ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ
« Ժողովրդի 70%ի ձայներով ընտրված իշխանությանը վերջ տալու հակապետական գործունեությունը նոր թափ ստացած է հրապարակային ու ընդհատակյա համախմբումներով եւ բազմաթիվ վարձկան լրատվամիջոցների հերյուրանքներով »
Ժողովրդի կամքով տապալված վարչակարգերի համար միշտ էլ դժվար է եղել հաշտվել իրենց կրած պարտությունների հետ։
Հայաստանում տիրող ճգնաժամային այս օրերին նախկին վարչակարգը՝ անամոթաբար օգտագործելով ազգաբնակչությանը ցնցող համավարակը, իր բոլոր լծակներով ու մեղսակիցներով ամենօրյա ճիգ է գործադրում իշխանությանը վերստին տիրանալու համար եւ, միաժամանակ, ճնշումներ է գործադրում խորհրդարանական ուժերի նկատմամբ։
Հին վարչակարգի մաղձոտ ու անբարոյական պահվածքը սկսվեց հեղափոխությունից անմիջապես հետո, երբ սկսեցին օգտագործել պետական գանձարանից թալանված միլիոնները՝ ցանկանալով իրենց նպատակների համար կիրառել հայաստանյան լրատվամիջոցների շուրջ 65%-ը։ Այս օրերին երեւան եկան նաեւ պետական նոր համակարգի մեջ թաքնված Վանեցյանները եւ երկրից հեռացած Միշիկները։
…
Հակապետական գործունեության որոշումը կայացված էր վաղուց, եւ այն պարբերաբար նոր թափ ստացավ հրապարակային ու ընդհատակյա համախմբումներով եւ բազմաթիվ վարձկան լրատվամիջոցների հերյուրանքներով։
Ժողովրդի 70% ձայներով ընտրված իշխանությանը վերջ տալու որոշումը կայացավ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ՝ Հունվար 2019-ին։
Այնուհետեւ՝ նախկին փտած վարչակարգի սիրահարներն այդ որոշումը ամեն գնով իրականացնելու համար մեծացրեցին իրենց արտախորհրդարանական ընդդիմության շրջանակները և ստեղծեցին քաղաքական ՎԵՐՆԱՏՈՒՆԸ, որը մերժեց սպասել հերթական ընտրություններին եւ այս օրերին ծրագրում է «անկարող» վարչապետի հրաժարականը։
Դժբախտաբար Վերնատան ղեկավարներն ու կուսակցությունները մերժել են, որ իշխանության հասնելու իրատեսական միջոցը միայն ու միայն ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է։