20 C
Yerevan

Բացառման մշա­կույթը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է

Կայծ Մինա­սեան

Իսկ հիմա էլ հետապնդում դաշնակցա­կան ակտի­վիստնե­րի հետև­ից սոցցանցերում…ո՞ւր ենք գնում:

Կուսակցա­կան վետե­րան Հարութ Քալաջյա­նը, որ Հայաստա­նում հաստատվել է Կանա­դա­յում ու Լիբա­նա­նում մի քանի տարի տևած ճամփորդությունից հետո, 2020թ. հուլի­սին տեղե­կա­ցավ, որ իրեն հեռացրել են կուսակցությունից՝ ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի կողմից ստեղծված կարգա­պա­հա­կան հանձնա­ժո­ղո­վի դատա­կան գործընթա­ցից հետո:

Ամեն դեպքում կհարցենք դուք….իսկ ի՞նչ պատճա­ռով: ՊԱՏՃԱՌ ՉԿԱ:

Մեղադրանքը հիմնված է ՀՅԴ որոշ անդամնե­րի ու ուրիշ անկախ մարդկանց հետ Ֆեյսբուքի Մեսենջե­րում ունե­ցած նամա­կագրության վրա: Այդ նամա­կագրությունը հասա­նե­լի է և ընդհա­նուր առմամբ կասկա­ծի տակ է դնում ՀՅԴ‑ի Հայաստա­նում ունե­ցած քաղա­քա­կան գիծը:

Այլ կերպ ասած տեքստի «վերա­հասցեա­վո­րումը» տանում է ևս մեկ ոչ մի բանի:

Չինա­ցի­ներն ու հյուսիսկո­րեա­ցի­նե­րը միլիարդա­վոր դոլարներ են ծախսում սոցցանցե­րում ներքին քննարկումնե­րը վերահսկե­լու համար, բայց տապալվում են, իսկ ահա Հայաստա­նի ՀՅԴ‑ն կարծում է, որ կարող է դա անել՝ հենվե­լով իր անդամնե­րի «կարգա­պա­հության» վրա, բայց դա նման է հունից դուրս եկած գետի վրա ամբարտակ կառուցե­լուն: Ոչ մի խոչնդոտ չի կարող արգե­լել մարդկանց ձևա­կերպե­լու ու տարա­ծե­լու իրենց կարծիքը….Ոչ: Նույնիսկ եթե ՀՅԴ‑ն մտքի ոստի­կա­նություն կիրա­ռի, միևնույն է՝ անհա­ջո­ղություն է կրե­լու:

ՀՅԴ‑ն առա­ջին հայկա­կան քաղա­քա­կան ուժն  է, որի անդամնե­րը հալածվել են  արգելված կարծիք ունե­նա­լու համար: Սկսած Օսմանյան կայսրությունից մինչև Բոլշև­իկյան Ռուսաստան, արա­բա-մահմե­դա­կան ավտո­րի­տար ռեժի­մից մինչև Տեր-Պետրոսյան, ՀՅԴ անդամնե­րը ազա­տության ճնշման երկար պատմություն ունեն:

Բայց և այնպես ՀՅԴ ներկա­յիս կեցվածքը որոշ բաղադրիչներ ունի: Սանկցիա­նե­րի համա­կարգի բացա­կա­յության դեպքում էլ Հարութ Քալաջյանն ու Աղվան Վարդանյանը(կուսակցական գործիչ), որ հրա­պա­րա­կավ հայտա­րա­րեց, իր տարա­ձայնություննե­րը Նիկոլ Փաշինյա­նի ժամա­նա­կա­վոր կառա­վարման դեմ, հեռացվե­ցին: Նրանցից մեկը՝ կարծիք ունե­նա­լու, իսկ մյուսը՝ հեռուստա­ցույցի առաջ նստած միլիո­նա­վոր հայե­րի առջև անկարգա­պա­հության դրսև­որման համար, բայց երկուսն էլ մեղադրվե­ցին կարգա­պա­հա­կան բնո­րո­շումնե­րով:

Դաշնակցություն կուսակցության մրցակցությա­նը դիմա­նա­լու ունա­կությունը հաճախ բացառման մեթոդն է: Հեղա­փո­խա­կան կուսակցություննե­րում տարածված են ընդհա­տակյա գործունեությունը, կարգա­պա­հա­կան կանոննե­րը:  Բայց սկզբունքա­յին մակարդա­կում բացառման մեթոդն ընդունե­լի չէ, որովհետև այն սրում է լարվա­ծությունը, ուժե­ղացնում է ներքին ճգնա­ժա­մը: Այլ կերպ ասած, բացառման մեթո­դը. «անհաղթա­հա­րե­լի ուժ չէ», բայց իրե­նից ազդակնե­րը ճնշե­լու գործիք է ներկա­յացնում:

  • Քրիստա­փո­րի ժամա­նակ քննա­դա­տությունն ու համընդհա­նուր տարա­ձայնություննե­րը հանդուրժվում էին: Երբ Գարե­գին Նժդե­հը քննա­դա­տեց դաշնակցա­կան գործո­ղություննե­րը Բալկաննե­րում, նա բացառման մեթո­դի տակ չընկավ: Դա վեճե­րը դադա­րեցնե­լու ճիշտ նշան էր:
  • Երբ Միքա­յել Վարանդյա­նը դաշնա­կա­ցա­կան մամուլում քննա­դա­տեց որոշնե­րի սահմա­նա­փակ լինե­լը, ո՛չ դաշնակցա­կաննե­րը, ո՛չ Համաշխարհա­յին Բյուրոն, ո՛չ էլ Համաշխարհա­յին կոնգրե­սը վեճը լուծե­լու համար պատժա­մի­ջոցնե­րի չեն դիմել:
  • 1933թ. երբ Շավարշ Միսակյա­նը, Համաշխարհա­յին Բյուրո­յի անդամ ու Փարի­զում «Հառաջ»-ի գլխա­վոր խմբա­գի­րը, ՀՅԴ-ին քննա­դա­տեց ԱՄՆ-ում արքե­պիսկո­պոս Լեո Տուրյա­նի սպա­նության համար, քննա­դա­տությունը կուսա­ցությունում պատժա­մի­ջոցնե­րի ենթարկվեց:
  • Ոչ վաղ անցյա­լում՝ 1991թ. Վահե Օշա­կա­նը Ասպա­րե­զում՝ ՀՅԴ‑ի մամուլը ԿալիՖորնիա­յում, հոդված հրա­պա­րա­կեց, որտեղ կտրուկ քննա­դա­տության ենթարկեց ՀՅԴ‑ի հայաստանյան գործո­ղություննե­րը:

Որտե՞ղ են 21-րդ դարի Օշա­կաննե­րը:

Նրանք լռո՞ւմ են, թե նրանց ստի­պում են, որ լռեն:

Այդ գրաքննությունը բոլշև­իկյան կուսակցության որոշ անձանց բնո­րոշ պրակտի­կան էր, հետսո­վե­տա­կան Հայաստա­նում վերա­դառնալ կոմունիստա­կան արժեքնե­րին: Այդ մարդիկ միայն անունով են «դաշնակցա­կան», իսկ այդ գործե­լաո­ճից ստա­լի­նիզմի հոտ է գալիս:

Այդ հայ դիրի­ժորնե­րը ինքնուրո՞ւյն են այդպես գործում, թե ուրիշ տերե­րի հրա­մա­նով:

Դուք ծանո՞թ եք դաշնակցա­կաննե­րի դիկտա­տո­րա­կան մեթոդնե­րին՝ ռևի­զո­նիստնե­րին, ինչպես օրի­նակ Ռուբեն Տեր-Մինասյա­նը՝ 1930-ականնե­րին Ֆրանսիա­յում «Մարտկոց»  շարժման զտման գլխա­վոր հեղի­նա­կը:

Իրա­կա­նում շատ ծանր պահ է ու ՀՅԴ-ում բազմա­թիվ արմա­տա­կան խնդիրներ կան:

Մենք մի ճգնա­ժա­մի ենք բախվել, որի լուծումը չի երև­ում:

Զինվո­րա­կան արյունա­հե­ղություն և ո՞րն է այդ ամե­նի վերջնա­կան արդյունքը:

Հեռանկա­րի բացա­կա­յություն և ո՞րն է դրա ընկալման բացա­կա­յության գլխա­վոր արդյունքը:

Դաշնակցա­կա­նի տունն այրվում է, բայց այդ ի՞նչ հրդեհ է:

Ղեկա­վա­րության կողմից հսկո­ղութունն իրա­կա­նացվում է գաղա­փարնե­րի ու համոզմունքնե­րի հիման վրա, ոչ թե վախի քաղա­քա­կա­նության:  Գաղա­փարնե­րի տարածման ու ընդունման միջո­ցով են կազմա­կերպությունն ու ղեկա­վա­րությունը բարգա­վա­ճում:

Իրա­կա­նում հայաստանյան ՀՅԴ‑ն վարակված է գանգրե­նա­յով ու այն ազդում է նրա ընտա­նի­քի ու անդամնե­րի վրա: Բժիշկներն ու ընտա­նի­քի անդամնե­րը չգի­տեն թե ինչ մեթոդ կիրա­ռեն: Նրանց առաջ դիլե­մա է՝

  • Համարձա­կություն ունե­նալ լուրջ վիրա­հա­տության դիմե­լու՝ հիվանդի վերջույթնե­րը անդա­մա­հա­տե­լով՝ հասկա­նա­լով, որ վիրա­հա­տությունը շատ ծանր է ու ռիսկա­յին ու հնա­րա­վոր է անօ­գուտ լինի
  • Խուսա­փել անդա­մա­հա­տումից, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ արյան վարա­կումը կարող է տարածվել ամբողջ մարմնով ու  ի վերջո սպա­նել հիվանդին:

Եվ այսպես՝ ի՞նչ անել:

 Ուզում եք թոշա­կի գնալ քառորդ դարյա ընտրա­կան ձախողումներո՞վ, թե ի վերջո արձա­գանքել՝  քրիստա­փորյան դաշնության հրա­շա­լի մտքի հնա­րա­վոր մահը կանխե­լու համար:

Առնչվող Հոդվածներ