Հայաշխարհ

Չկա՛ ընդդիմություն

ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքաքան իրավիճակը փոխվեց: 2018թ մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ում իրականացավ փաստացի իշխանափոխություն. երեկվա իշխանությունը, ով կազմում էր քաղաքական մեծամասնություն, վերածվեց ընդդիմության և դրանով սկիզբ դրեց ընդդիմություն կոչվող ինսիտուտի խարխլմանը: Կարող ենք հստակ արձանագրել մի փաստ. նախկին կոալիցիոն գործընկերները, ովքեր ապացուցել են որ կարողանում են գործել միայն դիկտատուրայի սկզբունքով՝ իրենց իսկ ներսում չհանդուրժելով ընդդիմության առկայությունը, որը, ըստ էության իրենից ենթադրում է տարակարծության դրսևորում, ստիպված եղան հանդես գալու որպես ընդդիմություն: Այդպես էլ չկարողանալով հաշտվել իրականության հետ՝ բաց թողեցին նախադեպը չունեցող մի հնարավորություն, երբ Հայաստանում կարող էին զարգացնել ընդդիմության ինսիտուտը:Մերժվածները ձախողեցին նաև օրենքով իրենց տրված ընդդիմություն լինելու հնարավորությունը:

Իսկ ովքե՞ր են այսօրվա «ընդդիմադիրները»: Այսօրվա «ընդդիմադիրները» մարդկանց մի խումբ է, ովքեր պայքարում են նախկին ռեժիմի ժամանակ թալանի միջոցով ձեռք բերած ունեցվածքը և հնարավորությունները պահպանելու համար:

Հանգիստ թողնենք անցյալում մնացած քաղաքական ուժերին և մեր ամբողջ հնարավորությունները ներդնենք ներկայիս հայաստանյան իրականության մեջ առողջ և կառուցողական ընդդիմություն ստղծելու և պահպանելու գործում:

ՀՀ-ում որպես ընդդիմություն պետք է հանդես գա այն քաղաքական ուժը, որը իսկզբանե ստեղծված է ծառայելու պետականության պահպանմանը:

Ընդդիմությունը պետք է ներկայացնի հասարակության այն խնդիրները, որոնք անտեսվում են իշխանությունների կողմից:

Ի վերջո առողջ ընդդիմությունը պետք է լինի իշխանության շարժիչ ուժը,և իր նպաստը ունենա պետականության կայացման գործում:

Չկա՛ ընդդիմությունՀեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքաքան իրավիճակը փոխվեց: 2018թ մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ում իրականացավ…

Posted by Արտակ Մելիքյան on Tuesday, June 30, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *