Հայաստան

Հայ Եկեղեցին Պետք Է Ծառայի Միայն Հայ Ժողովրդին

1999թ. կաթողիկոսական ընտրությունը, որը լի էր ճնշումներով ու ահաբեկումների տպավորությամբ, մեծապես նպաստեց եկեղեցու շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտին։ Կաթողիկոսի գահ բարձրանալը տեղի ունեցավ մի այնպիսի  ծանր պայմաններում, երբ երկիրը ապրում էր հոկտեմբերի 27-ի արյունալի հետևանքները։

Վազգեն Միրզախանյան

Civic News-ը զրուցել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայ առաքելական եկեղեցու ներքին ճգնաժամային իրավիճակը։ Արքեպիսկոպոսը կտրուկ պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի խաղաղ հրաժարականը, պնդելով, որ 1999 թվականի «անարդար» ընտրություններից սկսած կուտակված խնդիրները սրվել են։ Նա խիստ քննադատում է Մայր Աթոռի կողմից իրականացվող անարդար կարգալուծություններն ու զգուշացնում, որ եկեղեցին կառավարվում է արտաքին կամ օտար ազդեցությամբ։

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նախ նշեց, որ ավարտել է հոգևոր ճեմարանը, ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական, ծառայել է որպես Վազգեն Վեհափառի գավազանակիր, և թե ՛ Վազգեն Առաջինը, և թե ՛ Գարեգին Առաջինն մեծ դերակատարություն են ունեցել իր կյանքի ձևավորման մեջ։ Նա ասաց, որ այդ շրջանում  հիմնվել է քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, վերապատրաստվել են կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ, և հենց այդ աշխատանքների արդյունք էր, որ 2005 թվականից հայ եկեղեցու պատմություն առարկան մտավ դպրոց։

Սրբազանը հիշեցրեց, որ 17 տարի ղեկավարել է Վրաստանի հայոց թեմը, Բաբկեն վարդապետ Սալբյանի հետ միասին հիմնել Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդությունը, իսկ իր լավագույն ձեռքբերումներից համարում է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին և Սուրբ Գևորգ եկեղեցիների վերանորոգումը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տան վերադարձը։ Նա պատմեց, որ ապա վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ղեկավարելով հայեցակարգային հարցերի գրասենյակը, և 2024թ. մարտի 31-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։

Նա դիտարկեց, որ վերջին հայտարարությունները՝ կապված կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ, մեծ աղմուկ առաջացրին, սակայն ընդգծեց՝ խնդիրները նոր չեն և տարիներով են կուտակված։ Միրզախանյանը ասաց, որ 1999թ. կաթողիկոսական ընտրությունը, որը լի էր ճնշումներով ու ահաբեկումների տպավորությամբ, մեծապես նպաստեց եկեղեցու շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտին։ Նրա խոսքով՝ կաթողիկոսի գահ բարձրանալը տեղի ունեցավ միայնպիսի ծանր պայմաններում, երբ երկիրը ապրում էր հոկտեմբերի27-ի արյունալի հետևանքները։

Արքեպիսկոպոսը նշեց, որ Գարեգին Երկրորդ-ին երբեք անձնական վիրավորանք չի հնչեցրել և չի էլ հնչեցնի, հակակաթողիկոսական չէ, բայց իրավունքը ունի բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ անարձագանք են մնացել։ Նրա խոսքով՝ եկեղեցին ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ, հատկապես 2021 թվականի ընտրությունների և հետագա շարժումների ժամանակ, ինչը հակասում է եկեղեցու առաքելությանը։ Նա ընդգծեց, որ 2018-ի իրավիճակում հոգևորականների ներկայությունը կարելի էր հասկանալ, բայց հետագա տարիներին նման անհրաժեշտություն չկար։

Միրզախանյանը ասաց, որ Բագրատ արքեպիսկոպոսի քաղաքական ակտիվությունը, որը հանգեցրեց բախումների, վերջին կաթիլն էր, որին հաջորդեց եպիսկոպոսների համատեղ մտահոգությունը։ Նա նշեց, որ բազմաթիվ հոգևորականներ անարդար կերպով կարգալույծ են արվել, և կանոնակարգը ընդունելով՝ իրենց անարդար են համարում Տեր Արամի և Տեր Թադեի կարգալուծումները, քանի որ այլ հոգևորականներ, որոնց սխալները մեծ էին, շարունակում են ծառայել։Կա նաև մտահոգություն՝ եկեղեցու կառավարման վրա օտար միջամտությունների մասին։ Նրա կարծիքով՝ հայ եկեղեցին պետք է ծառայի միայն հայ ժողովրդին և բացառապես Հայաստանի պետական շահին։

Խոսելով հայտարարությունից հետո ունեցած շփումների մասին՝ նա նշեց, որ տարբեր հոգևորականների հետ զրույցներ եղել են, սակայն Մայր Աթոռի գերագույն հոգևոր խորհրդի նիստին չեն մասնակցել, քանի որ այն կրկին անարդյունք կլիներ։ Նա ասաց, որ տարիներ շարունակ ներսում բարձրաձայնել են Արցախի, ժառանգության, համայնքային խնդիրները, սակայն որևէ լուծում չի տրվել։

Անդրադառնալով Արշակ Սրբազանի դեպքին՝ Վազգեն Սրբազանը պատմեց, որ Արշակ Սրբազանը տարիներ շարունակ իր աշակերտն ու մտերիմն է եղել, և ինքն ու բազմաթիվ հոգևորականներ նրան կոչ էին անում ժամանակավորապես հրաժարվել պաշտոնից՝ մինչև պարզվեն բոլոր հարցերը։ Սակայն դա չեղավ, և ստիպված են եղել դիմել կաթողիկոսին՝ խնդրելով ժամանակավորապես հեռացնել նրան ծառայությունից, քանի որ թեման վնասում էր և իրեն, և կաթողիկոսին, և ամբողջ եկեղեցուն։

Միրզախանյանը անդրադարձավ վարչապետի հետ ՝ իր հանդիպման շուրջ բարձրացված մեղադրանքներին՝ ասելով, որ իրեն երկար տարիներ անվանել են «նիկոլական», սակայն ինքը պետականամետ է եղել բոլոր իշխանությունների պայմաններում։ Նա շեշտեց, որ հանդիպել են վարչապետին ոչ թե նրա քաղաքական կողմնորոշմամբ, այլ որպես պետական ղեկավարի և հավատացյալի, որպեսզի փորձեն հասկանալ ստեղծված իրավիճակը և գտնել լուծումներ։ Նրախոսքով՝ վարչապետը պատրաստակամություն է հայտնել ընդունելու կաթողիկոսին և քննարկելու իր հանգիստ ու պատվով հեռանալու պայմանները։

Արքեպիսկոպոսը ասաց, որ նույնիսկ եթե իրենց բոլորին կարգալույծ անեն, խնդիրը չի լուծվի, քանի որ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորնառաքելությունը՝ լինել ժողովրդի մեջ, քարոզել, միավորել, ներդաշնակություն բերել, արդեն երկար ժամանակ չի իրականացվում։

Նա անդրադարձավ ֆեյքերի ու կոմպրոմատների թեմային՝ վկայելով, որ ինքը և շատ ուրիշներ դարձելեն այդ հարձակումների զոհը, և ցավով նկատեց, որ դրանց մի մասն իրականացվում է Մայր Աթոռի որոշ պաշտոնյաների շրջապատում։

Վազգեն Սրբազանը հերքեց Վրաստանում իր ծառայությանը վերագրվող ֆինանսական մեղադրանքները՝ նշելով, որ դրանք տարիներ առաջ ամբողջությամբ ուսումնասիրվել են և որևէ հիմնավորում չեն ունեցել։ Նա ասաց, որ իր դեմ հնչեցվող մեղադրանքներն արդեն անցել են նույնիսկ անհեթեթության սահմանները՝ հասնելով անձնական կյանքի և ընտանիքների վիրավորանքներին։ Կուսակրոնության հարցերով եկեղեցին տարիներ շարունակ խոցելի է եղել, և այդ հարցը պետք է լուծվի ամբողջ ժողովրդի, ոչ թե փակ շրջանակների մակարդակով։ Միրզախանյանը նշեց, որ հոգևորականները մեղքերի մասին խոսելիս չեն հրաժարվում իրենց պատասխանատվությունից, բայց ընդգծեց․ ամենամեծ մեղքը տարիներ շարունակ լռելն ու հանդուրժելն է եղել։ Հայկական հասարակությունը Հայաստանում գրեթե չի մասնակցում եկեղեցու կյանքին, ի տարբերություն Սփյուռքի, որտեղ ցանկացած քայլ համաձայնեցվում է համայնքի հետ։ Նրա խոսքով՝ հավատացյալ ժողովրդի ձայնը Հայաստանում չի լսվում, ինչի դրսևորումներից էր նաև վերջին տարիներին Էջմիածնում կազմակերպված միջոցառումներին գրեթե չհասցված մասնակցությունը։

Վազգեն արքեպիսկոպոսը, խոսելով Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի քաղաքական ակտիվության մասին, նշեց, որ ինքը և շատ եպիսկոպոսներ չեն ողջունել այդ քայլերը։ Նա ասաց, որ այդ հոգևորականները հայրենասեր են և կարող էին լինել եկեղեցու լավագույն առաջնորդներից, եթե չմտնեին քաղաքական գործընթացների մեջ։ Նրա դիտարկմամբ՝ այդ քաղաքականացումը նաև արդյունք էր կաթողիկոսի թույլտվության։

Ավարտելով խոսքը՝ նա ընդգծեց, որ խնդիրների մասին պետք է խոսել, բայց ոչ երբեք վիրավորանքով կամ անհանդուրժողականությամբ։ Եկեղեցու նպատակն է՝ սեր, խաղաղություն և համերաշխություն բերել, իսկ այսօր անհրաժեշտ է միասին փորձել դուրս գալ ճգնաժամից և վերադարձնել եկեղեցին իր իրականառաքելությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *