Սփիւռք

Թալանի Ռեժիմը Չպիտի Հետ Գա

Նախկին թալանչիները ոչինչ չարեցին հայ պետությունը հզորացնելու, զինելու համար։ Նրանք չեն կարող համախմբել ժողովրդին ու ժողովուրդը շատ լավ հիշում է նրանց ճնշումները, հանցանքները, ընտրակաշառքները։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի ժամանակ ունեին երկիրը զարգացնելու, բանակը զինելու, Արցախի հարցը լուծելու համար։ Ինչո՞ւ չարեցին, ինչո՞ւ մեր բանակը բավականաչափ զինված չէր։ Եվ այժմ էլ գան որ ի՞նչ անեն։ Նորից կեղծեն ընտրությունները, երկրում վերականգնեն թալանի ու վախի մթնոլորտը։ 

Հակոբ Մելքոնյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է սփյուռքահայ քաղաքական գործիչ Հակոբ Մելքոնյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին ու արտաքին դրությունը դրսից նայողի աչքերով։

Հակոբ Մելքոնյանն իր խոսքում նշել է, որ օգոստոսի 8-ին կնքված համաձայնագիրը որևէ կապ չունի կապիտուլյացիայի կամ նման ինչ որ բանի հետ։ Հստակ փաստաթուղթ է, որում նշված է, որ Հայաստանը որևէ մեկին չի զիջում իր ինքնուրույնությունը, այլ հնարավորություն է ստանում խաղաղություն ապահովել ու միաժամանակ տնտեսական զարգացում ստանալ։ 

Հասարակական գործիչը չհամաձայնվեց, որ երկրում բան չի փոխվել։ Նա ասաց, որ տարին մեկ-երկու անգամ գալիս է Հայաստան և շատ լավ տեսնում է այն փոփոխությունները, որ կա։ Երկրում հսկայածավալ շինարարություն է ընթանում, բազմաթիվ դպրոցներ ու մանկաապարտեզներ են կառուցվում։ Ինքն անձամբ գնացել է Արաքս գյուղ և այնտեղ տեսել, թե ինչ հրաշալի մանկապարտեզ է կառուցվել։ Ինքը հպարտանում է տեսնելով այդ ամենը, տեսնելով երկրի զարգացումը։ Իսկ Հայաստանը տարիներով թալանած նախկինները գողացել են այդ մանկապարտեզները մեր մանուկներից, գողացել են դպրոցները մեր երեխաներից։ Նրանք իրենց թալանը պահելու խնդիր ունեն և այդ պատճառով էլ ամեն ինչ անում են, որպեզի մնան իրենց դիրքերում կամ, որ ավելի լավ է՝ իշխանություն դառնան։ Իմփիչմենթի գործընթացը, որ սկսել են, միայն մի նպատակ ունի՝ իրենց վարձատրողներին ցույց տալ, որ իբրևէ թե գործ են անում, բայց հայ ժողովուրդը շատ խելացի է ու երկրորդ անգամ նույն թակարդը չի ընկնի։ Նախկին թալանչիները ոչինչ չարեցին հայ պետությունը հզորացնելու, զինելու համար։ Նրանք չեն կարող համախմբել ժողովրդին ու ժողովուրդը շատ լավ հիշում է նրանց ճնշումները, հանցանքները, ընտրակաշառքները։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի ժամանակ ունեին երկիրը զարգացնելու, բանակը զինելու, Արցախի հարցը լուծելու համար։ Ինչո՞ւ չարեցին, ինչո՞ւ մեր բանակը բավականաչափ զինված չէր։ Եվ այժմ էլ գան որ ի՞նչ անեն։ Նորից կեղծեն ընտրությունները, երկրում վերականգնեն թալանի ու վախի մթնոլորտը։

Մելքոնյանը քննարկեց նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանի նման դաշնակիցն ո՞ւմ է պետք։ Նա իբրև, թե մեր դաշնակիցն է եղել, բայց զենք է վաճառել մեր թշնամուն։ Ո՞վ կցանկանա նման ընկեր ունենալ։ Հիմա եթե մենք Ուկրաինային զենք վաճառենք, բայց ասենք, որ հավասարակշռում ենք ու ռուսների դաշնակիցն ենք, ռուսները դա կընդունե՞ն։ Կհամաձայնվե՞ն։ Իհարկե ոչ։

Մելքոնյանը նշեց, որ եկեղեցին ևս, ցավոք սրտի մասն է կազմում նախկին թալանչի խմբավորումների։ Նրա կարծիքով կաթողիկոսը խախտել է Քրիստոսի պատվիրանը, որն ասում է «մի շնացիր»։ Հայ ժողովուրդը, որ քրիստոնյա է, նա ցանկանո՞ւմ է շնացող կաթողիկոս ունենալ։ Դաշնակցականները Գլենդեյլում ցույց էին կազմակերպել, որին շատ քիչ մարդ մասնակցեց ու մասնակիցների մեջ գտնող քահանան հայտարարեց, որ կտրելու է Փաշինյանի գլուխը։ Դա հոգևորականի խո՞սք է։ Դա քրիստոնյանի խո՞սք է։ Ու մի՞թե ժողովուրդը կցանկանա ունենալ այնպիսի հոգևորականներ, որոնք իրենց պահում են մահմեդական ահաբեկիչի նման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/live/oYpvSaJzlHE
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *