների հետ, որոնք ներկայումս գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ներքո։

Նամակում նշվում է, որ 2024 թվականի հունվարին «Հյուսիսային հոսք 2»-ի շվեյցարական սնանկության գործընթացում վերջնաժամկետ է սահմանված. ընկերությունը պետք է կամ վերակառուցի իր պարտքը (ինչը, ըստ նամակի, քիչ հավանական է), կամ լուծարվի։ Լինչը պնդում է, որ հակամարտության ավարտից հետո թե՛ Ռուսաստանը, թե՛ նրա նախկին հաճախորդները Գերմանիայում ու Եվրոպայում գայթակղվելու են վերսկսել գազատարի շահագործումը՝ անկախ նրանից, թե ով է դրա սեփականատերը։

Լինչը հաջողությամբ ձեռք է բերում ռուսական ակտիվները ցածր գներով, ինչը նրան արժանացրել է այն քիչ ամերիկացի ներդրողների համբավին, որոնք կարողանում են կողմնորոշվել երկրի բարդ գործարար և քաղաքական իրավիճակում։ 2022-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Լինչին թույլտվություն է տվել ձեռք բերելու ռուսական «Սբերբանկի» շվեյցարական մասնաճյուղը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել մայր ընկերության նկատմամբ։

Հնչել են հարցեր Լինչի` ռուսական կառավարության հետ կապերի մասին Մեկ քաղաքացիական հայցում մեղադրանք էր ներկայացվում, որ Լինչը և օտարերկրյա ներդրողների խումբը 2007-ին մասնակցել են կեղծ աճուրդի՝ վաճառքի հանելով նախկին «Յուկոս» նավթային ընկերության ակտիվները։ 2019-ին բրիտանական դատավորը հանել է մեղադրանքները Լինչի և այլ ներդրողների նկատմամբ։

Լինչը նշել է, որ կարող է գնել մոտ 11 միլիարդ դոլար գնահատվող «Հյուսիսային հոսք 2»-ը գրոշներով, ըստ իրավիճակին ծանոթ մարդկանց։ Նրա խոսքով՝ շատ ներդրողներ չեն մասնակցի աճուրդին գազատարի հետ կապված բարդ աշխարհաքաղաքականության պատճառով, իսկ մյուս հավակնորդների թվում, ամենայն հավանականությամբ, կլինեն ռուսական վստահված անձինք, չինական ընկերություններ կամ այլ սուբյեկտներ, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ շահերին։ Ռուսական փորձ ունեցող գործարարներն ու նախկին պետական պաշտոնյաները նշում են, որ Լինչի պլանը բախվում է լուրջ խոչընդոտների, սակայն կարող է հաջողություն ունենալ, եթե օգտագործվի որպես բանակցությունների գործիք Ուկրաինայում խաղաղության հասնելու համար՝ Թրամփի իշխանության գալուց հետո։

Աղբյուրը` the Wall Street Journal

Թարգմանեց`

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *