Հայաստան

Ի՞նչ Կարելի Է Անել, Իսկ Ինչ` Ոչ

Եթե Ֆինլանդիան ունի միայն մի խնդրահարույց անմիջական հարևան, ապա Հայաստանի դեպքում չպետք է մոռանալ նաև Թուրքիայից բխող հավանական վտանգը, քանի որ 1990֊ական թվականներին Թուրքիան երկու անգամ պատրաստ է եղելԱդրբեջանի օգտին ռազմական միջամտություն իրականացնել Հայաստանում։ 

Սոսի Թաթիկյան

(մաս վեցերորդ)

Ֆինլանդիայի ու Հայաստանի իրավիճակի միջև նմանություններն ու տարբերությունները

Ֆինլանդիան փոքր պետություն է, որը Ռուսաստանի հետ երկու անգամ պատերազմել է երկրորդ համաշխարհային պատերազմում, պարտվել է և իր տարածքի նշանակալից մասը կորցրել է՝ ստիպված լինելով տարհանման ենթարկել Կարելիայի ֆինն բնակչությանը։ Այս առումով Հայաստանի համար Ռուսաստանի դերում հանդես է գալիս Ադրբեջանը՝ վերջին տարիներին հայկական կողմի տարած ռազմական պարտությունների և արցախցիների բռնի տեղահանմանիմաստով։ Թեև պաշտոնապես Լեռնային Ղարաբաղը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի մաս էր կազմում, սակայն հայկական ինքնության համար այն կազմում էր հայկական կենսական տարածքի մաս։ Քանի որ դժվար է պատկերացնել տեսանելի ապագայում հայերի արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, օգտակար կլինի ուսումնասիրել Կարելիայի ֆիններին Ֆինլանդիայում արդյունավետորեն ինտեգրելու փորձը։ 

Կարելիան չկորցնելու և Ռուսաստանի կողմից բռնակցման չենթարկվելու համար Ֆինլանդիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցել է Գերմանիայի հետ, իսկ Հայաստանը թեև ուկրաինական պատերազմի շրջանակում չի համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն համարվել է ընդհանուր առմամբ Ռուսաստանի դաշնակից, Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանակներ սատարել են Դոնբասին, և 2022-ին ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը, որը նմանատիպ ստիգմատիզացնող ազդեցություն է թողել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա։ 

Եթե Ֆինլանդիան ունի միայն մի խնդրահարույց անմիջական հարևան, ապա Հայաստանի դեպքում չպետք է մոռանալ նաև Թուրքիայից բխող հավանական վտանգը, քանի որ 1990֊ական թվականներին Թուրքիան երկու անգամ պատրաստ է եղել Ադրբեջանի օգտին ռազմական միջամտություն իրականացնել Հայաստանում։ Հայաստանի պատմական տարածքի հարցում ռուս֊թուրքական գործարքները և երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԽՍՀՄ֊ի ու Գերմանիայի միջև ֆինլանդիայի վերաբերյալ գործարքն ունեն նմանություններ, սակայն Գերմանիայից բխող որևէ վտանգ Ֆինլանդիայի համար վերացել է, մինչդեռ 2020-ի Արցախյան պատերազմից ի վեր ակնհայտ դարձավ, որ Թուրքիայից Հայաստանի համար բխող վտանգը պահպանվում է, և Թուրքիան  քաղաքական ու ռազմական մեծ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

Սառը պատերազմից ի վեր Ֆինլանդիան Ռուսաստանի կողմից ենթարկվել է հիբրիդային բազմաբնույթ վտանգների, որոնք նման են Հայաստանի հանդեպ Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքներին։ Ֆինլանդիային հաջողվել է Կարելիայից հրաժարվելու, չեզոքություն հայտարարելու և Ռուսաստանի շահերը հաշվի առնող քաղաքականություն որդեգրելու միջոցով պահպանել ինքնիշխանությունը և կառավարել այ դսպառնալիքները։ Հայաստանը նույնպես փորձեց թավշյա հեղափոխությունից հետո սկսված և 2020-ի Արցախյան պատերազմից հետո ուժգնացած հիբրիդային սպառնալիքները Ռուսաստանի կողմից կառավարել Ռուսաստանի շահերին համահունչ քաղաքականություն վարելով, որը կարելի է համարել «ֆինլանդացման» դրսևորում։ Սակայն 2022-2023 թթ. ի վեր դա անկառավարելի դարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական հարձակումները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը չկանխելու և անգամ Ադրբեջանի հետ այդ հարցերում Ռուսաստանի անուղղակի համագործակցության, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացնող և դրան սպառնացող քայլերի պատճառով։ Հետևաբար, ներկայումս թեև ողջախոհ, սակայն միաժամանակ անիրատեսական և ժամանակավրեպ է թվում Ռուսաստանի հետ դրական հարաբերություններ պահպանելու ձգտումը, քանի որ Ռուսաստանն ինքն է Հայաստանի հետ գնում ուժգնացող դիվանագիտական առճակատման։

Եթե Ռուսաստանի Դաշնությունն ընդունել էր Ֆինլանդիայի ինքնիշխանությունը չեզոքություն հայտարարելու դիմաց, և ավելի ուշ՝ Եվրամիությանն ինտեգրացումը ՆԱՏՕ֊ին չանդամակցելու ակնկալիքով, ապա Հայաստանի պարագայում Ռուսաստանը շատ ավելի անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերել անգամ Հայաստանի՝ ՀԱՊԿ֊ից դեռևս պաշտոնապես դուրս չգալու պարագայում։ Դժվար է ենթադրել, թե արդյոք ՀԱՊԿ֊ից պաշտոնապես դուրս գալու և չեզոք կամ ոչ բլոկային կարգավիճակի, առավել ևս Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու Հայաստանի հնարավոր որոշումն ինչքանով կուժգնացնի Ռուսաստանի հակազդեցությունը։ Հնարավոր է, որ Ռուսաստանն Ադրբեջանին ավելի խրախուսի ազատորեն նոր ռազմական գործողություններ ծավալել Հայաստանի հանդեպ։ Ի տարբերություն Ֆինլանդիայի, Ռուսաստանը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում ունի ռազմական ներկայություն, և Ադրբեջանի միջոցով է իրականացնում Հայաստանի հանդեպ ռազմական վտանգը։ 

Ֆինլանդիայի աշխարհաքաղաքական իրավիճակը շատ ավելի բարենպաստ է, քան Հայաստանինը, քանի որ բացի Ռուսաստանից, երկրի մյուս հարևաններն են ՆԱՏՕ֊ի անդամ Նորվեգիան և ԵՄ, ինչպես նաև ՆԱՏՕ֊ի անդամ Շվեդիան և այն, ունի նաև ելք դեպի ծով, որի մյուս կողմում գտնվում է ՆԱՏՕ֊ի ու ԵՄ անդամ Էստոնիան։ Այդ երկրներիհետ Ֆինլանդիան ունի ընդհանուր մշակութային և արժեքային համակարգ։ Թեև Ֆինլանդիան մինչևՆԱՏՕ֊ում անդամակցելը երկրի պաշտպանությունը կառուցել է հիմնականում ազգային համակարգի հիման վրա, սակայն, այնուամենայնիվ, այն ԵՄ֊ի անդամ էր և ուներ պաշտպանական որոլտում համագործակցություն սկանդինավյան և բալթյան երկրների հետ։ Հայաստանը չունի միաժամանակ նույն արժեքային համակարգն ու շահերը կիսող բնական դաշնակիցներ, քանի որ Վրաստանի հետարժեքային համակարգը հիմնականում նույնն է, սակայն առկա է որոշակի տարբերություն շահերի միջև, իսկ Իրանի դեպքում կա շահերի որոշակի ընդհանրություն, սակայն մեծ տարբերություններ արժեքային համակարգի միջև։

Համարվում է, որ մինչև վերջերս ՆԱՏՕ֊ինանդամակցելը, Ֆինլանդիան երբեք նշանակալից դաշնակիցներ չի ունեցել։ Ոչ մի երկիր չի օգնել Ֆինլանդիային Ձմեռային պատերազմի ժամանակ։ Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիայի զինված ուժերը հիմնվում էին ակտիվ պարտադիր զինվորական ծառայության, քաղաքացիական պաշտպանության, զինված ու ռազմական պատրաստություն անցած բնակչության վրա։ Ազգային պաշտպանության այս մոդելի շատ տարրեր կարող են կիրառվել Հայաստանի համար։

Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ֊ին դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով առաջին հերթին Թուրքիայի վետոյի իրավունքը։ Եթե Թուրքիան դժվարացրեց Շվեդիայի և անգամ Ֆինլանդիայի անդամակցությունը, ապա Հայաստանի հարցում Թուրքիան կարող է անզիջում լինել՝ հատկապես ելնելով Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունից։ Հետաքրքիր է նշել նաև Հունգարիայի կողմից ՆԱՏՕ֊ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը խոչընդոտելու փորձերը, քանի որ այդ երկիրը խնդիրներ է ստեղծում նաև ԵՄ֊ում հայանպաստ որոշումների ընդունման համար։

Հայաստանը նույնպես, Ֆինլանդիայի նման, կարող է մեծապես օգտագործել ՆԱՏՕ֊ի ԳՀԽ ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ ՆԱՏՕ֊ի նորմերի հետ փոխգործունակ դառնալու համար։ 2000-ական թվականներին Հայաստանը փորձում էր ՆԱՏՕ֊իԳՀԽ֊ի ակտիվ գործընկեր լինել տարբեր ծրագրերին ու զորավարժություններին մասնակցելու և անգամ հյուրընկալելու, խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու միջոցով, սակայն հետագայում ՆԱՏՕ֊ի ԳՀԽ ծրագրում Հայաստանի մասնակցության ակտիվության մեջ նկատվեց հետընթաց։ Ներկայումս միտում կա կրկին ակտիվացնել ՆԱՏՕ֊իԳՀԽ ծրագրի շրջանակներում Հայաստանի մասնակցությունը։ Եթե Ֆինլանդիան այդուղղությամբ համագործակցել է ՆԱՏՕ֊ի անդամ սկանդինավյան և բալթյան պետությունների հետ, ապա Հայաստանը կարող է համագործակցել իր հիմնական և բնական գործընկերներ հանդիսացող Ֆրանսիայի ու Հունաստանի հետ։ Արդեն իսկ ձեռքբերում համարելով այդ երկրների հետ պաշտպանության համագործակցության համաձայնագրերը, Հայաստանը պետք է ձգտի նաև ԱՄՆ֊ի հետ պաշտպանության համագործակցության համաձայնագրի կնքմանը, որպես ՆԱՏՕ֊ի անդամ չհանդիսացող գործընկեր։ Հայաստանը պետք է ձգտի առանց ՆԱՏՕ֊ին անդամակցության, սակայն ՆԱՏՕ֊ի անդամ երկրների հետ համագործակցությամբ արդիականացնել իր զինված ուժերը, բարձրացնի նրանց մարտունակությունը և նրանց հասցնի ժամանակակից ստանդարտների՝ երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար։

Վերջ

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *