Հայաստան

Նորմալ Չէ Մեղադրել Սեփական Երկրին

Քոչարյանը 1998-ին ինքը հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և եթե այսօր նույն արտահայտությունը դառնում է պատերազմի պատճառ, ապա տրամաբանորեն պետք է ընդունել, որ Քոչարյանը պատերազմ է հրահրել դեռ 1998-ին։

Ռուբեն Ռուբինյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի նախկին նախագահների վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ ծավալված բանավեճերը, որոնցում նա Հայաստանին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ նախկին նախագահների ակտիվությունն ունի մի քանի պատճառ՝ ատելությունը ներկա իշխանությունների հանդեպ, իշխանության կորստի ցավը, ինչպես նաև մոտեցող ընտրությունները։ Նա նշեց, որ նախկին նախագահների միջև կարծես մրցավազք է ընթանում՝ ով ավելի դավաճանական բան կասի, ով ավելի ծանր մեղադրանք կնետի Հայաստանի Հանրապետության դեմ։ Ռուբինյանը դիտարկեց, որ նրանք երբեք ընտրվել չեն արդար ընտրություններով, և իրենց քաղաքական վարքը պայմանավորված է ինչպես ներքին ագրեսիայով, այնպես էլ արտաքին ուժերի ազդեցությամբ։ Նրա խոսքով՝ այդ անձինք տարբեր արտաքին կենտրոնների խոսափողներն են Հայաստանում, և բնական է, որ տարածում են նրանց նարատիվները։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ թե «պատերազմը Հայաստանը հրահրեց», Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ սա նորություն չէ, բայց պետք է արձանագրել՝ Քոչարյանի խոսույթում առաջընթաց կա. եթե նախկինում ասում էր «հայերն են պատերազմը հրահրել», հիմա ասում է «Հայաստանն է հրահրել»՝ այս անգամ ինքն իրեն հայությունից չհեռացնելով։ Այնուամենայնիվ՝ ըստ Ռուբինյանի, անընդունելի է, որ երկրի նախկին ղեկավարը մեղադրում է սեփական երկիրը պատերազմ սկսելու մեջ։ Նորմալ չէ, որ Հայաստանի որևէ քաղաքացի, առավել ևս նախկին ղեկավար, իր երկրին մեղադրի պատերազմ հրահրելու մեջ։ Եթե նույնիսկ կարող են լինել իշխանությունների գործողությունների քննադատություններ, դա չի նշանակում հայրենիքի մեղադրանք։ Քոչարյանը 1998-ին ինքը հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և եթե այսօր նույն արտահայտությունը դառնում է պատերազմի պատճառ, ապա տրամաբանորեն պետք է ընդունել, որ Քոչարյանը պատերազմ է հրահրել դեռ 1998-ին։ Նրա խոսքով՝ իրական պատճառը ոչ թե արտահայտություններն էին, այլ այն, որ Քոչարյանի իշխանության տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն բազմապատկվեց, մինչդեռ Հայաստանի զինված ուժերի ֆինանսավորումը հետ մնաց։ Նույն այդ տարիներին Քոչարյանի ընտանիքն է հարստացել՝ մոտ 200 միլիոն դոլարի ապօրինի գույքի հաշվին, իսկ Հայաստանը կորցրել է իր պաշտպանական հավասարակշռությունը։ «Դա է իրական պատճառը, թե ինչու պատերազմը դարձավ հնարավոր»,- ասաց Ռուբինյանը։

Ազգային ժողովի փոխնախագահը դիտարկեց, որ Քոչարյանի և մյուս նախկինների հարցազրույցները իրականում հարցազրույց չեն, այլ սեփական երկրպագուների հետ հանդիպումներ։ Նա հավելեց, որ ցանկալի կլիներ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի «հարցազրույցը»՝ ընդհանուր պատկերը լրացնելու համար։

Անդրադառնալով Պրահայի հայտարարությանը՝ Ռուբեն Ռուբինյանը ընդգծեց, որ այնտեղ ընդամենը վերահաստատվել է 1991 թվականի Ալմաթայի հռչակագրով ընդունված տարածքային ամբողջականության սկզբունքը։ Նրա խոսքով՝ որևէ կերպ այդ հայտարարությունը չի կարող ազդել ռուս խաղաղապահների մանդատի կամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ֆունկցիաները երբեք չեն եղել կապված կարգավիճակի հարցի հետ, և եթե անգամ Պրահայի հայտարարությունից հետո ադրբեջանական ագրեսիան շարունակվել է, ապա դրա պատճառը Ռուսաստանի անգործությունն է, ոչ թե Հայաստանի քայլերը։ Քոչարյանի ներկայացրած բոլոր մեղադրանքները կեղծ են և ուղղակիորեն արտացոլում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության նարատիվները։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը դարձել է այդ նարատիվների խոսափողը Հայաստանում։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն արտահայտությանը, թե փոքր գյուղում դպրոց կառուցելը «փողի վատնում է», Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ նման մտածողությունն է, որ հանգեցրել է տարիներով կրթական համակարգի թուլացմանը։ «Նրանց համար դպրոց կառուցելը նույնն է, ինչ փող վատնել կամ թալանել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանությունը կառուցել է արդեն ավելի քան 300 դպրոց։

Նա եզրափակեց՝ նախկին նախագահների հրապարակային խոսքը քաղաքական հաշվարկ է, որը, իր համոզմամբ, չի ընդունվելու հասարակության կողմից, քանի որ քաղաքացիները տեսնում են, թե ովքեր են իրականում մեղավոր պետական պարտությունների և բարոյական փլուզման համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *