Հայաստան

Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի – մաս 2՝ սահմանների անվտանգությունը

ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ

1988թ.-ից սկսած մենք պատերազմական վիճակում ենք գտնվում:

Հրադադարի համաձայնագիրը ստորագրվել էր 1994թ. մայիսի 12-ին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի կողմից: Այդ համաձայնագիրը բազմիցս խախտվել է, ու վերջին բախումը տեղի է ունեցել 2020թ. հուլիսի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Կարևոր է ընդգծել, որ Տավուշը գտնվում է հենց ՀՀ տարածքում, այլ ոչ թե Արցախի:

Վերջին ագրեսիան ուղղված է մեր ազգային պետության դեմ և պետությունն ու ազգը իրավունք ունի պաշտպանել ինքն իրեն: Թեև հայկական բանակը պայքարում է թվային գերակշռության դեմ և բավական հաջողությամբ է կատարում ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու իր առաքելությունը, բայց ես կցանկանայի կենտրոնանալ այս պատերազմում  հայ ժողովրդի ունեցած դերի վրա:

Մենք մի խաղացանկ ունենք ու մենք ուսանողի նման ուշադիր հետևել ենք այս ամբողջ իրադարձություններին առանց որևէ բանով շեղվելու: Ես մի քանի օրինակ կբերեմ՝

  • Երեք օր անց կոտրված ապակու, փշրված պատուհանների մասին հեռուստատեսային տեսանյութեր հայտնվեցին: Գյուղացիները ցույց էին տալիս, թե ինչպես են ռումբերը ընկել տանիքներին ու որոշ ռումբեր էլ գետնին (զոհի համախտանիշ):
  • Մասնագետները սպառել էին զինվորների մարտական ոգին:
  • Սփյուռքի հազարավոր հայեր Facebook-ում իրենց նկարները փոխեցին, այդ թվում և բաներներ դրեցին (մեր զինվորների նկարներով)՝ ի աջակցություն մեր զինված ուժերին:

Թեև գովելի է, բայց այս ամենը պիտի լինի է՛լ  ավելի մեծ ազգային մոբիլիզացիայի մաս  ու սահմանների անվտանգության ստրատեգիա, երբ ողջ ազգը տարբեր դերերի մաս է կազմում:

Ադրբեջանական գծի բոլոր գյուղերը ամրացվելու կարիք ունեն (ներառյալ Նախիջևանը)՝

  • Ապահով ապաստարանների ցանց, ուր բնակչությունը կարող է պատսպարվել ճգնաժամի դեպքում:
  •  Հատուկ խոչնդոտներ, որոնք թույլ չեն տան հակառակորդի դիպուկահարներին ուղիղ տեսանելիություն ունենալ ու արգելակել ազատ տեղաշարժը:
  • Շտապ օգնության կայան, որ պիտի ակտիվանա լուրը ստանալուն պես և կապի մեջ լինի ՀԱԱՎՀ-ի հետ՝ (Հայաստանի արագ արձագանքման վիրաբուժական հիվանդանոց) տեղակայված երկրի խորքում:
  • Հատուկ պատնեշներ ու մեխանիզմներ, որ կպաշտպանեն տնտեսական ակտիվությունը, լինի դա գյուղատնտեսական աշխատանք, թե մի այլ բան:
  • Վերոհիշյալ բոլոր պաշտպանական միջոցների կիրառում այնտեղ, ուր անվտանգության շերտեր ու մեխանիզմներ կան:
  • Իմ համար լակմուսի թուղթ է երեխաների կրթության շարունակման հնարավորությունը (լինի դա դասարանային կամ էլեկտրոնային ուսուցում) կրկնվող ոտնձգությունների ժամանակ:

Ես մեծացել եմ Մերձավոր Արևելքում, ուստի ինքս օրինակներ կբերեմ:

Գոլանի բարձունքներում, ուր նախապես սիրիացիները հենակետեր ունեին (occupied the heights), իսրայելցիները շարունակում էին իրենց գյուղատնտեսական աշխատանքները՝ իրենց տրակտորները զրահավորելով, որպեսզի պաշտպանեին հակառակորդի կրակից:  Նրանք իրենց բնակչությունը բերեցին տարածաշրջան այն դեպքում, երբ սիրիացիները քանդում էին սահմանի իրենց կողմում գտնվող գյուղերը: Ի վերջո՝ 1967թ. վեցօրյա պատերազմի ժամանակ  Իսրայելը օկուպացրեց  Գոլանի բարձունքների երկու երրորդն ու 1981թ. ընդունեցին Գոլանի բարձունքների օրենքը՝ տարածաշրջանն անեքսիայի ենթարկելով: 

Կիբուցի համակարգը իրենից հետաքրքիր մոդել է ներկայացնում, որը հնարավորության դեպքում կարելի է ուսումնասիրել ու ընդօրինակել: «2010թ. Իսրայելում 270 կիբուց կար: Նրանց գործարաններն ու  տնտեսությունները տալիս էին Իսրայելի ողջ արտադրության մոտ 9 տոկոսը՝ 8 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ու գյուղատնտեսական արտադրանքի մոտ 40 տոկոսը՝ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Որոշ կիբուցների մոտ նկատելիորեն զարգացած են բարձր տեխնոլոգիական ու ռազմական արհեստները: Օրինակ 2010թ. կիբուց Սասան, որի կազմում մոտ 200 անդամ կար, 850 մլն դոլար տարեկան եկամուտ է ստացել իր՝ ռազմական պլաստիկի արտադրությունից» (Վիքիպեդիա): Սա սահմանները անվտանգ դարձնելու փորձված և ապահով մեթոդ է, որը որպես բնակավայրի զարգացում էր մշակվել:

Մի հետաքրքիր  մեկնաբանում, ես Բեյրութում՝ Լիբանան, հրեական ծագումով ընկերուհի ունեի:  Ամռան սկզբում նա ասաց, որ մի քանի ամիս արտասահմանում կլինի ու երբ ես պնդեցի, որ մանրամասներ իմանամ, նա ասաց, որ պատրաստվում է Իսրայելում կիբուց գնալ, որպեսզի ամռան ընթացքում իր ներդրումը տա գործին: Նա ասաց. «Ես ձեռքով  կանեմ սահմանի մյուս կողմից»:

Շատ կարևոր է սահմանամերձ շրջանները բնակեցնել  աշխատունակ մարդկանցով, ովքեր կարող են հասկանալ իրենց դերն ու կատարեն այն: Փոխադարձաբար, կարևոր է որ  իրար օգնեն ու ամուր կապեր մշակեն: Ինչ վերաբերում է նրան, թե ով պիտի  ձեռնամուխ լինի սահմանի անվտանգության այս նախաձեռնություններին, ապա այնտեղ բավական տարածք կա ամենատարբեր գործերի ու մասնագիտությունների համար:

  • Ճարտարապետական ընկերություններն ընդդեմ շինարարական կազմակերպությունների

-Շինարարական կազմակերպությունները կարող են ապաստարաններ կառուցել, ինչպես նաև պատնեշներ դնել ազատ տեղաշարժն ապահովելու համար:

-Ուսուցիչները կարող են ճկուն կրթական համակարգ մշակել դպրոցների համար, որը ամուր ու հաստատուն կլինի:

-Ուրիշները կարող են օգտակար լինել սննդամթերքի առաքման ու բաշխման հարցում:           -Լավ օրինակները շատ են ու դրանք սահմափակված են միայն մեր երևակայությամբ: 

Ամփոփելով երկրորդ հատվածը՝ թույլ տվեք կրկնել մի քանի մտքեր՝

  • Հուսով ենք նոր սցենար հավաքածու մշակել. Որտեղ մեր ԶԼՄ-ները հաշտվեվություն կներկայացնեն նոր տարածքների հաղթանակների վերաբերյալ:                                                Ես Վիետնամի պատերազմի ժամանակաշրջանից եմ, որտեղ բլուրների վրայի մարտերը (Բլուր № 882, մարտեր Դակ Տոյի համար, Բլուր № 937, մարտեր Համբուրգեր Հիլլի համար) ոչինչ չեն նշանակում: Ամերիկացիները հաղթեցին բլուրների վրայի մարտերում, բայց պարտվեցին պատերազմում:
  • Սա երկարատև պատերազմ է, և մեզ խոր պաշտպանության ստրատեգիա (խորը պաշտպանությունը ստրատեգիայի տեսակ է, որ խորհրդային բանակը կիրառում էր գերմանացիների դեմ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) է պետք՝ պաշտպանական ու հարձակողական ունակություն ունեցող շերտերով: Ծրագիր, որը պիտի իրականացվի մեր ազգի ներկայացուցիչների կողքին՝ ներառելով մասնագետներ Հայաստանից/Արցախից/Սփյուռքից:
  • Մեր ազգի ոգին չի կարելի անտեսել ու պետք է ակտիվ/արդյունավետ քայլեր անել Հայաստանում/Արցախում/Սփյուռքում հինգերորդ շարասյունը լիկվիդացնելու համար:
  • Եվ վերջապես այն բոլորի համար, ովքեր կարծում են, որ այս ամենը շատ ջանք է պահանջում սկսելու համար: Խնդրում եմ ասեք, թե ինչ տեղի կունենա, եթե ադրբեջանական բանակը ճեղքի ու առաջ գա: Հիշեք 1920թ. Շուշիի ավերումը, 1988թ. փետրվար/մարտ ամիսների Սումգայիթյան ջարդերը, 1990թ հունվարին Բաքվի ջարդերը:
  • Ինչպես ասել է գեներալ Ջորջ Պատտոնը՝

-Պատերազմի նպատակը ոչ թե սեփական երկրի համար մեռնելն է, այլ ստիպել, որ մի ուրիշ վիժվածք մեռնի իր երկրի համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *