Կայծ Մինասեան
Իսկ հիմա էլ հետապնդում դաշնակցական ակտիվիստների հետևից սոցցանցերում…ո՞ւր ենք գնում:
Կուսակցական վետերան Հարութ Քալաջյանը, որ Հայաստանում հաստատվել է Կանադայում ու Լիբանանում մի քանի տարի տևած ճամփորդությունից հետո, 2020թ. հուլիսին տեղեկացավ, որ իրեն հեռացրել են կուսակցությունից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ստեղծված կարգապահական հանձնաժողովի դատական գործընթացից հետո:
Ամեն դեպքում կհարցենք դուք….իսկ ի՞նչ պատճառով: ՊԱՏՃԱՌ ՉԿԱ:
Մեղադրանքը հիմնված է ՀՅԴ որոշ անդամների ու ուրիշ անկախ մարդկանց հետ Ֆեյսբուքի Մեսենջերում ունեցած նամակագրության վրա: Այդ նամակագրությունը հասանելի է և ընդհանուր առմամբ կասկածի տակ է դնում ՀՅԴ-ի Հայաստանում ունեցած քաղաքական գիծը:
Այլ կերպ ասած տեքստի <<վերահասցեավորումը>> տանում է ևս մեկ ոչ մի բանի:
Չինացիներն ու հյուսիսկորեացիները միլիարդավոր դոլարներ են ծախսում սոցցանցերում ներքին քննարկումները վերահսկելու համար, բայց տապալվում են, իսկ ահա Հայաստանի ՀՅԴ-ն կարծում է, որ կարող է դա անել՝ հենվելով իր անդամների <<կարգապահության>> վրա, բայց դա նման է հունից դուրս եկած գետի վրա ամբարտակ կառուցելուն: Ոչ մի խոչնդոտ չի կարող արգելել մարդկանց ձևակերպելու ու տարածելու իրենց կարծիքը….Ոչ: Նույնիսկ եթե ՀՅԴ-ն մտքի ոստիկանություն կիրառի, միևնույն է՝ անհաջողություն է կրելու:
ՀՅԴ-ն առաջին հայկական քաղաքական ուժն է, որի անդամները հալածվել են արգելված կարծիք ունենալու համար: Սկսած Օսմանյան կայսրությունից մինչև Բոլշևիկյան Ռուսաստան, արաբա-մահմեդական ավտորիտար ռեժիմից մինչև Տեր-Պետրոսյան, ՀՅԴ անդամները ազատության ճնշման երկար պատմություն ունեն:
Բայց և այնպես ՀՅԴ ներկայիս կեցվածքը որոշ բաղադրիչներ ունի: Սանկցիաների համակարգի բացակայության դեպքում էլ Հարութ Քալաջյանն ու Աղվան Վարդանյանը(կուսակցական գործիչ), որ հրապարակավ հայտարարեց, իր տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարման դեմ, հեռացվեցին: Նրանցից մեկը՝ կարծիք ունենալու, իսկ մյուսը՝ հեռուստացույցի առաջ նստած միլիոնավոր հայերի առջև անկարգապահության դրսևորման համար, բայց երկուսն էլ մեղադրվեցին կարգապահական բնորոշումներով:
Դաշնակցություն կուսակցության մրցակցությանը դիմանալու ունակությունը հաճախ բացառման մեթոդն է: Հեղափոխական կուսակցություններում տարածված են ընդհատակյա գործունեությունը, կարգապահական կանոնները: Բայց սկզբունքային մակարդակում բացառման մեթոդն ընդունելի չէ, որովհետև այն սրում է լարվածությունը, ուժեղացնում է ներքին ճգնաժամը: Այլ կերպ ասած, բացառման մեթոդը. <<անհաղթահարելի ուժ չէ>>, բայց իրենից ազդակները ճնշելու գործիք է ներկայացնում:
- Քրիստափորի ժամանակ քննադատությունն ու համընդհանուր տարաձայնությունները հանդուրժվում էին: Երբ Գարեգին Նժդեհը քննադատեց դաշնակցական գործողությունները Բալկաններում, նա բացառման մեթոդի տակ չընկավ: Դա վեճերը դադարեցնելու ճիշտ նշան էր:
- Երբ Միքայել Վարանդյանը դաշնակացական մամուլում քննադատեց որոշների սահմանափակ լինելը, ո՛չ դաշնակցականները, ո՛չ Համաշխարհային Բյուրոն, ո՛չ էլ Համաշխարհային կոնգրեսը վեճը լուծելու համար պատժամիջոցների չեն դիմել:
- 1933թ. երբ Շավարշ Միսակյանը, Համաշխարհային Բյուրոյի անդամ ու Փարիզում <<Հառաջ>>-ի գլխավոր խմբագիրը, ՀՅԴ-ին քննադատեց ԱՄՆ-ում արքեպիսկոպոս Լեո Տուրյանի սպանության համար, քննադատությունը կուսացությունում պատժամիջոցների ենթարկվեց:
- Ոչ վաղ անցյալում՝ 1991թ. Վահե Օշականը Ասպարեզում՝ ՀՅԴ-ի մամուլը ԿալիՖորնիայում, հոդված հրապարակեց, որտեղ կտրուկ քննադատության ենթարկեց ՀՅԴ-ի հայաստանյան գործողությունները:
Որտե՞ղ են 21-րդ դարի Օշականները:
Նրանք լռո՞ւմ են, թե նրանց ստիպում են, որ լռեն:
Այդ գրաքննությունը բոլշևիկյան կուսակցության որոշ անձանց բնորոշ պրակտիկան էր, հետսովետական Հայաստանում վերադառնալ կոմունիստական արժեքներին: Այդ մարդիկ միայն անունով են <<դաշնակցական>>, իսկ այդ գործելաոճից ստալինիզմի հոտ է գալիս:
Այդ հայ դիրիժորները ինքնուրո՞ւյն են այդպես գործում, թե ուրիշ տերերի հրամանով:
Դուք ծանո՞թ եք դաշնակցականների դիկտատորական մեթոդներին՝ ռևիզոնիստներին, ինչպես օրինակ Ռուբեն Տեր-Մինասյանը՝ 1930-ականներին Ֆրանսիայում <<Մարտկոց>> շարժման զտման գլխավոր հեղինակը:
Իրականում շատ ծանր պահ է ու ՀՅԴ-ում բազմաթիվ արմատական խնդիրներ կան:
Մենք մի ճգնաժամի ենք բախվել, որի լուծումը չի երևում:
Զինվորական արյունահեղություն և ո՞րն է այդ ամենի վերջնական արդյունքը:
Հեռանկարի բացակայություն և ո՞րն է դրա ընկալման բացակայության գլխավոր արդյունքը:
Դաշնակցականի տունն այրվում է, բայց այդ ի՞նչ հրդեհ է:
Ղեկավարության կողմից հսկողութունն իրականացվում է գաղափարների ու համոզմունքների հիման վրա, ոչ թե վախի քաղաքականության: Գաղափարների տարածման ու ընդունման միջոցով են կազմակերպությունն ու ղեկավարությունը բարգավաճում:
Իրականում հայաստանյան ՀՅԴ-ն վարակված է գանգրենայով ու այն ազդում է նրա ընտանիքի ու անդամների վրա: Բժիշկներն ու ընտանիքի անդամները չգիտեն թե ինչ մեթոդ կիրառեն: Նրանց առաջ դիլեմա է՝
- Համարձակություն ունենալ լուրջ վիրահատության դիմելու՝ հիվանդի վերջույթները անդամահատելով՝ հասկանալով, որ վիրահատությունը շատ ծանր է ու ռիսկային ու հնարավոր է անօգուտ լինի
- Խուսափել անդամահատումից, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ արյան վարակումը կարող է տարածվել ամբողջ մարմնով ու ի վերջո սպանել հիվանդին:
Եվ այսպես՝ ի՞նչ անել:
Ուզում եք թոշակի գնալ քառորդ դարյա ընտրական ձախողումներո՞վ, թե ի վերջո արձագանքել՝ քրիստափորյան դաշնության հրաշալի մտքի հնարավոր մահը կանխելու համար: