ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մայր Աթոռը Եվ Ընդդիմությունը Ձգտում Են «Գցել» Հայաստանի Քաղաքացուն

Այսինքն, ամբողջ պայքարը Հայաստանում քրեա-օլիգարխիկ իշխանությունը վերականգնելու համա՞ր է: Այդպես է հասկացվում: Եւ ստացվում է, որ Մայր աթոռը եւ քաղաքական ընդդիմությունը միասնաբար փորձում են եւս մեկ անգամ «գցել» Հայաստանի քաղաքացուն:

Վահրամ Աթանեսյան

Հայ քաղաքագետը «տխուր լուր ունի հայտնի թուղթը ստորագրած հերթականությամբ 2-10-րդ անձանց համար»: Ըստ նրա,  ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց եկեղեցում «կայացած Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ Հայրապետի անունը», իսկ թեմակալ առաջնորդն այն նույն մարդն է, ում անվան ներքո մյուսները դրել են իրենց ստորագրությունները։

Դիմելով «հայտնի թուղթը ստորագրած» եպիսկոպոսներին, նա ասում է, որ «ստացվում է՝ նրանց «գցում են»», որովհետեւ առաջին տողով ստորագրած մարդը «հանգիստ ԱՄՆ-ում նստած, սպասում է Սուրբ Թադեի գահին բազմելուն, բայց և չի շտապում կտրուկ քայլերի գնալ և «ստռախովկեքով» է խաղում»։ Մինչեւ այս կետը, կարծես թե, արտառոց ոչինչ չի ասվում. Քաղաքագետը «կարգազանց եպիսկոպոսներին» ինչ-որ ուղերձ է փոխանցում: 

Բայց հաջորդիվ նա եպիսկոպոսներին հորդորում է վերադառնալ Եկեղեցու եւ Վեհափառի գիրկը, քանի որ միայն նա կարող է թե հոգեւոր, թե աշխարհիկ առումով «պարտակել նրանց»: Հոգեւոր «պարտակումը» դեռ կարելի է հասկանալ. կաթողիկոսը կարող է «դարձի եկող» եպիսկոպոսների «մեղքերը ներել», նրանց համար սահմանել «ապաշխարության շրջան» եւ եկեղեցական կարգապահության այլ «պատժաչափ սահմանել»:

Անհասկանալի է, թե կաթողիկոսն ինչպե՞ս կարող է եպիսկոպոսներին «աշխարհիկ առումով պարտակել»: Իսկ ավելի արտառոցն այն է, որ այդ ձեւակերպումը հուշում է, որ «եպիսկոպոսները մեղավոր են ոչ միայն Եկեղեցու եւ Վեհափառի, այլեւ՝ պետության, իրավապահ համակարգի առջեւ», եւ նրանց պատասխանատվությունից կարող է ապահովագրել միայն կաթողիկոսը: Ստացվում է, որ Մայր աթոռի միաբանների շարքում կան նաեւ քրեական հանցագործներ, իսկ կաթողիկոսը կարող է նրանց «պարտակե՞լ»: Ինչպե՞ս: Հայաստանում իշխանափոխության միջոցո՞վ: Այսինքն, ամբողջ պայքարը Հայաստանում քրեա-օլիգարխիկ իշխանությունը վերականգնելու համա՞ր է: Այդպես է հասկացվում: Եւ ստացվում է, որ Մայր աթոռը եւ քաղաքական ընդդիմությունը միասնաբար փորձում են եւս մեկ անգամ «գցել» Հայաստանի քաղաքացուն:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *