Արցախ վերադարձի հարցում Հայաստանի իշխանությունն անելիք չունի, այդ խնդիրը նրան չպետք է հասցեագրել: Արցախից բռնի տեղահանված բնակչությունն իմ կարծիքով, պետք է իր ներկայացուցիչներին ընտրի և Ադրբեջանի հետ կոմունիկացիա հաստատի։
Վահրամ Աթանեսյան
«Արցախցու համար Հայաստանը միշտ էլ հայրենիք է: Մեծամասնության համար այստեղ հարմարվել-չհարմարվելու խնդիր չկա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
Խոսելով Արցախ վերադարձի հարցի մասին՝ Աթանեսյանն ասաց. «Վերադառնալու մասին բոլորն են մտածում: Արցախ վերադարձի հարցում Հայաստանի իշխանությունն անելիք չունի, այդ խնդիրը նրան չպետք է հասցեագրել: Արցախից բռնի տեղահանված բնակչությունն իմ կարծիքով, պետք է իր ներկայացուցիչներին ընտրի և Ադրբեջանի հետ կոմունիկացիա հաստատի»:
Անդրադառնալով արցախահայերի հարցը որոշ շրջանակների կողմից քաղաքական շահարկման ենթարկելուն՝ Վահրամ Աթանեսյանն նշեց. «Ես ի սկզբանե դեմ եմ եղել ընդդիմադիր շարժումներին արցախահայերին հավաքագրելուն, այսօր կրկնակի դեմ եմ: Իմ դիտարկումներով՝ բռնագաղթված բնակչության մեծ մասը լիովին հիասթափվել է ընդդիմադիր շարժումներից»:
Աթանեսյանի խոսքով՝ այս երկու տարում ՀՀ կառավարությունն արել է այն, ինչ կարողացել է, անդրադառնալով նաև այն հարցին, թե այսօր կա ատելության մթնոլորտ՝ Աթանեսյանը նշեց. «Ես ատելության մթնոլորտ չեմ տեսել և չեմ տեսնում»:
Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/137443
