Գաղափարախօսութիւն

ՀՅԴ ռեֆորմներ (մաս 2)

Պրոֆեսիոնալիզմ

Կայծ Մինասյան

ՀՅԴ-ի ներկայիս կազմակերպական բուրգը, Բյուրոյից մինչև կենտրոնական կոմիտեներ ու կոմիտեություններ, հանդիսանում է ղեկավարության գործառույթների ու միօրինակության  միատարրությունը: Այդ կառուցվածքը հաշվի չի առնում աշխատանքի բաժանումն ըստ իրավասության: Այսկերպ ռեսուրսները վատնվում են պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով ու ղեկավարներն աշխատում են առանց  իրենց պատրաստվածությունն ու գործունեությունը համապատասխանեցնելու:

Լավագույն լուծումը կլիներ համաշխարհային ղեկավարությունը՝ հիմնված համաշխարհային կառավարման գործառույթների վրա: Դա չի նշանակում «Ստվերի սենյակի» հիմնում, ինչն առաջ է բերում տվյալ բուրգից դուրս գտնվող լրացուցիչ կառույցների ստեղծում: Ստվերային սենյակը չէր աշխատի առանձին կայացված որոշումների պատասխանատվությունից ելնելով:

Այս բարեփոխումները, որ անհրաժեշտ է իրականացնել, կայանում է համաշխարհային բյուրոյի ստեղծման մեջ, որը կգործի ազգային գործադիր ստորաբաժանումների գործադիր իշխանությամբ: Համաշխարհային բյուրոն բաղկացած կլինի հետևյալ անձանցից՝

  • Համաշխարհային գլխավոր քարտուղար և քաղաքական ներկայացուցիչ (մի քանի գործառույթներ)
  • Համաշխարհային, կոորդինացման պատասխանատու քարտուղար (կուսակցության կենտրոնական կոմիտեից)
  • Միջազգային գործերի համաշխարհային քարտուղար (Հայ Դատ, Ցեղասպանություն և Արցախ)
  • Ստրատեգիական հարցերով զբաղվող համաշխարհային քարտուղար (անալիզ և տեսական կենտրոն՝ Աշխարհ, Հայաստան, Սփյուռք)
  • Հայրենադարձության համաշխարհային քարտուղար (Դեպի Երկիր, աշխատանք, շրջակա միջավայր, ենթակառուցվածք)
  • Արտաքին կապերի համաշխարհային քարտուղար (սոցիալիստական Ինտերնացիոնալ, հարաբերություններ հայկական կուսակցությունների հետ, հարաբերություններ փոքրամասնությունների ու ոչ հայկական Սփյուռքի հետ)
  • Անվտանգության ապահովման համաշխարհային քարտուղար (կուսակցական և ազգային անվտանգություն)
  • Տնտեսական գծով համաշխարհային քարտուղար (համաշխարհային արժույթի ֆոնդի հայկական տարբերակ, համաշխարհային բանկ, արտադրություն, տեխնիկա հզորացում, տուրիզմ)
  • Ֆինանսական գծով համաշխարհային քարտուղար (գանձապետ և ժառանգություն)
  • Կապի համաշխարհային քարտուղար («Դաշնակցական» մամուլ, հարաբերություններ հայկական ու արտասահմանյան ԶԼՄ-ների հետ):
  • Սոցիալական հարցերով համաշխարհային քարտուղար (երիտասարդական միավորումներ և արհմիություններ)
  • Սպորտի ու երիտասարդության գծով համաշխարհային քարտուղար (ՀՄԸՄ, ՀԵՄ)
  • Կրթության և մշակույթի հարցերով համաշխարհային քարտուղար («Համազգային» մշակութային կյանք, դպրոցներ և համալսարաններ)
  • Շրջակա միջավայրի հարցերով համաշխարհային քարտուղար (բնապահպանական մոտեցում)
  • Ուսումնասիրությունների և արխիվի պատասխանատու քարտուղար (գրասենյակների ուսումնասիրում, ՀՅԴ արխիվ, հրապարակումներ)

Այս ամենը 15 հոգու կդարձնի համաշխարհային լիդերներ, որոնցից ամենը մեկը կապված կլինի կենտրոնական կոմիտեի հետ, որոնք կունենան՝

  • Դաշնային գլխավոր քարտուղար և քաղաքական ներկայացուցիչ
  • Կոորդինացման պատասխանատու քարտուղար
  • Միջազգային հարցերի պատասխանատու քարտուղար (Հայ Դատ, Ցեղասպանություն և ռեպարացիա, Արցախ)
  • Հայրենադարձության պատասխանատու քարտուղար
  • Արտաքին գործերի պատասխանատու քարտուղար
  • Անվտանգության պատասխանատու քարտուղար
  • Տնտեսության պատասխանատու քարտուղար
  • Ֆինանսական պատասխանատու քարտուղար
  • Կապի պատասխանատու քարտուղար
  • Սոցիալական հարցերի պատասխանատու քարտուղար
  • Երիտասարդության ու սպորտի պատասխանատու քարտուղար
  • Մշակույթի ու կրթության ոլորտի պատասխանատու քարտուղար
  • Շրջակա միջավայրի պատասխանատու քարտուղար
  • Ուսումնասիրությունների ու արխիվի պատասխանատու քարտուղար

Այս ենթակառուցվածքը կբարձրացնի կուսակցական կառուցվածքների պրոֆեսիոնալիզմը և հող կնախապատրաստի հայկական կառավարական կազմակերպությունների համար: Գործառույթների ուղղությունը թույլ կտա  ապահովել գործողությունների ու փոխանակումների արդյունավետություն ու համաչափություն: Եվ վերջապես այն կմնա ապակենտրոնացման գլխավոր կետում (ՀՅԴ գլխավոր սկզբունք):

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *