Գաղափարախօսութիւն

ՀՅԴ ռեֆորմներ (մաս 1)

 Կայծ Մինասեան

Քրիստափոր Միքայելյանը դեռևս իր առաջին  գրառումներում է ձևակերպել, որ «Ցանկացած շարժում պիտի ժողովրդավար լինի, եթե  ցանկանում է շարունակություն ունենալ»: Այսպիսով ՀՅԴ հիմնադիրը կարգավորեց և հռչակեց փոքրամասնության և մեծամասնության հարաբերությունների փոխադարձ հարգանքը կազմակերպության և հեղափոխության մեջ:

Անկներև է, որ XX դարի սկզբում նրանց օրինակին հետևելու և այդ ժողովրդավարական սկզբունքներն իրականացնելու համար ոչ մի էական քայլ չարվեց:

ՀՅԴ-ում ժողովրդավարացումը նույնիսկ սկզբունք էլ չէ, դա մոնոպոլիզացված համակարգի ու դրա մեխանիզմի հիշողությունն է և դրա արտահայտումն է՝

  • Փակ մտածելակերպը
  • Ղեկավարության կողմից կիրառվող որոշում ընդունելու սահմափակվածությունը(աշխատակիցներ, նեպոտիզմ՝ հարաբերությունների հիման վրա գործող կողմնակալություն և ղեկավարներ):
  • Հնազանդ անդամները հավաքվում էին փակ հանդիպումներում: Դա բերեց Քրիստափորյան ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված  ինտելեկտուալ շնչառության ցանկացած փորձի ու նորարարական գաղափարների չորացման:  

ՀՅԴ-ի Հայաստան վերադառնալուց հետո ո՞վ կհավատա, որ

  • Ժողովրդավարական բանավեճերը հարգվում են շարքայինների և շարքերի միջև:
  • Փոքրամասնության ձայնը լսելի է մեծամասնությանը, առանց չեզոքացման, մարգինալացման ու հեռացման կամ նույնիսկ արտաքսման:
  • Տարաձայնությունները մոռացվում են որպես «կուսակցական»(ոչ որպես դաշնակցական):

Դրանց այլևս ոչ ոք չի հավատում, ոչ ոք:

Վստահության արժանի ոչ մի ձայն չի կարող ստվերվե (հանցանքի պահին բռնվելու վտանգի ենթարկվելով) կուսակցական կանոնադրությամբ, ժողովրդավարության հանդեպ հարգանք ցուցաբերելով:

Ինչո՞ւ:

Որովհետև Քրիստափոր Միքայելյանի մահից հետո կուսակցական համակարգը բռնագրավել է Դաշնակցության  ժողովրդավարական բանավեճը, ռեսուրսներն ու իսկական արժեքները:

Հետսովետական Հայաստան վերադարձից երեք տասնամյակ անց եկել է կուսակցության արմատական վերակազմավորման ժամանակը: Միևնույն ժամանակ, երբ ղեկավարությունը հետաքննում  է մարտիկների արյունահեղության հարցը, սա լավ պահ է միասնությունն ամրապնդելու  և ինքնության(մեր) նոր զգացում ստեղծելու համար:

ՀՅԴ-ին նոր կյանք տալու համար անհրաժեշտ է երեք ռեֆորմ՝

  • Պրոֆեսիոնալիզմ
  • Իշխանության կիսում
  • Ինտեգրացիա

Դրանք կքննարկենք առանձին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *