Հայաստան

Անհասկանալի Է, Թե Ինչու Վեհափառը Ոչինչ Չի Անում

Հարցը «բացարձակապես քաղաքական չէ» և զուտ կանոնական բնույթի խնդիր է։ Նա հավելեց, որ իրենց հայտարարությունը չի կարող կապվել կուսակցական որևէ օրակարգի հետ։

Գևորգ Սարոյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Զրույցի ընթացքում եպիսկոպոս Սարոյանըհիմնավորում է իր և ևս ինը եպիսկոպոսների կողմից կայացրած բարձրաստիճան հայտարարությունը։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշեց, որ ստեղծվել էր հատուկ հանձնախումբ, որը պետք է քններ Տեր Արշակ սրբազանի վարքը՝ անպարկեշտ բնույթի տեսանյութերի վերաբերյալ։ Նա ասաց, որ հանձնաժողովը ուսումնասիրել էր տեսանյութերը, կազմել էր գրավոր եզրակացություն և առաջարկել Վեհափառին ժամանակավոր կասեցնել Արշակ սրբազանի վարչական և եկեղեցական գործունեությունը՝ մինչև փորձաքննության վերջնական հաստատումը։ Սարոյանը ընդգծեց, որ հանձնախմբի առաջարկը մերժվել էր, և Վեհափառը չէր կասեցրել Արշակ սրբազանի գործունեությունը։ Նա ասաց, որ հանձնախմբի անդամները ստիպված դիմեցին Քննչական կոմիտե և ստացան պաշտոնական փորձաքննության արդյունքները, որոնք ևս ներկայացվեցին Վեհափառին, սակայն վերջինս հայտարարեց, որ դրանք իր համար «կարևորություն չեն ներկայացնում»։

Գևորգ եպիսկոպոսը նշեց, որ 10 եպիսկոպոսները, որոնց մեջ էր նաև նա, այդ հարցով մի քանի անգամ անձամբ խոսել էին Վեհափառի հետ։ Նա ասաց, որ իրենք փոխանցել էին հասարակության մեջ գոյացած տարակուսանքը, հոգևոր դասի շփոթվածությունը և պահանջը՝ գոնե ժամանակավոր կասեցնել Արշակ սրբազանին, քանի դեռ ճշմարտությունը վերջնականապես չի հաստատվել։Սարոյանի խոսքով՝ նույնիսկ Քննչական կոմիտեի փորձաքննության արդյունքներն անտեսվելուց հետո էր միայն եպիսկոպոսների հայտարարությունը հրապարակվել։ Նա ընդգծեց, որ սա պարզապես «բամբասանք» չէ, այլ սկանդալային իրողություն, որի մասին գիտի և՛ հանրությունը, և՛ սփյուռքը։ Իրենց պահանջը ոչ թե հարված էր Վեհափառին, այլ հենց հակառակը՝ պաշտպանություն, որովհետև տեղի ունեցածը խոցելի է դարձնում թե՛ Հայ Առաքելական Եկեղեցին, թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Եպիսկոպոսը ընդգծեց, որ ինքը չի հասկանում, թե ինչու Վեհափառը համապատասխան քայլեր չի ձեռնարկում։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը գիտի այդ տեսանյութերի գոյության մասին, և հանձնաժողովի առաջարկի անտեսումն անբացատրելի է։

Նա անդրադարձավ նաև այն պնդումներին, թեընդդիմությունը քաղաքականացնում է թեման․Սարոյանը ասաց, որ հարցը «բացարձակապես քաղաքական չէ» և զուտ կանոնական բնույթի խնդիր է։ Նա հավելեց, որ իրենց հայտարարությունը չի կարող կապվել կուսակցական որևէ օրակարգի հետ։

Գևորգ սրբազանը նշեց, որ Եկեղեցու նկատմամբ հարձակումները գալիս են նաև սոցիալական ցանցերում գործող ֆեյք հաշիվներից, որոնք ըստ իր տեղեկությունների՝ լուրջ բանակ են կազմում և ուղղորդվում են Մայր Աթոռից։ Նա ասաց, որ դա«կոմպրոմատների պատերազմ» է, որի մեջ իրենք ներքաշվել են այն բանից հետո, երբ բարձրաձայնել են խնդիրը։ Եպիսկոպոսը խոսեց նաև Տեր Արամ քահանա Մանուկյանի նկատմամբ արագ կայացված որոշման մասին։ Սարոյանը ասաց, որ սկզբից էլ դեմ է եղել այդքան արագ կարգալուծման քայլին, որովհետև այդ գործընթացում նկատվում էր եկեղեցի-պետություն լարվածության խորացում։ Նա ընդգծեց, որ բազմիցս առաջարկել էր ստեղծել մի հարթակ, որտեղ կներկայացվեին Եկեղեցու բարեկարգման խնդիրները, և այդտեղ կարող էր խոսել նաև Տեր Արամը։

Գևորգ սրբազանը ասաց, որ Եկեղեցում բարենորոգման կարիք անընդհատ կա։ Նա նշեց, որ տարիներ շարունակ խոսել է նաև եկեղեցական կուսակրոնության հարցի մասին, որը, իր կարծիքով, պետք է վերանայվի՝ հին ավանդույթների օրինակով, երբ ամուսնացածները ևս կարող էին լինել եպիսկոպոսներ։

Նա ընդգծեց, որ իրենց նախաձեռնության միակ նպատակը եղել է հասարակության և եկեղեցու մեջ առաջացած հուզումն ու շփոթությունը հանգուցալուծելը։ Սարոյանը ասաց, որ այդ սկանդալային իրավիճակը չի կարելի համեմատել մյուս ներեկեղեցական խնդիրների հետ, քանի որ այն հանրային մեծ արձագանք ունի և անմիջական ազդեցություն է թողնում Եկեղեցու հեղինակության վրա։ Եպիսկոպոսը նշեց, որ իրենց հայտարարությունից հետո վարչապետի կողմից եղել է հանդիպման հրավեր, որը կապված էր ոչ թե Արշակ սրբազանի հարցի, այլ եկեղեցի-պետություն լարված հարաբերությունների հետ։ Նա ասաց, որ Կաթողիկոսը չէր համաձայնեցրել, որ եպիսկոպոսների խումբը գնա հանդիպման, և միշտ պնդել էր, որ միայն Խաժակ սրբազանը շարունակի իր իսկ կողմից Վատիկանում սկսված զրույցը վարչապետի հետ։

Սարոյանը ասաց, որ այդ մոտեցումը փակուղի էր ստեղծում, և քանի որ խնդիրը գնալով խորանում էր և վնասում թե՛ պետությանը, թե՛ Եկեղեցուն, նրանք համարել էին, որ պետք է խոչընդոտել հակամարտության սրման ընթացքը։ Եթե Եկեղեցուն ծառայելը և ազգային շահը առաջնահերթ համարելը գնահատվում է որպես «դավաճանություն», ապա ինքը պատրաստ է այդ «վերնագիրը» կրել։ Նա ընդգծեց, որ իր անձի վերաբերյալ մեղադրանքները, իբր կոմպրոմատներ ունենալու մասին, «լիովին անհեթեթ» են և երբևէ չեն համապատասխանել իրականությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *