Հայ Առաքելական Եկեղեցին այսօր դարձել է Ռուսաստանի հետ կապող վերջին ինստիտուցիոնալ օղակը, և այդ օղակը, նրա կարծիքով, պետք է քանդվի, քանի որ Ռուսաստանը հավատքը օգտագործում է քաղաքական նպատակներով։
Արամ Սարգսյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվելՀայաստանի քաղաքական կախվածությանը Ռուսաստանից՝ առանձնակի ուշադրություն դարձնելով եկեղեցու և պետության միջև առկա լարվածությանը։ Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավը հաճախ գործում է որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ՝ խոչընդոտելով երկրի ինքնիշխանությանը։ Արամ Սարգսյանը պնդում է, որ Հայաստանը պետք է արմատապես դիվերսիֆիկացնի իր տնտեսությունն ու անվտանգությունը՝ հրաժարվելով միայն մեկ ուղղությունից ունեցած կախվածությունից։
Արամ Սարգսյանը նշեց, որ Սովետական միության ձևավորման փուլից ի վեր իշխանությունները կրոնը դիտարկել են որպես ժողովրդի վրա ազդելու գործիքև փորձել են սահմանափակել եկեղեցու գործունեությունը՝ այն տեղափոխելով աթեիզմի ու կոմունիզմի դաշտ։ Նրա դիտարկմամբ՝ որոշ եկեղեցականների թույլ են տվել գործել, սակայն անկախ նրանց կարգավիճակից՝ սրբազան, թեվեհափառ, փորձել են նրանց դարձնել հատուկ ծառայությունների գործակալներ։ Արամ Սարգսյանը կարծում է, որ այս պրակտիկան տարածված է եղելոչ միայն Հայաստանում, այլև նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում։
Վերջին տարիներին նույն երևույթը նկատվում է նաև այլ երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, ինչպես նաև Ադրբեջանում, որտեղ, նրա խոսքով, արդեն բաց տեքստով խոսվում է եկեղեցականների՝ ԿԳԲ-ի կամ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի մասին։ Սարգսյանը նշեց, որ հայ հասարակության համար գաղտնիք չէ՝ հայ եկեղեցականների մի զգալի մասը գտնվում է ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության տակ, և Եզրասի մասին հրապարակված փաստաթուղթը պարզապես ամրապնդեց այն պատկերացումը, որը վաղուց շրջանառվում էր հասարակության մեջ։
Արամ Սարգսյանը դիտարկեց, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր դարձել է Ռուսաստանի հետ կապող վերջին ինստիտուցիոնալ օղակը, և այդ օղակը, նրա կարծիքով, պետք է քանդվի, քանի որ Ռուսաստանը հավատքը օգտագործում է քաղաքական նպատակներով։ Նա նշեց, որ պետական կառույցներում՝ պաշտպանության նախարարությունում, ազգային անվտանգության ծառայությունում, կառավարությունում, իրականացվել են փոփոխություններ, և այնտեղ ռուսական ազդեցությունը էապես նվազել է, մինչդեռ եկեղեցին մնում է միակ կառույցը, որտեղ ռուսական ազդեցությունը համատարած է և կենտրոնացած է առաջին դեմքի շուրջ։
Սարգսյանը ասաց, որ եկեղեցու հնչեցրած հայտարարությունները հաճախ բառացի կրկնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական խոսնակների նարատիվները, ինչը, նրա համոզմամբ, ամոթալի է երկու հազարամյա պատմություն ունեցող եկեղեցու համար։ Նա կարծում է, որ այս ամենը վկայում է եկեղեցու վերնախավի՝ ռուսական հատուկ ծառայություններից կախվածության մասին։
Արամ Սարգսյանը շեշտեց, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ եկեղեցում՝ ոչ միայն ներքին կանոնական կյանքի մակարդակում, այլ նաև պետականության և ինքնիշխանության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը փորձում է նույնականացնել եկեղեցին և կաթողիկոսին, ստեղծելով պատկերացում, թե եկեղեցու քննադատությունը հավասարազոր է հավատքի կամ նույնիսկ Հիսուս Քրիստոսի քննադատությանը։ Սարգսյանը դա որակեց որպես հիբրիդային պատերազմի տարր և նշեց, որ այդ ուղեգիծը, իր կարծիքով, ուղղորդվում է Ռուսաստանի կողմից։
Նա ընդգծեց, որ մի շարք սրբազաններ, որոնք ներկայացրել են կաթողիկոսի հրաժարականի պահանջ, անմիջապես պիտակավորվել են որպես դավաճաններ և հերձվածներ, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս եկեղեցու ներսում ինքնապաշտպանության և ինքնավերարտադրության մեխանիզմների գործարկումը։ Արամ Սարգսյանը կարծում է, որ այդ շրջանակները 2018 թվականից ի վեր ունեն աջակցություն միայն Ռուսաստանից։
Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի անկախության վերջին տարիներին լուծվում ենկարևոր խնդիրներ՝ էներգետիկ անկախություն, պարենային անվտանգություն, լոգիստիկ դիվերսիֆիկացիա։ Նա ասաց, որ այլընտրանքային ճանապարհների բացումը՝ ցորենի, բենզինի և այլ ապրանքների մատակարարման համար, կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության համար և դրանց դեմ պայքարելը անհեթեթություն է 21-րդ դարում։
Նրա խոսքով՝ որքան շատ այլընտրանքային ճանապարհներ և գործընկերներ ունի Հայաստանը, այնքան մեծ է երկրի անվտանգությունն ու գների նվազման հնարավորությունը։ Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է քայլ առ քայլ նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից՝ դիվերսիֆիկացնելով էներգետիկ ռեսուրսները, զարգացնելով արևային և ատոմային էներգետիկան, ինչպես նաև նոր տնտեսական ուղղությունները։
Արամ Սարգսյանը համեմատեց Ռուսաստանի և Արևմուտքի առաջարկները Հայաստանի համար՝ նշելով, որ Ռուսաստանը խոսում է պարտադրանքի և սպառնալիքների լեզվով, մինչդեռ Արևմուտքը առաջարկում է զարգացման, դիվերսիֆիկացիայի և տեխնոլոգիական առաջընթացի ուղի։ Նա նշեց, որԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերը վերաբերում են գիտության զարգացմանը, կիսահաղորդիչների արտադրությանը, էներգետիկ նոր հզորություններին և տարածաշրջանային լոգիստիկ նախագծերին։
Սարգսյանը կարևորեց «խաղաղության խաչմերուկ» գաղափարը՝ նշելով, որ այն Հայաստանի աշխարհագրական դիրքը վերածում է առավելության՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ։ Նա համոզված է, որ այդ նախագծերը երկարաժամկետ հեռանկարում կբերեն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։
Արամ Սարգսյանը եզրափակեց, որ Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես սեփական պետական շահերով։ Նրա համոզմամբ՝ 21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի իրական ինքնիշխանության դարը, եթե ժողովուրդը գիտակցված ընտրություն կատարի և մերժի այն նարատիվները, որոնք երկիրը պահում են մեկ կենտրոնից կախվածության մեջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
