13.5 C
Yerevan

ԼԻԲԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳԱՂԹԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մինչև Հայաստա­նի վերանկա­խա­ցումը ՀՅԴ‑ն 90 տարի շարունակ օտար ափե­րում Սփյուռք կազմա­կերպեց և հարատև զարգա­ցումով մասունքի պես պահպա­նեց, որպեսզի մի օր, երբ ներգաղթի հարմար առի­թը գա, այդ հայա­հոծ շրջաննե­րի հայությունն իր աչքե­րը սևե­ռի դեպի հայրե­նիք՝ այնտեղ տուն-տեղ դնե­լու և այն հզո­րացնե­լու հստակ մտադրությամբ։

Դեռ ավելի՜ն՝

Լիբա­նա­նի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի սկզբնա­կան փուլում՝ 1979–80-ականներին ՀՅԴ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ արտա­կարգ որո­շում կայացրեց բոլոր այն դաշնակցա­կաննե­րի նկատմամբ, ովքեր լքում էին Հայաստա­նի սահմա­նա­մերձ  այդ շրջանն ու արտա­գաղթում արևմտյան ափեր։ Ու բոլոր նրանք, ովքեր անտե­սե­ցին այդ որո­շումը, ինքնա­բե­րա­բար հեռացվե­ցին ՀՅԴ շարքե­րից։

Հայաստա­նի ու Արցա­խի զույգ անկա­խա­ցումով վերջա­պես եկավ երկա­րամյա երա­զանքնե­րով սպասված պահը։

ՍԱԿԱՅՆ՝

Դժբախտա­բար վերջին երե­սուն տարի­նե­րում ՀՅ Դաշնակցության միմյանց հաջորդող Ընդհա­նուր ժողովներն ու Ղեկա­վա­րություննե­րը անհրա­ժեշտ զգա­յունություն ու հեռա­տե­սություն ՉՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ ԴԵՊԻ ԵՐԿԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ նկատմամբ և ծրագրա­զուրկ մոտե­ցումնե­րով ու առաջնա­հերթություննե­րը վատնե­լով թույլ տվին, որ պատա­հի այն, ինչ պատա­հեց՝ ԻՐԱՔԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԱՏՐՈՓ ՍԻՐԻԱՅԻ գաղութնե­րը տերև­ա­թափվեն ու բազմա­հա­զար հայեր հապճե­պո­րեն ու սարսա­փա­հար ապաստան գտնեն Եվրո­պա­յում, Կանա­դա­յում և Ամե­րի­կա­յում։

Այսօր, բոլորս էլ ավե­լի քան 8 ամիս է, ինչ ակա­նա­տես ենք լինում լիբա­նա­նա­հա­յության՝ ընկե­րատնտե­սա­կան սահմռկե­ցուցիչ աստի­ճա­նի հասնող տագնա­պին։

ԲԱՅՑ ՏԱԿԱՎԻՆ՝

ԴԵՊԻ  ԱՐՑԱԽ թիրա­խա­վորված ներգաղթի հույսը մեռած չի։

Ու այդ ներգաղթի գլխա­վոր դերա­կա­տա­րությունը պիտի իր վրա վերցնի այն ԵՌՅԱԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, որ պիտի բաղկա­ցած  լինի Հայաստա­նի ու Արցա­խի կառա­վա­րություննե­րից ու Լիբա­նա­նա­հայ Միացյալ Մարմնի կողմից։

Պետք է հաստա­տել, որ այս ազգա­յին տագնա­պը կարող է ազգանպաստ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ծնել, որոնց գլխա­վոր թիրա­խը պետք է հանդի­սա­նա ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ։

Լիբա­նա­նա­հայ Միացյալ Մարմնի նախա­պատրաստա­կան աշխա­տանքով, Արցա­խի կառա­վա­րության կազմա­կերպչա­կան գործով, Հայաստա­նի իշխա­նություննե­րի վերահսկո­ղությամբ և Նախա­գա­հի բոլոր կապե­րի օգտա­գործմամբ անհրա­ժեշտ է, որ ներգաղթող լիբա­նա­նա­հա­յության համար արտա­կարգ ծրա­գիր մշակվի, հետևյալ գործո­ղություննե­րը ՇՏԱՊ ԿԻՐԱՌԵԼՈՒ համար‘

•Ապա­հով տեղա­փո­խում Հայաստան

•Ընկե­րակրթա­կան, առողջա­պա­հա­կան և առնվազն մեկ տարվա կեցության օգնություն

•Երև­ա­նում ամբողջա­կան արևմտա­հայ դպրո­ցի ստեղծում

•ԱՐՑԱԽԻ մեջ բնա­կա­րա­նա­յին մեծա­մասշտաբ ծրագրե­րի իրա­կա­նա­ցում և ներգաղթող յուրա­քանչյուր ընտա­նի­քի լիո­վին անվճար բնա­կա­րա­նի տրա­մադրում (բնա­կա­րա­նը առա­ջի­կա 25 տարին չի կարող վաճառքի հանվել)։

ՆՄԱՆ ռազմա­վա­րա­կան ու անհե­տաձգե­լի ԾՐԱԳԻՐ է անհրա­ժեշտ Հայաստա­նի ու Արցա­խի իշխա­նություննե­րի ԿԱՄՔԻ և համա­հայկա­կան բազմա­շերտ ուժե­րի ամբողջա­կան լարումով պետք է ստեղծվի ՆՄԱՆ ռազմա­վա­րա­կան ու անհե­տաձգե­լի ԾՐԱԳԻՐ, ինչպես նաև այդ ՆՊԱՏԱԿԻ համար հատուկ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ստեղծում, որին պիտի աջակցեն ՍՓՅՈՒՌՔԻ բոլոր հայրե­նա­կիցնե­րը՝ իրենց նյութա­կան անվե­րա­պահ մասնակցությունն ունե­նա­լով ԱԶԳԱՅԻՆ ԱՅՍ ՍՐԲԱԶԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ։

Առնչվող Հոդվածներ