ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մինչև Հայաստանի վերանկախացումը ՀՅԴ-ն 90 տարի շարունակ օտար ափերում Սփյուռք կազմակերպեց և հարատև զարգացումով մասունքի պես պահպանեց, որպեսզի մի օր, երբ ներգաղթի հարմար առիթը գա, այդ հայահոծ շրջանների հայությունն իր աչքերը սևեռի դեպի հայրենիք՝ այնտեղ տուն-տեղ դնելու և այն հզորացնելու հստակ մտադրությամբ։
Դեռ ավելի՜ն՝
Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկզբնական փուլում՝ 1979-80-ականներին ՀՅԴ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ արտակարգ որոշում կայացրեց բոլոր այն դաշնակցականների նկատմամբ, ովքեր լքում էին Հայաստանի սահմանամերձ այդ շրջանն ու արտագաղթում արևմտյան ափեր։ Ու բոլոր նրանք, ովքեր անտեսեցին այդ որոշումը, ինքնաբերաբար հեռացվեցին ՀՅԴ շարքերից։
Հայաստանի ու Արցախի զույգ անկախացումով վերջապես եկավ երկարամյա երազանքներով սպասված պահը։
ՍԱԿԱՅՆ՝
Դժբախտաբար վերջին երեսուն տարիներում ՀՅ Դաշնակցության միմյանց հաջորդող Ընդհանուր ժողովներն ու Ղեկավարությունները անհրաժեշտ զգայունություն ու հեռատեսություն ՉՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ ԴԵՊԻ ԵՐԿԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ նկատմամբ և ծրագրազուրկ մոտեցումներով ու առաջնահերթությունները վատնելով թույլ տվին, որ պատահի այն, ինչ պատահեց՝ ԻՐԱՔԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԱՏՐՈՓ ՍԻՐԻԱՅԻ գաղութները տերևաթափվեն ու բազմահազար հայեր հապճեպորեն ու սարսափահար ապաստան գտնեն Եվրոպայում, Կանադայում և Ամերիկայում։
Այսօր, բոլորս էլ ավելի քան 8 ամիս է, ինչ ականատես ենք լինում լիբանանահայության՝ ընկերատնտեսական սահմռկեցուցիչ աստիճանի հասնող տագնապին։
ԲԱՅՑ ՏԱԿԱՎԻՆ՝
ԴԵՊԻ ԱՐՑԱԽ թիրախավորված ներգաղթի հույսը մեռած չի։
Ու այդ ներգաղթի գլխավոր դերակատարությունը պիտի իր վրա վերցնի այն ԵՌՅԱԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, որ պիտի բաղկացած լինի Հայաստանի ու Արցախի կառավարություններից ու Լիբանանահայ Միացյալ Մարմնի կողմից։
Պետք է հաստատել, որ այս ազգային տագնապը կարող է ազգանպաստ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ծնել, որոնց գլխավոր թիրախը պետք է հանդիսանա ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ։
Լիբանանահայ Միացյալ Մարմնի նախապատրաստական աշխատանքով, Արցախի կառավարության կազմակերպչական գործով, Հայաստանի իշխանությունների վերահսկողությամբ և Նախագահի բոլոր կապերի օգտագործմամբ անհրաժեշտ է, որ ներգաղթող լիբանանահայության համար արտակարգ ծրագիր մշակվի, հետևյալ գործողությունները ՇՏԱՊ ԿԻՐԱՌԵԼՈՒ համար`
•Ապահով տեղափոխում Հայաստան
•Ընկերակրթական, առողջապահական և առնվազն մեկ տարվա կեցության օգնություն
•Երևանում ամբողջական արևմտահայ դպրոցի ստեղծում
•ԱՐՑԱԽԻ մեջ բնակարանային մեծամասշտաբ ծրագրերի իրականացում և ներգաղթող յուրաքանչյուր ընտանիքի լիովին անվճար բնակարանի տրամադրում (բնակարանը առաջիկա 25 տարին չի կարող վաճառքի հանվել)։
ՆՄԱՆ ռազմավարական ու անհետաձգելի ԾՐԱԳԻՐ է անհրաժեշտ Հայաստանի ու Արցախի իշխանությունների ԿԱՄՔԻ և համահայկական բազմաշերտ ուժերի ամբողջական լարումով պետք է ստեղծվի ՆՄԱՆ ռազմավարական ու անհետաձգելի ԾՐԱԳԻՐ, ինչպես նաև այդ ՆՊԱՏԱԿԻ համար հատուկ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ստեղծում, որին պիտի աջակցեն ՍՓՅՈՒՌՔԻ բոլոր հայրենակիցները՝ իրենց նյութական անվերապահ մասնակցությունն ունենալով ԱԶԳԱՅԻՆ ԱՅՍ ՍՐԲԱԶԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ։
Նոյն թուականներին նոյն որոշումը կիրառուեց Իրանում բնակւող կուսակցականների հանդէպ, Իսլամական յեղափոոխութեան ժամանակներում, հեռացնելով շարքերից բոլոր այն ընկերներին, ովքեր զանազան պատճառներով պարտաւոր էին հեռանալ երկրից: Երկրից հեռացողները Հայաստան չէին կարող գնալ, որովհետև ոչ ոք պատրաստ էր Հայաստանում ներգաղթողներին օգնութեան ձեռք երկարացնելու, ուստի հարկադրաբար ընտրեցին արևմտեան երկրները, ի՞նչ եղաւ, դուրսը մնացին լաւ գործիչներ: Իսկ նրանից յետոյ, երբ վերացրին անհեռատես որոշումը, իրենք ղեկավարներն էլ հեռացան, բոլորն էլ դէպի Ամերիկա ապահով, որ կը մնան շարքերում: Այսօր տարբեր է պայմանները Հայաստանում և ժամանակն է ներգաղթը կազմակերպել: Վստահ եմ Դաշնակցութիւնը պիտի զբաղուի «Դէպի Երկիր» լոզունքներով: