13.5 C
Yerevan

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՎԱՐՁԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Պատմության մեջ շատ են այն օրի­նակնե­րը, երբ գեր-պետություններն իրենց անվտանգության կենտրոննե­րի միջո­ցով տարբեր երկրնե­րում ստեղծված քաղա­քա­կան և տնտե­սա­կան ճգնա­ժա­մերն ընդունում են որպես լավ հնա­րա­վո­րություն՝ իրենց ռազմա­վա­րա­կան ծրագրե­րի շահա­գործման համար:

Հատկա­պես 2‑րդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո վերո­հիշյալ մարտա­վա­րության (Never let good crisis go to waste ՝ երբեք թույլ չտալ, որ լավ ճգնա­ժա­մը վատնվի) հեղի­նա­կը դարձավ Ա․Մ․Ն․ և հաջորդա­բար այն որդեգրե­ցին Ռուսաստանն ու Չինաստա­նը:

Այդ իմաստով շատե­րը պետք է հիշեն նախա­գահ Օբա­մա­յի վերո­հիշյալ մարտա­վա­րությունը վերա­հաստա­տող այն արտա­հայտությունը, որ crisis is a good time for great opportunity (ճգնա­ժա­մը լավ առիթ է մեծ հնա­րա­վո­րությունննե­րի համար):

Հայ ժողովրդի պարա­գա­յում՝ այս քաղա­քա­կան վարա­կը շատ ավե­լի վտանգա­վոր է դառնում, երբ դրա հեղի­նակներն ու իրա­կա­նացնողնե­րը մեզնից են ծնվում ու մեր հայրե­նիքն ու նրա ողնա­շարն են կրծում՝ ցանկա­նա­լով կացնա­հա­րել այն հատկա­պես այս տագնա­պա­լի օրե­րին:

Խոսենք օրի­նակնե­րով․

• 1920թ.-ի հայկա­կան գոյա­մարտի ճակա­տագրա­կան պահե­րին, Հայաստա­նի Հանրա­պե­տությունում ապաստան գտած հայ բոլշեւիկնե­րը, ապե­րախտո­րեն հակա­պե­տա­կան բռնաշրջման սերմեր ցանե­լով եւ Մայիսմեկյան խռո­վություններ հրահրե­լով՝ ներքին հող պատրաստե­ցին, հինգե­րորդ շարասյուն դարձան եւ սատա­րե­ցին Կարմիր Բանա­կի Հայաստան ներխուժմա­նը, այդպի­սով՝ իրենց կարգին պատճառ հանդի­սա­ցան մեր արժեքնե­րի կործանման ու Հայաստա­նի նորա­ծին Հանրա­պե­տության անկման:

2018թ.-ին ոչ-բռնի ժողովրդա­կան  հեղա­փո­խությունից անմի­ջա­պես հետո՝ կանխամտածված քայլե­րով հակա­պե­տա­կան գործի լծվե­ցին իբրեվ նոր քաղա­քա­կան վարա­կա­կիրներ, որոնք մինչև այս պահը՝ անա­մո­թա­բար համա­վա­րա­կի այս օրե­րի դժվա­րություննե­րը շահա­գործե­լով խոսում են ՓՏԱԾ ՍԴ‑ի փրկության մասին ու մեր հայրե­նի­քում՝ ՎԵՐՆԱՏՆԱՅԻՆ դավադրություններ սարքում…

Հայ ժողովրդի կողմից կտրա­կա­նա­պես մերժված քաղա­քա­կան հին ռեժի­մի վարձու ջատա­գովնե­րը, ծախու «մտա­վո­րա­կա­նությունն» ու լրատվա­մի­ջոցնե­րը դժբախտա­բար դեռևս չեն անդրա­դառնում, որ իրենց ընդհա­տակյա ծրագրերն ամեն օր ավե­լի են խորացնում իրենց քաղա­քա­կան անփա­ռունակ գերեզմա­նա­փոսն ու հայոց պատմությունը ՍԵ՜Վ տառե­րով է արձա­նագրե­լու իրենց ստրկա­միտ ու ապազգա­յին    արկա­ծախնդրություննե­րը:        

ԻՍԿ այն վարձկաննե­րը, որոնք պետա­կան կառուցվածքում մեկընդմիշտ կորցրել են իրենց պաշտոններն ու նյութա­կան աղբյուրնե­րը, կամ էլ պետա­կան նախկին ԳՈՂԱՊԵՏԵՐ ԵՆ՝ ու յուղոտ խողո­վակնե­րով առ այսօր գաղտնո­րեն միլիոններ են կռփում, ԻՐԵՆՑ ԱՌՀԱՎԵՏ ԿՈՐՑՐԱԾ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ՝ իրա­վունք ՉՈՒՆԵՆ խոսե­լու ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ:

Առնչվող Հոդվածներ