Հայաստան

ՀՀ-ն Նոր Օրակարգ Ու Հայեցակարգ Ունի

Քաղաքացիական Պայմանագրի կողմից հանրությանն առաջարկվել է մի քանի թեզ, որոնք, խոշոր հաշվով հանրային դրական գնահատում են ստանում։ Հավանաբար ամենակարևորն այն է, որ պատերազմից հոգնած ժողովուրդը ուրախությամբ է ընդունում խաղաղության հասնելու ջանքերը և պատրաստ է աջակցել այն խաղաղությանը, որում պատերազմը բացառված կլինի ու Հայաստանի Հանրապետության նոր օրակարգում ոչ թե սթրեսն ու պայքարը դրված կլինի, այլ զարգացումն ու խաղաղ կյանքը։

Բորիս Նավասարդյան

1inTV-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության ապագային վերաբերող մի շարք երևույթներ։

Բորիս Նավասարդյանը նախ շնորհավորել է անկախության 34-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս պահը կարևոր է այն առումով, որ այն մեզ գրեթե պարտադրում է, թե ինչպես է պետք ապրել ապագայում, ինչ առաջնահերթությունների է պետք ուշադրություն դարձնել։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը բավական դինամիկ արտաքին քաղաքականություն ունի, որն իհարկե նախ և առաջ հետևանք է 44-օրյա պատերազմի ու դրանից հետո ստեղծված իրավիճակի։ Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ արտահայտվող ուղղությունները կտրուկ փոփոխություններ են կրել և դրանք առայժմ բավական դրական արտացոլում ունեն։

Քաղաքագետը խոսեց Նիկոլ Փաշինյանի կողմից «Չորրորդ Հանրապետություն» կոչված գաղափարի մասին։ Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանը մի այնպիսի վիճակում է, որ գրեթե բոլոր ուղղություններով նոր խոսույթ ու իրավիճակ է ձևավորվել, և այդ ամենի նորություն լինելն էլ խոշոր հաշվով հիմք է ձևավորում գաղափարական առումով խոսել հանրապետության նոր հայեցակարգի մասին։ Հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները բավական կարևոր են։ Դրանց նշանակությունը ոչ միայն նրանում է կայանում, որ իշխանության համար պայքար մղող ու հիմնական առաջատար Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը նոր գաղափարախոսությամբ է հանդես գալիս ու դա նաև մատուցում որպես նախընտրական քարոզ, այլև այն, որ Հայաստանի հարևանները առաջին անգամ տեսնում են մի պետության, որը ցանկանում է բանակցել ու որի հետ կարելի է բանակցել։ Եկող տարվա ընտրություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պահվածքը որոշակիորեն փոփոխություն է կրելու։ Եթե հիմա ամեն ինչ արվում է հիմնականում բանավոր մակարդակի վրա, ավելի շատ հետևելու և եզրահանգումներ անելու ձևով, ապա հաջորդ տարի ընտրություններից հետո մեր հարևաններն արդեն ավելի կտրուկ ու հիմնական ձևով են իրենց առաջարկներն ու պահանջները ներկայացնելու։ Մարտահրավերները ավելի են սաստկանալու և Հայաստանը, որտեղ ձևավորված կլինի առաջիկա տարիների իշխանությունը, արդեն ստիպված է լինելու աշխատել կոնկրետ ձևակերպվող իրավիճակների հետ, այդ իսկ պատճառով կենսական նշանակություն ունի այն, թե ինչպիսի հայեցակարգ կորդեգրի Հայաստանը եկող տարվա ընտրություններից հետո։

Քաղաքագետը նշեց, որ Քաղաքացիական Պայմանագրի կողմից հանրությանն առաջարկվել է մի քանի թեզ, որոնք, խոշոր հաշվով հանրային դրական գնահատում են ստանում։ Հավանաբար ամենակարևորն այն է, որ պատերազմից հոգնած ժողովուրդը ուրախությամբ է ընդունում խաղաղության հասնելու ջանքերը և պատրաստ է աջակցել այն խաղաղությանը, որում պատերազմը բացառված կլինի ու Հայաստանի Հանրապետության նոր օրակարգում ոչ թե սթրեսն ու պայքարը դրված կլինի, այլ զարգացումն ու խաղաղ կյանքը։

Բորիս Նավասարդյանի կարծիքով Հայաստանի ապագայի վրա ազդող գործոնները միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների լավացումից չեն կախված, թեև դրանք շատ կարևոր են։ Մենք ունեն այլ հարևաններ ևս՝ Իրանը, Վրաստանը, ունենք Ռուսաստան, որի հետ դեռևս բավական ամուր կապեր կան ու դրանք բոլորն էլ ենթակա են խմբագրման ու նորմալացման։ Նույն Ռուսաստանն ու Իրանը կարող են բավական մեծ օգուտներ քաղել Հայաստանի քաղաքական նոր օրակարգից։ Ավելին, Ռուսաստանը ինքն է հայտարարում, թեև իհարկե ստիպված, որ Հայաստանն իր բարեկամ ժողովուրդն է ու ինքն է որոշելու, թե ում հետ ինչ պայմանագիր ստորագրի՝ ակնակրելով միայն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու նրա անցակետերը ենթակա են ԵԱՏՄ կանոնակարգին։ Ու այստեղ է, որ մենք պիտի կարողանանք հստակ փոփոխություններ արձանագրենք։ Հայ-ռուսական հարաբերությունները, որ բավական մեծ վայրեջք-վերելքի ենթարկվեց վերջին մի քանի տարում, որակական փոփոխություններ են կրել, ընդ որում դրանք արտահայտվել են նաև կոնկրետ իրավիճակներում՝ ազդելով հանրային ընկալումների վրա։ Անշուշտ ամենակարևորը 44-օրյա պատերազմն էր, դրանից հետո սկսված գործընթացները, երբ Հայաստանը 2020-2021թ․ հայտարարում էր, որ հայ ռուսական հարաբերությունները շատ բարձր էր, շնորհակալություն էր հայտնում Ռուսաստանին Արցախում խաղաղության պահանման ջանքերի համար, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակումը, Արցախի շարունակական բլոկադան, Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի անգործությունը, որը հստակ ազդանշան ծառայեց հայերի համար, որ նրանից ոչինչ սպասել պետք չէ։

Այս համատեքստում ԱՄՆ հետ կնքած համաձայնագրերը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սպասվող հարաբերությունների նորմալացումը ենթադրում են նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ավելի կանոնակարգում, նաև ԵԱՏՄ համատեքստում։ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ ու ըստ դրա, անցակետերը և սահմանները ևս ենթադրում են փոփոխվող օրակարգ։ Միաժամանակ այդ փոփոխություններին են սպասում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, որոնց առաջարկած օժանդակությունները դեռևս սպասվածից փոքր են, որովհետև նրանք ևս ցանկանում են հասկանալ, թե ինչ հետ գործ ունեն հիմա ու ինչ սպասել ընտրություններից հետո։ Եթե մենք ցանկանում ենք այդ ամենն իրագործել, լուրջ ենք վերաբերում «Թրամփի ուղուն», ապա ոչ միայն Հայաստանի հարաբերությունները պետք է էապես փոխվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, այլև Հայաստան-Թուրքիա սահմանից պետք է հեռանան ռուս սահմանապահները, որոնք ոչ մի անելիք չունեն այնտեղ ու նրանց գտնվելը հայ-թուրքական սահմանին՝ ոչ մի տրամաբանություն չունի։

Նավասարդյանը նաև անդրադարձավ երկաթուղու շահագործման հարցերին՝ նշելով, թե ռուսական կողմի վերահսկողությունն ինչ չափ ունի և ինչ պիտի ունենա, նաև տարանցիկ ճանապարհների հաշվով Հայաստանի առաջարակը գործընկեր պետություններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *