Միջազգային

Թուրք-Իրաքյան Սիներգիան Չստացվե՞ց

Սիրիայից ստացվում է չափազանց ուշագրավ տեղեկություն. քրդական զինված ուժերը պատրաստ են կռվել Թուրքիայի հովանավորությունը վայելող զինառյալների դեմ, որոնք փորձում են շրջափակել Հալեպի եւ հարակից բնակավայրերի քրդական համայնքները:

Վահրամ Աթանեսյան

Սիրիայից ստացվում է չափազանց ուշագրավ տեղեկություն. քրդական զինված ուժերը պատրաստ են կռվել Թուրքիայի հովանավորությունը վայելող զինառյալների դեմ, որոնք փորձում են շրջափակել Հալեպի եւ հարակից բնակավայրերի քրդական համայնքները:

Reuters-ը, հղում անելով Սիրիայի կառավարական բանակի աղբյուրներին, տեղեկագրում է, որ դեկտեմբերի լույս 2-ի գիշերը Իրաքի տարածքից Սիրիա են անցել եւ երկրի հյուսիսային շրջաններ ուղեւորվել մի շարք շիադավան զինված կազմավորումներ, որ «գտնվում են Իրանի վերահսկողության տակ»:

Այս տեղեկատվությունը հաջորդում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղզիի Դամասկոս այցին, որտեղ նա բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Ասադի հետ: Այդ հանդիպումից հետո Ասադը հայտարարել է, որ Սիրիան կհաղթի ահաբեկիչներին, ով էլ որ նրանց հովանավորը լինի:

Ըստ տեղեկությունների, Իրանի նախագահ Արաղչին Դամասկոսից մեկնել է Անկարա: Արաղչի-Ֆիդան բանակցությունների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, բայց ավելի ուշագրավ է, որ Իրաքը փաստացի ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Խնդիրն այն է, որ դեռեւս ամիսներ առաջ Թուրքիան Իրաքի հետ քրդական զինված խմբավորումների դեմ համատեղ պայքարի համաձայնության է հասել, ինչը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Անկարան բավական ազատ գործի այդ երկրի տարածքում:
Կենտրոնական կառավարությունից զատ Թուրքիան լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ: Անկարայի նպատակն է Իրաքի հյուսիսից դեպի Սիրիա ռազմական փոխադրումները կասեցնել եւ պաշարման օղակի մեջ առնել տեղի քրդական խմբավորումներին:

Սիրիայից ստացվում է չափազանց ուշագրավ տեղեկություն. քրդական զինված ուժերը պատրաստ են կռվել Թուրքիայի հովանավորությունը վայելող զինառյալների դեմ, որոնք փորձում են շրջափակել Հալեպի եւ հարակից բնակավայրերի քրդական համայնքները:

Իրաքից Սիրիայի տարածք շիադավան կազմավորումների մուտքը ռազմականից բացի ունի քաղաքական կարեւորություն: Ակնկալիքները, որ արաբական երկրները կմիավորվեն Ասադի դեմ, չեն արդարանում: Արաբական երկրների լիգան Ասադին ճանաչում է Սիրիայի օրինական նախագահ եւ սատարում նրա կառավարությանը:

Թուրք-իրաքյան սիներգիան, ինչին տեւական ժամանակ ձգտում է Թուրքիայի նախագահ Էրդողանը, փաստացի չի ստացվում: Իրաքի աջակցությունը Սիրիայի նախագահի համար շատ էական է: Նախադեպը կարող է կիրառելի լինել նաեւ արաբական այլ երկրների հետ հարաբերություններում:
Թուրքիան, այսպիսով, նախաձեռնել է չափազանց բարդ գործընթաց, որ շոշափում է նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը: Ռուսաստանյան մամուլն, իհարկե, Սիրիայում ռուս-թուրքական դիմակայության խնդիրը նրբորեն շրջանցում է, բայց փաստացի Թուրքիան չեղարկել է Աստանայի պայմանավորվածությունները:

Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հովանավորությունը վայելող զինյալները Իդլիբի շրջանում ընդհուպ մոտեցել են ռուսական ռազմահենակայանին: Բացառված չէ, որ իրավիճակի սրացման դեպքում նրանց միջեւ բախումներ սկսվեն: Սիրիայի հյուսիս մտած իրաքյան խմբավորումները նույնպես կրակային շփման մեջ են մտնելու թուրքամետ խմբավորումների հետ: Թուրքիան եւ Իրաքը կարող են արդեն պաշտոնապես հայտնվել տարբեր ճամբարներում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *