ՄԵՐ ՈՒՂԻՆ

Օգոստոսի 8-ը Հայաստանին Լուրջ Ռեսուրս Է Տալիս

ԱՄՆ դերակատարումը Անդրկովկասում անշեղորեն աճում է ու  օգոստոսի 8-ի հետևանքներից մեկն էլ այն էր, որ Ալիևը հրապարակավ Սյունիքը ճանաչեց որպես Հայաստանի մաս։ Սա կարևոր դիվանագիտական ռեսուրս է։ Անգամ Մոսկվան է իրեն զուսպ պահում Սյունիքի հարցով։ 

Վահրամ Աթանեսյան

1inTV-ին զրուցել է Արցախի նակին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ալիևի կողմից Շանհայում արտաբերված Զանգեզուրի միջանցը և դրանից բխող մի շարք հետևություններ։

Վահրամ Աթանեսյանը նախ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Թուրքիայի ներակայացուցիչը դեռ Շանհայից վերադարձի ժամանակ հարցազրույցում նշել էր, որ իրենք խթանում են Հայաստանի հետ  հարաբերությունները և ահա նրանց հատուկ բանագնացը Երևան է եկել, ընդ որում ցամաքային ճանապարհով։ Վաղն էլ կարող է հակառակը լինել ու Ռուբինյանը այդ նույն ճանապարհով գնա Թուրքիա։ Սա վկայում է այն մասին, որ թուրքական կողմը ոչ միայն լուրջ է տրամադրված, այլև բավական հետևողական է իր քայլերում։ հետաքրքիր է նաև այն, որ Թուրքիան արգելել է ադրբեջանական ուղևորափոխադրողների մուտքը Նախիջևանից։ Պաշտոնապես թուրքերը խոսում են այն մասին, որ ադրբեջանցիները լիցենզիա չունեն ու դա է պատճառը։ Ադրբեջանում չեն թաքցնում, որ դժգոհում են այդ ամենից։

Վահրամ Թանեսյանը նաև նշեց, որ Քըլրչի դեմ բողոքը, որ կազմակերպվել էր նրա այցի ժամանակ, լրիվ նորմալ է։ Իվերջո մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում ու մարդիկ նաև կարող են համաձայն չլինել այդ ամենի հետ, բայց բողոքը ևս պետք է ծառայի Հայաստանի արտաքին քաղաքական իմունինտետի բարձրացմանը։ Այնպես չէ, որ Քըլրչը չգիտեր, որ իր այցի ժամանակ բողոքի այց է կազմակերպվելու։ 

Վաշինգտոնում օգոստոսի 8-ի ստորագրումից հետո Թուրքիան կարծես թե դժգոհ է ու այդ դժգոհությունը ոչ թե ԱՄՆ-ից կամ Հայաստանից է, այլ Ադրբեջանից։ Տարիներ շարունակ Ադրբեջանը արգելափակել է հայ-թուրքական հարաբերությունները ու մշտապես հայտարարել, որ Ադրբեջանն ու Թուրքիան մի ազգ են, երկու պետություն, բայց թուրքական հետաքրքրությունները տուժել են դրանից։Հիմա էլ ստորագրում են օգոստոսի 8-ը ու ԱՄՆ ներկայությունն այստեղ քանդում է թուրքական երազանքը։ Միջին Ասիան ևս պատրաստ չէ համաթուրքական աշխարհում երկրորդ տեղը գրավել ու դառնալ թուրքական վիլայեթ։ Թուրքիան նաև ԱՄՆ դեմ չի կարող դուրս գալ։

Աթանեսյանը անդրադարձավ Ալիևի կողմից Զանգեզուրի միջանցք արտահայտությանն ու նաև այն, որ Ադրբեջանը խոսում էր կարծես թե տարածաշրջանային առաջնորդության մասին, մի բան, որ ԱՄՆ-ի դուրը չի եկել։ Թուրքերն ավելի ընկալունակ ու զուսպ են պահում իրենց այս հարցում։ Դրանից հետո Հաջիևը գնաց ԱՄՆ։ Տպավորություն է, որ Հաջիևը գնացել է ԱՄՆ, որպեսզի բացատրություն տա Ալիևի խոսքերի, ինչպես նաև Ալիևի կողմից Չինաստանի, Պակիստանի հետ լուրջ համագործակցային ակնարկների համար։ Նաև տպավորություն է, որ Հաջիևը նաև ցանկացել է հավաստիանալ, թե արդյոք ամերիկացիների համար ստորագրված հուշագիրը դեռ ուժի մեջ է։ 

Աթանեսյանը նշեց, որ այդ փաստաթուղթը կարևոր է ԱՄՆ-ի համար։ Նրանք այս տարածաշրջանում հարց են լուծում օրենքով և հասկացնում են Ռուսաստանին, որ Ուկրաինայի դեպքում հարցը չի կարող լուծվել ռուսական պատկերացումներով։ Ու այդ հարավկովկասյան լուծումն այն է, որ ՀՀ-ն ճանապարհ է տալիս իրավազորության ու հավասարության սկզբունքներով, այսինքն ադրբեջանցիներն էլ Նախիջևան գնալու են ՀՀ օրենսդրությանը համապատասխան կանոնակարգով, մի բան, որ բացակայում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ ԱՄՆ կողմից 145 մլն դոլար է ներդրվում, ամերիկացիները բիզնես նախագծային այցեր են կատարում տարածաշրջանում։ Թրամփը մակագրությամբ նկարներ է ուղարկում Ալիևին ու Փաշինյանին։ Ամերիկացիները լուրջ են տրամադրված, իսկ այն, որ ստորագրվածը համաձայնագիր է, ոչ թե պայմանագիր, Աթանեսյանը հիշեցրեց, որ Բիշքեկի համաձայնագիրը ևս իրավական ոչ մի ուժ չի ունեցել, բայց քառորդ դար խաղաղություն է ապահովել ու դա փոխվեց այն բանից հետո, երբ Համանախագահ երկրների շահերը, որ մինչ այդ համընկնում էին  այդ հարցով, տարանջատվեցին, ինչն էլ թույլ տվեց Ալիևին հարձակվել։ Նույնն էլ այս դեպքում է լինելու։

Աթանեսյանը նաև նշեց, որ ԱՄՆ դերակատարումը Անդրկովկասում անշեղորեն աճում է ու  օգոստոսի 8-ի հետևանքներից մեկն էլ այն էր, որ Ալիևը հրապարակավ Սյունիքը ճանաչեց որպես Հայաստանի մաս։ Սա կարևոր դիվանագիտական ռեսուրս է։ Անգամ Մոսկվան է իրեն զուսպ պահում Սյունիքի հարցով։ 

Աթանեսյանը նաև հիշեցրեց, թե ցարական և խորհրդային ժամանակներում ինչպես են Ռուսաստանն ու Իրանը հաղորդակցել ու ասաց, որ այդ ճանապարհը իրար է միացնում Իրանն ու Ռուսաստանը ու նրանք ևս դեմ չեն դրան։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *