ԿՈՉ՝
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ
ՄԵՐ ՈՒՂԻՆ իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության վտանգավոր աճի կապակցությամբ, եւ գտնում է, որ այն առողջապահական խնդրից վերածվել է ազգային անվտանգության հարցի:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, այս համաճարակը առաջացրել է հանրային ու տնտեսական ծանր ճգնաժամ: Հազարավոր մարդիկ զրկվել են իրենց աշխատանքներից, գրեթե սպառել են նրանց վերջին նյութական միջոցները:
Համավարակի ճգնաժամի այս ամենածանր օրերին, նախկին ռեժիմի արտախորհրդարանական ուժերը եւ ԲՀԿ խորհրդարանական թեւը, երկիրը անկայունացման տանելու վտանգը անտեսելով՝ քաղաքական օրակարգի վրա են դնում կառավարության ամբողջական կազմի հրաժարականի պահանջը։
Մեր ժողովրդի մեծ մասին վստահությունը վայելող ուժերը, անշուշտ, կտրականորեն հակադրված են իշխանատենչության այդ վտանգավոր ու հայրենակործան մարտավարության, այլեւ ընդհակառակն՝ մնում են կառչած մեր ժողովրդի ֆիզիքական պաշտպանության առաջնահերթ պայքարին։
ՄԵՐ ՈՒՂԻՆ կոչ է անում բոլոր հայրենակիցներին՝ պահպանե՛լ համավարակի կանխարգելման բոլոր կանոնները, իսկ կուսակցութիւններին՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա զերծ մնալ քաղաքական շահարկումներից, համախմբվել եւ միասնական ջանքերով հաղթահարել ազգի ու հայրենիքի՝ մեր ողջ ժողովուրդին դիմագրաված լրջագույն մարտահրավերը: