ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «ՀՀ հպարտ քաղաքացիներ ջան ու հհկ պատգամավորներ , ողջո՛ւյն։ Մեզանից շատերը գնացին ռիսկի և ոտքով֊գլխով մտան այս պայքարի մեջ, որ հաղթեն ատելությանը, անարդարությանը, անպատժելիությանը, տգիտությանը. մի ակնթարթ թվաց, թե հաղթել ենք ։) եկե՛ք հետ չբերենք դրանք։ Եկե՛ք միշտ հիշենք, որ ամեն մարդ ունի ընտրության իրավունք, ու մեկի իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրավունքը ։ Ես քաղաքագետ չեմ, սակայն ինձ տանջում են հետևյալ՝ աննշան թվացող կետերը ՀՀԿ պատգամավորների վարքագծում.
Կուզենայի, որ վերանայեին ։)
1. Դուք շարունակ ( Աշոտյանն էլ կրկին ասաց) ձեր խոսքի մեջ ակնարկում եք, որ կա մի բան, որ ոչ ոք չգիտի ու չեք ասի. լավ, սակայն սա ժողովրդավարական երկիր է (դա ես չեմ ասում, դուք եք միշտ ասում ), ուստի` դուք իրավունք չունեք գաղտնիքներ ունենալ ժողովրդից՝ իրեն սպառնացող վտանգների մասին, իսկ եթե դա վերաբերում է ազգային անվտանգությանը, ուրեմն արեք լուռ և երեսով մի տվեք, սակայն, իմ կարծիքով, դա պարզապես հնացած մանիպուլացիոն հնարք է, որից առաջարկում եմ խուսափել: Եթե Հայաստանին այսպիսով վտանգ է սպառնում, բա ինչո՞ւ չեք բացում փակագծերը, որ մենք էլ իմանանք։)
2.Մարգարիտ Եսայանն իր սրտաճմլիկ խոսքերից մեկի ասել էր, որ Աստվածաշնչով էր եկել նիստի. լավ, իմ իմանալով` Աստվածաշնչով գործի գնում են միայն հոգևորականները , մյուս դեպքերում դա նորմալ չէ, առավել ևս` ԱԺ-ում ( մենք աշխարհիկ պետություն ենք) : Ի վերջո` մենք ձգտում ենք դեմոկրատիայի, այլ ոչ թե թեոկրատիայի : Դա ևս մանիպուլիացիոն հնարք է, որի անհրաժեշտությունը չկա։
3. Իսկ եթե խոսում ենք Աստվածաշնչով, ուրեմն լավ. Աստվածաշնչի մեջ մեծամտությունն ու ինքնահավանությունը դատապարտվում են, և այսպես` ինչու է ձեզ թվում , թե միայն դուք կարող եք հարցեր լուծել , բանակցությունների գնալ, պետության անվտանգություն ապահովել և այլընտրանք չկա: Ինչո՞ւ եք այդքան ինքնավստահ: Նախկինում մյուսներին էլ էր այդպես թվում ։)
4. Դուք անդադար շեշտում եք, թե այս ամենն անում եք մեզ համար, ոչ թե ձեր իշխանության , այդ դեպքում ինչու է այդքան մեծ խնդիր ժողովրդի սիրելի թեկնածուին ընտրելը և ձեր մասնագիտական գիտելիքները ծառայեցնելը նրան օգնելու` Պետությունը ղեկավարելու հարցում:
5. Հակոբ Հակոբյանը վարդենիկցիների հետ հանդիպման ընթացքում ասել էր- մենք Նիկոլին դեմ չքվեարկեցինք, քանի որ դեմ էինք, դեմ քվեարկեցինք, որ ամսի ութին կողմ քվեարկենք ։))))) չգիտեմ ինչ ասել … ։) Ես, ուղղակի որպես ՀՀ քաղաքացի, շատ երկար կգրեի , ամենքիդ խոսքը կվերլուծեի և կբացատրեի այս չհասկացվածության պատճառները, սակայն դա գիրք կստացվեր: Պարզապես առաջարկում եմ քարը փեշից թափել , հարմարվել իրականությանը , թույլ տալ, որ ժողովուրդը դե յուրե գրանցի իր հաղթանակը : Դուք ձեզ համարում եք մեր տերը, ծնողական հոգատարություն եք խաղում …ես ( վստահ եմ`շատերս), երբ խաղում եմ երեխաներիս հետ, մեկ-մեկ հարմար պահը գտնում եմ, դիտմամբ պարտվում եմ, որ երեխաներս ճաշակեն հաղթանակի բերկրանքը և մեծանան հաղթողի հոգեբանությամբ ու սովորեն պարտվել արժանապատվորեն: Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս առաջվանը չէ , անկեղծ եղեք նրա հետ , համագործակցեք, մի պայքարեք նրա դեմ : Դուք սիրում եք մեզ հետ աֆորիզմներով խոսել , այս դեպքում՝ ես էլ կցանկանայի խոսքս եզրափակել իմ սիրած աֆորիզմով . «Եթե ձեզ թվում է, թե դիմացինը ոչխար է, մի շտապեք ուրախանալ, քանի որ հանկարծ կարող է պարզ դառնալ, որ դուք ոչ թե գայլ եք, այլ` խոտ»: մի թերագնահատեք մեր ժողովրդին , մի պայքարեք նրա դեմ, միացեք, միասին կառուցենք մի հրաշալի պետություն`մեր ու մեր երեխաների համար »:
https://m.facebook.com/groups/266529840761218?view=permalink&id=785310665549797