ՄԵՐ ՈՒՂԻՆ

Պուտինն Ու Արցախի Անավարտ Հրամանագիրը

Խիստ ցանկալի է, որպեսզի Հանձնախումբը եվրոպական մայրաքաղաքներից զատ աշխատի նաեւ Մոսկվայում: 

Վահրամ Աթանեսյան

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի 

2015թ. սեպտեմբերի  30-ի թ. 355ԴԺ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս օգտագործելու մասին» որոշման հիման վրա եւ նպատակ ունենալով պահպանել կրակի դադարեցման ռեժիմը եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը՝ համաձայն Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի 9 –ի համատեղ հայտարարության, որոշում եմ. Լեռնային Ղարաբաղ ուղարկել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զինվորական կազմավորում…»: 

Այս հրամանագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2020թ. նոյեմբերի 10-ին: Հրամանագիրը նույն օրը հաստատվել է Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի կողմից եւ անհապաղ մտել ուժի: Քիչ առաջ կարդացի, որ Արցախի Ազգային ժողովի կողմից երկու տարի առաջ ստեղծված Հանձնախումբը կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացրել: Հանձնախմբի գործունեությունն, ինչ խոսք, արժանի է Արցախից բռնատեղահանված բոլորիս դրվատանքին եւ աջակցությանը: Այդուհանդերձ, խիստ ցանկալի է, որպեսզի Հանձնախումբը եվրոպական մայրաքաղաքներից զատ աշխատի նաեւ Մոսկվայում: Մասնավորապես, պետք է պարզվի, թե Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղից ՌԴ ԶՈՒ զինվորական կազմավորումը դուրս բերելու մասին հրամանագիր ստորագրե՞լ է: Եթե՝ այո, ապա ի՞նչ հիմքով, իսկ եթե՝ ոչ, դրանից հետեւու՞մ է, որ իրավական առումով Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ ՌԴ ԶՈՒ զինվորական կազմավորման պատասխանատվության գոտի:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *