Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Թուրալ Գյանջալիեւի ֆեյսբուքյան ընկերների շարքում կային մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ Ստեփանակերտում «հանրային գործչի» կամ «անկախ լրագրողի» համարում ունեցող կանայք: Այդ մասին, ինչպես նույն մարդիկ են վկայում, Արցախի ԱԱԾ պատասխանատուներին ժամանակին տեղյակ է պահվել, սակայն խնդիրը նույնիսկ քննարկման չի արժանացել: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 66-րդ

Սեպտեմբերի 27-ի պատերազմից ոչ ավելի, քան մեկ ամիս առաջ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիեւը, որ համատեղությամբ հանդիսանում էր «ԼՂ ադրբեջանական համայնք» ՀԿ խորհրդի նախագահ, ֆեյսբուքի անձնական էջում հայերեն գրառում է կատարել, որ «շուտով Լեռնային Ղարաբաղի ասֆալտապատ ճանապարհները կդողան ադրբեջանական զրահատեխնիկայի թրթուրների տակ»: 

Իր գրառումը նա ուղեկցել է քարոզչական տեսահոլովակով, որտեղ պատկերված էր Բաքվից մինչեւ Շուշի խորհրդանշական «արծվի» թռիչքը եւ Ղազանչեցոց եկեղեցու խաչի եւ գմբեթի տապալումը: Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Թուրալ Գյանջալիեւի ֆեյսբուքյան ընկերների շարքում կային մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ Ստեփանակերտում «հանրային գործչի» կամ «անկախ լրագրողի» համարում ունեցող կանայք: Այդ մասին, ինչպես նույն մարդիկ են վկայում, Արցախի ԱԱԾ պատասխանատուներին ժամանակին տեղյակ է պահվել, սակայն խնդիրը նույնիսկ քննարկման չի արժանացել: 

Պատերազմից հազիվ երկու շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածվել է Արցախի ԱԱԾ «պաշտոնական ձեւաթղթի» վրա շարադրված գրություն, ըստ որի «Ստեփանակերտի քաղաքապետարանը խնդրում է բնակչության տարհանման համար նախապատրաստել ավտոբուսներ»: Գրության տակ առկա էր Արցախի ԱԱԾ «բաժնի պետի ստորագրություն», նշված էր կոնտանկտային հեռախոսահամար, գերատեսչության հասցեն: 

Ոչ ոք առայսօր չգիտի, թե այդ փաստի շուրջ Արցախի ԱԱԾ-ն գոնե ծառայողական հետաքննությունն անցկացրե՞լ է: Եթե ընդունենք, որ այդ գրությունը հեղինակվել է Բաքվում եւ շրջանառության դրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, ապա նույնիսկ այդ դեպքում արտառոց է, թե նրանց ինչպե՞ս է հայտնի դարձել Արցախի ԱԱԾ շենքի ստույգ հասցեն, քաղաքային հեռախոսահամարը, պաշտոնյայի ինքնությունը եւ արցախյան հատուկ ծառայության ձեւաթղթի եւ կնիքի միանգամայն ճիշտ նկարագրությունը: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *