13.5 C
Yerevan

ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ԶԲԱՂԱԾ ՄԵՆՔ…

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սփյուռքի հայ գաղթօ­ջախնե­րին վերա­բերվող հարցե­րը միշտ առանձնա­հա­տուկ դեր ու տեղ են ունե­ցել մեր կյանքում: Ավե­լորդ չի լինի ևս մեկ անգամ վերհի­շել, որ հայկա­կան սփյուռքն այսօր հզո­րա­գույն ուժ է, որի ճիշտ կիրա­ռումն աննա­խա­դեպ հաջո­ղություններ կբե­րի: Հասկա­նա­լով ու ընդունե­լով սփյուռքի գաղթօ­ջախնե­րի գոյության ու պահպանման ողջ անհրա­ժեշտությունն ու կարև­ո­րությունը, պետք է հատուկ շեշտել, որ այդ գաղթօ­ջախնե­րը որքան որ ուժեղ են և կենսա­տու, այնքան էլ կարոտ են Հայաստա­նի Հանրա­պե­տության իրա­կան ու շոշո­փե­լի օգնության ու օժանդա­կության:

Լավա­գույն օրի­նա­կը, որ այսօր աչքի առաջ ունենք Լիբա­նա­նի հայության ծանր դրությունն է: Տնտե­սա­կան խորը ճգնա­ժա­մում հայտնված Լիբա­նանն այսօր ի վիճա­կի չէ իր քաղա­քա­ցի­նե­րի առաջ կատա­րե­լու իր պետա­կան պարտա­վո­րությունը, և դա էլ ավե­լի է սրվում տարա­ծաշրջա­նի անկա­յունությամբ պայմա­նա­վարված: Եվ այստեղ հստակ երև­ում է հատկա­պես հայ համայնքի ծանր դրությունը, որ դժբախտա­բար գնա­լով ավե­լի ու ավե­լի անե­լա­նե­լի է դառնում:

Լիբա­նա­նի հայերն այս դրությունից ազատվե­լու համար ստիպված են լինում մեկնել արևմուտք՝ ԱՄՆ ու Եվրո­պա: Կորո­նա­վի­րուսով պայմա­նա­վորված՝ այդ խնդիրն ավե­լի է բարդա­նում և միակ իրա­կան օգնությունը, որ կարող է ու պետք է ցուցա­բե­րի, դա Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է:

Լիբա­նա­նի հայե­րի խնդիրն իր տեսա­կով առա­ջինն ու միա­կը չէ:

Ինչպես 2016թ. իր հոդվա­ծում նշել է Գևորգ Սարյա­նը. «Ոչ մեկ սփյուռքյան օճախ, կկրկնեմ՝ ՈՉ ՄԵԿ, ապա­հովված է Հնդկաստանի………….Սուրիոյ գաղութնե­րու ճակա­տա­գի­րէն: Ճակա­տա­գիր, որ մերը չէ, ճակա­տա­գիր՝ որուն վրա ազդե­լու ոչ մեկ լծակ ունինք, քանի որ ամեն տեղ ջնջին փոքրա­մասնություն ենք, իսկ ճակա­տագրա­յին որո­շումնե­րը միայն մեծա­մասնություննե­րուն համար կառնվին»:

Այս տողե­րը, որ գրված են սիրիա­հա­յե­րի աղե­տա­լի վիճա­կը նկա­րագրե­լու համար, այժմ համա­պա­տասխա­նում են նաև լիբա­նա­նա­հա­յե­րին: Եվ իրոք, 2016թ. երբ արդեն վեցե­րորդ տարին էր, ինչ Սիրիան այրվում էր պատե­րազմի ու դրա հետև­անքե­րի մեջ, սիրիա­հա­յե­րը հայտնվե­ցին խիստ ծանր դրության մեջ: Բավա­կան է միայն հիշել Քեսա­պում կատարվող իրա­դարձություննե­րը:

Սիրիա­հայ գաղութն այժմ գրե­թե ավերված է, նրանց մի մասն իր ծախքով, մյուս մասն էլ ՀՀ օգնությամբ հաստատվեց Հայաստա­նում, մի մեծ մաս մեկնեց արևմուտք, և մենք նորից կորցրինք հայրե­նա­դարձության մի մեծ ու կարև­որ հնա­րա­վո­րություն:

Սիրիա­հա­յե­րի մի մասը եկավ, բայց գալով չազատվե­ցին շատ խնդիրնե­րից: Այստեղ եկողնե­րը մինչև հիմա էլ բախվում են լեզվա­կան, տնտե­սա­կան բարդություննե­րի: Շատե­րը դեռ իրենց միջոցնե­րով են փորձում կեցություն ապա­հո­վել և նրանց մեծ մասի բնա­կության խնդի­րը լուծված չէ:

Այս խնդիրն ավե­լի ցայտուն է դառնում, երբ տեսնում ենք, որ լիբա­նա­նա­հա­յերն այսօր հայտնվել են ծանրա­գույն դրության մեջ ու եթե այսպես շարունակվի, նրանք կկի­սեն սիրա­հա­յե­րի ճակա­տա­գի­րը:

Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք: Ինչո՞վ է զբաղված հայ հասա­րա­կությունը, երբ իր եղբայրնե­րի մի մասն այսօր դառը օրեր է քաշում Լիբա­նա­նում:

«Անընդհատ կկրկնենք, որ զորա­վոր սփյուռք ունե­նա­լը առա­վե­լություն է: Ես պիտի ըսեմ, որ ապա­հով, զորա­վոր ՏՈՒՆ-ՀԱՅՐԵՆԻՔ ունե­նա­լը միակ հրա­մա­յա­կանն է»,- նշում է Գևորգ Սարյա­նը: Եվ հիմա լավ առիթ է, որ մենք իրա­պես հասկա­նանք այս բառե­րում ամփոփված ողջ ճշմարտությունը: Մենք պիտի հասկա­նանք, որ հայե­րին սպառնա­ցող վտանգը՝ անկախ նրա­նից, թե դա Սիրիա­յում է, Լիբա­նա­նում, Հնդկաստա­նում, թե մեկ այլ տեղ, դա հարված է ամբողջ հայ ազգին: Եվ ինչպես, որ մենք ցավում ենք մեր ընտա­նի­քում տեղի ունե­ցած խնդիրնե­րի համար, այնպես էլ պիտի ցավենք ու անհանգստա­նանք ամեն մի հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի:

Պետք է նշել, որ առաջնա­հերթություն է լուծել ՀՀ տեղա­փոխվող հայրե­նա­կիցնե­րի բնա­կության ու կեցության հարցերը(բնակարան տրա­մադրել, դրա­մա­կան և նյութա­կան օժանդա­կություն ցուցա­բե­րել), միջոցներ փնտրել վերացնե­լու համար արևմտա­հայ և արև­ե­լա­հայ հատվածնե­րի միջև գոյություն ունե­ցող լեզվա­կան բացը, բացել արևմտա­հա­յե­րե­նով ուսուցանվող դպրոցներ և այլն

Մենք պիտի հասկա­նանք, որ չկա դրսի ու ներսի հայ, չկա հայաստանցի, արցախցի, կամ լիբա­նանցի: Կա հայ ժողո­վուրդ, որն ապրում է աշխարհի տարբեր երկրնե­րում: Եվ մեր նպա­տա­կը պիտի լինի, որ հայը աmե­նուր ապա­հով ու պաշտպանված լինի: Դա այն դեպքում, երբ հասկա­նանք, որ ամեն հայ մեր եղբայրն է, ու ամեն հայ մեր մեծ ընտա­նի­քի մի անդամն է, մեր մեծ տան մեկ սյունը:

Առնչվող Հոդվածներ