ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ուկրաինայի Դեմ Ռուսաստանի Պատերազմի «Մահվան Թվաբանությունը»

Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ պատերազմի դաշտում վիրավորում ստացած եւ իրենց բնակավայրեր վերադարձած «հայրենասերները» շատ հաճախ վերածվում են հանցագործների եւ կասկածում հետպատերազմական Ռուսաստանի ներքին կայունությանը:

Վահրամ Աթանեսյան

Բրիտանական հեղինակավոր BBC-ն պաշտոնական բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա պարզել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի մարդկային անվերադարձ կորուստները  152 142-ի: Այսինքն, այդքան մարդու մահ արդեն ճշտված է: Լրատվամիջոցը պարզել է նաեւ, որ ամենաշատ կորուստներ տվել է Բակորտոստանը՝  7643, երկրորդ տեղում Թաթարստանն է՝6599, երրորդում՝ Սվերդլովսկի մարզը՝  5386 մարդ: Համեմատության համար ընդգծված է,որ 13 միլիոն բնակչություն ունեցող Մոսկվայից զոհվել է  4520 զինծառայող, իսկ Չեչնիայից՝ 372 –ը:

Բրիտանական լրատվամիջոցը պարզաբանել է, որ Ռուսաստանի հսկողության տակ գտնվող Դոնբասից պատերազմում զոհվածների թվաքանակը ներկայացված տեղեկություններում հաշվարկված չէ:

Ժողովրդագրության հարցերով ռուսաստանցի փորձագետ Ալեքսեյ Ռակշան ասել է, որ պատերազմում զոհվածները հիմնականում գյուղական ծագում ունեն կամ բնակվել են փոքր քաղաքներում: Նա Ռուսաստանի այդ տարածաշրջաններն անվանել է «հետամնաց» եւ պարզաբանել, որ առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում պատերազմին «մասնակցությունը շատերի համար կայուն եկամտի միակ աղբյուրն է»:

BBC-ն հավելյալ ներկայացրել է  Ռուսաստանի մարդկային կորուստների մասին Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության ունեցած տեղեկությունները: Ըստ այդմ, Ռուսաստանն ունի «մեկ միլիոն կորուստ, որից 250 հազարը՝ սպանված»: Բրիտանացի հետախույզները պարզել են, որ եւս 400 հազար մարդ «առողջական անվերականգնելի վնասներ է ստացել»: Եթե ամփոփենք, ապա կարելի է ասել, որ Ռուսաստանը մեկ միլիոն մարդկային կորուստներ է ունեցել, բայց զրկանքներ կրել են «հետամնաց» տարածաշրջանները:

Ռուսաստանցի փորձագետները փաստացի հրապարակայնացնում են, որ գործ ունենք ոչ թե «հայրենասիրական», այլ վարձկանական պատերազմի հետ, որին ՌԴ քաղաքացիները ներգրավվում են, որպեսզի եկամտի աղբյուր ունենան: Ընդ որում, այս հաշվարկներում օտարերկրյա զինվորականները, ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում, այնպես էլ վարձկանները ներառված չեն: 

Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ պատերազմի դաշտում վիրավորում ստացած եւ իրենց բնակավայրեր վերադարձած «հայրենասերները» շատ հաճախ վերածվում են հանցագործների եւ կասկածում հետպատերազմական Ռուսաստանի ներքին կայունությանը: Որոշ դեպքերում անդրադարձ է կատարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ում տիրող իրավիճակին, երբ կազմավորվել են հանցագործ խմբեր եւ խմբավորումներ, որոնց դեմ պայքարը շարունակվել է մինչեւ 1960-ականների վերջը:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *