20.4 C
Yerevan

Սահմա­նադրության «իրա­կան» պաշտպաննե­րը

ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Առհա­սա­րակ շատ եմ ուզում հասկա­նալ՝ ի՞նչ է նշա­նա­կում պաշտպա­նենք Սահմա­նադրությունը։

Նախորդ շաբաթվա ընթացքում Սահմա­նադրա­կան դատա­րա­նի շուրջ ծավալված իրա­դարձություննե­րը հնա­րա­վոր է որ օրենքի տառին համա­պա­տասխան չեն, (իրա­վա­բան ու սահմա­նադրա­գետ չեմ, որ խորա­նամ ոչ էլ քաղա­քա­ցի, որ պատեհ- անպա­տեհ առի­թով , երբ ինչ որ բան իմ սրտով կամ սրտով չի նոր հիշեմ ինչի համա­րա Սահմա­նադրությունը)։

Նախ ումի՞ց ենք պաշտպա­նում, երկրորդ՝ հանուն ու՞մ ենք պաշտպա­նում։

Սկսեմ երկրորդից։ Սահմա­նադրությունը շատ լավ գիտենք ինչ պայմաննե­րում «բարեւփոխվեց» ու հանուն ինչի։ Գիտենք Նախկին իշխա­նության կողմից մեզ հրամցրած Հրայր Թովմասյա­նի՝ ՍԴ նախա­գահ նշա­նակվե­լու փաստի մասին։ Այո՛, ներկա­յիս Սահմա­նադրությունը նախկի­նե­րի լեգի­տացման միջոց էր միայն և այդ հակա­սահմա­նադրա­կան քայլե­րի սահմա­նադրա­կա­նությունը ոչ մի ուժի, հատկա­պես այսօրվա ընդդի­մա­դիր, կողմից չվի­ճարկվեց ու լուռ ընդունվեց։ Դեռ պարզ չի ինչեր կարող էին լինել վերջին 2,5 տարվա ընթացքում, երբ պետությունը շարունա­կեր ապրել վերջին քառորդդարյա ռեժի­մով։

Առա­ջի­նին վերա­դառնա­լով՝ միայն մի բան հստակ է. ներկա իշխա­նություննե­րին իրենց թերություննե­րով ու առա­վե­լություննե­րով պետք է սատա­րել այս հարցում՝ բացա­ռա­պես։ ԵՎ ոչ թե ծեծված խոսքե­րի՝ ժողովրդի ընտրյալ լինե­լու, այլ հենց պետա­կա­նության կորստից խուսա­փե­լու, արտա­քին ուժի կամա­կա­տար ստրուկ չդառնա­լու համար։

Ինձ համար առնվազն այս պահին պարզ է, թե ովքեր են իրենց ծառա­յություննե­րը արտա­քին ուժին մատուցում, ովքեր ճարա­հատյալ փորձում կանխել վերա­հաս՝ պետա­կա­նության կործա­նումը, վերոնշյալ ծառա­նե­րի թեթև ձեռքով։

https://www.facebook.com/anushik.hovhannisyan.52/posts/2333513853460017

Առնչվող Հոդվածներ