14.7 C
Yerevan

Խաղա­ղություն ես ուզում, պատրաստվիր պատե­րազմի — մաս 1


ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ

1988թ.-ից սկսած մենք գտնվում էինք պատե­րազմա­կան վիճա­կում: Վեց տարվա մարտե­րից հետո ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րե­ցին և 1994թ մայի­սի 12-ին Հայաստա­նի, Արցա­խի ու Ադրբե­ջա­նի միջև կնքված հրա­դա­դա­րով: 

Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի նախա­գահներ Էրդո­ղա­նի ու Ալիևի շնորհիվ մենք հասկա­ցանք, որ հրա­դա­դա­րը կարող է խախտվել ամեն վայրկյան և Հայաստա­նի ու Արցա­խի դեմ ուղղված ագրե­սիան կարող է պարբե­րա­բար վերա­կանգնվել: Սպառնա­լիքներն ու վերջնագրե­րը լրացվե­ցին գյուղե­րի ռմբա­կո­ծումնե­րով, սահմա­նա­յին բախումնե­րով ու ռազմա­կան տեխնի­կա­յի օգտա­գործումով, վերա­պատրաստողնե­րով ու վարձկան «կամա­վորնե­րով»: 

Մի քանի միջազգա­յին միություննե­րի արձա­գանքը (ներառյալ նրանց, որոնք Հայաստա­նին դաշնա­կից են համա­րում)

  • Ցավում ենք, որ ռազմա­կան գործո­ղություններ են սկսվել՝ առանց հիշա­տա­կե­լու, թե ով է այս վերջին էսկա­լա­ցիա­յի հեղի­նա­կը,
  • Կրա­կը դադա­րեցնե­լու կոչ՝ նույնիսկ Մինսկի Համա­նա­խա­գահնե­րի խմբի կողմից, որը ստեղծված լինե­լով 1992թ. ոչ մի գործո­ղության չի դիմել:

Թվում է, թե ընդհա­նուր տրա­մադրությունն այս է՝ սպա­սել ու նայել, կամ էլ թույլ տալ կիրա­ռե­լու իրենց կուտակված էներգիան: 

Իհարկե գոյություն ունի դիվա­նա­գի­տա­կան դասա­կան երկխո­սություն, որն ըստ էության զուրկ է բովանդա­կությունից:

Հայաստա­նի ռեակցիան (որտեղ ես գտնվում եմ), ընդհանրա­պես խլացված էր՝

  • Համա­վա­րակն առաջվա նման շարունա­կում է մնալ ԶԼՄ-ների հիմնա­կան նյութը: Ժամա­նակ առ ժամա­նակ ճեպազրույցներ են տեղի ունե­նում՝ ռազմա­կան հիմնա­կան տեղե­կություննե­րով:  Բլուրնե­րի վրա շարունակվում է պայթյուններ նկատվել, հատկանշա­կան է լուսա­բա­նող լրագրողնե­րի բացա­կա­յությունը, բացա­ռություն են կազմում քաղա­քա­ցիա­կաննե­րը (Թաթուլ Հակոբյան)
  • Ռազմա­ճա­կա­տում թղթա­կիցնե­րի պակա­սը լրացվում է հեռուստա­տե­սա­յին մասնա­գետնե­րի կողմից, որոնք էսկա­լա­ցիա­յի մասնա­կի լուրեր են ներկա­յացնում: Հիմնա­կա­նում՝
  • Տնտե­սա­կան անա­լի­տիկներն ընդգծում են այն, որ սա շեղող տակտի­կա է՝ պայմա­նա­վորված այն տնտե­սա­կան խնդիրնե­րով, որոնց բախվել է Ադրբե­ջա­նը:
  • Քաղա­քա­գետներն ընդգծում են քաղա­քա­կան ու սոցիա­լա­կան խնդիրնե­րի բախված նախա­գահ Ալիևի՝ բնակչության ուշադրությունը շեղե­լու փորձն է:
  • «բազմո­ցի գենե­րալնե­րը» հոխորտում են հայի մարտա­կան ոգու մասին։

Սա հակա­մարտության հիմնա­կան թյուրի­մա­ցությունն է ու հետև­ա­բար անա­լի­զը սխալ է, քանի որ կորցնում է հիմնա­կան հարցի կենտրո­նա­ցումը: Սա հայե­րի համար ազա­տագրա­կան պատե­րազմ է, իսկ ադրբե­ջանցի­նե­րի համար՝ տարածքա­յին ամբողջա­կա­նության: Սա տարա­ծաշրջա­նա­յին կոնֆլիկտ է: Այս պատե­րազմի վերջին փուլը սկսվել է 1988թ, երբ Խորհրդա­յին Միությունը սկսեց կազմա­լուծվել ու արցախցի հայե­րը պահանջե­ցին անցնել Խորհրդա­յին Ադրբե­ջա­նից՝ Խորհրդա­յին Հայաստան: 

  • Սոցիա­լա­կան ցանցե­րը լի են կողմե­րի բարո­յա­կան ոգին բարձրացնող նկարնե­րով ու հոդվածնե­րով: Կասկա­ծե­լի է, թե արդյո՞ք դրանք երկա­րատև հետև­անք կթողնեն: Կարև­որ է այն, որ Հայաստա­նի հինգե­րորդ շարասյունը ակտի­վացրել է իր ջանքե­րը, որպեսզի ուշադրությունը հրա­վի­րի կառա­վա­րության թերություննե­րի վրա և պառակտում մտցնի:  Սա բավա­կան լուրջ վտանգ է ազգա­յին անվտանգության առումով ու հակա­հարվա­ծի պահանջ կա:

Առա­ջին մասի վերջնա­կան եզրա­հանգումնե­րը տալով, թույլ տվեք կրկնել մի քանի կետեր՝

  • Սա հին կոնֆլիկտ է: Այն սկսվել է 1905թ. ցարա­կան կայսրության հատուկ ծառա­յություննե­րի ջանքե­րով՝ ծայրա­մա­սա­յին տրո­հումնե­րը կանխե­լու համար: Այդ նույն ծառա­յություննե­րը զբաղված էին նաև ապստամբություննե­րը խեղդե­լով:
  • Այս կոնֆլիկտում ներգրա­ված են տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ցողներ, որոնցից ամեն մեկն իր ծրագրերն ունի: Օրի­նակ պանթուրքիզմը, որ քարոզվում էր Էնվեր փաշա­յի կողմից, կռիվնե­րը Կովկա­սում՝  առա­ջին համաշխարհա­յի­նի ժամա­նակ, Հարա­վա­յին Կովկա­սի խաղա­ցողնե­րի հիմնա­կան ցուցա­նիշնե­րից են:
  • Արտա­քին գործե­րի նախա­րար Էլմար Մամեդյա­րո­վի հեռա­ցումը կարող է Թուրքիա­յի կողմ թեքվե­լու ազդանշան հանդի­սա­նալ: Միևնույն ժամա­նակ Ահմեդ Դավութօղլույի «հարև­աննե­րի հետ զրո խնդիրներ» թուրքա­կան քաղա­քա­կա­նությունն ամբողջա­պես փոխվեց: Թուրքիան վերա­դարձավ նվա­ճո­ղա­կան քաղա­քա­կա­նությա­նը: Հայկա­կան կողմի համար կարև­որ է տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ցողնե­րի հետ երկկողմա­նի հարա­բե­րություննե­րի հաստա­տումը:
  • Մենք պետք է փոխենք մեր կեցվածքը՝
  • Այս պատե­րազմի առումով: Սա մարա­թոն է, ոչ թե կարճ մրցա­վազք (մի քանի օր տևող): Այսպի­սով հայ ժողո­վուրդը պիտի սրան պատրաստ լինի:
  • Հայաստանի/Արցախի տնտե­սա­կան պոտենցիալն ընդդեմ Ադրբե­ջա­նի՝ նավթի շուկա­յի անկա­յունությունը (սա դեռ միայն մեկ կետն է): Հայաստա­նի ներքին համա­խառն արդյունքը 2019թ. կազմել է 13,67 մլրդ ԱՄՆ դոլար: Ադրբե­ջա­նի ՀՆԱ‑ն 2019թ. կազմել է 47.17 մլրդ դոլար:  Հայաստա­նի ՀՆԱ‑ի աճն ունի առաջնա­հերթ նշա­նա­կություն՝ հատկա­պես հաշվի առնե­լով տուրիստա­կան ոլորտի անկա­յությունը:
  • Ռազմա­կան տեխնի­կա՝ փաստը, որ հայկա­կան կողմը խոցել է Իսրա­յե­լա­կան  Elbit Systems Hermes 900 ԱԹՍ, դա հետաքրքիր է: Բայց գլխա­վոր հարցը կայա­նում է նրա­նում, թե արդյո՞ք օգտա­գործվող տեխնի­կան ներքին մշակման էր, թե ներկրված՝ բեմադրություններ սարքե­լու նպա­տա­կով: Իսրա­յելցի­ներն արդեն Ադրբե­ջա­նում են, զննում են, ուսումնա­սի­րում են այդ ամե­նի պատճառնե­րը և պատրաստում են Hermes 1000‑ի  գինը: Նայեք Hermes‑ի էվոլյուցիան՝ 450-ից մինչև 900: ԱԹՍ-ների խնդի­րը լուրջ է, քանի որ Թուրքիան լուրջ ներդրումներ է արել և բավա­կան լուրջ հաջո­ղություննե­րի է հասել: Շատ խոսակցություններ կային մի քանի շաբաթ առաջ Հայաստա­նում իրա­կա­նացվել է շուրջ 50.000 АК-103 ավտո­մա­տի հավա­քում: Արտա­սահմա­նից զենք ներկրե­լով պատե­րազմ չեն հաղթում: Դա մեր գանձա­րա­նը դատարկե­լու հստակ տարբե­րակ է:  
  • Հայ ժողովրդի ու հայոց բանա­կի համար բարո­յա­կան ոգին շատ կարև­որ է: Ահա, թե ինչու սոցիա­լա­կան մեդիա­յում ծաղրն ու տարա­ձայնություննե­րի տարա­ծումը երկա­րատև բացա­սա­կան հետև­անք ունի: Կարև­որ է այդ ուժի նեյտրա­լացման մասին մտա­ծել: 
  • Ինչպես ասել է Կարլ ֆոն Կլաուզև­ի­ցը. «պատե­րազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղա­քա­կա­նության շարունա­կումն ուրիշ մեթոդնե­րով»:

Առնչվող Հոդվածներ