24.7 C
Yerevan

ՀՅԴ ռեֆորմներ (մաս 3)

Իշխա­նության տարանջա­տում

Կայծ Մինասյան

Ներկա­յումս ամեն ինչ կենտրո­նա­ցած է Համաշխարհա­յին Բյուրո­յի ձեռքում՝ ամե­նա­զոր ուժով ու չորսամյա անշնորհա­կալ գործով։Համաշխարհային Բյուրոն ընտրող երկու Համաշխարհա­յին Կոնգրեսնե­րի միջև՝

  • Հիասթա­փություն ու դժգո­հություն գործա­դիր իշխա­նության նկատմամբ, որոնք կուտակվում են պայթե­լու աստի­ճան համա­գումար-քննարկումնե­րի ժամա­նակ:
  • Ապարատչիկները(համակարգի մի մաս դարձածներ) խեղդում են ցանկա­ցած նորա­րա­րա­կան քայլ։

            1905թ. Քրիստա­փոր Միքա­յելյա­նի մահից հետո ՀՅԴ-ում իշխա­նության կիսում չի եղել:

 Բյուրոն՝

1.Ղեկավարող օրգանն է։ 2.Քառամյա համա­գումա­րի երաշխա­վո­րը (որը նրան չորս տարով լիի­րավ իշխա­նություն է տալիս)։ 3.Նոր համա­գումա­րի խոսքի բացման կրո­ղը (վերջին փորձն ինչքան որ կատաստրոֆիկ էր, այնպես էլ լի էր ՀՅԴ հիմնա­րար  արժեքնե­րի ու կանոննե­րի խախտումով): 4.Կուսակցական կարգա­պա­հության պատասխա­նա­տու մարմինն է:

Բավա­կան է միայն ասել, որ ամե­նա­զոր Բյուրոն ամբողջո­վին սեփա­կա­նացրել է  օրենսդրական(կոնգրես) և դատական(կոնֆլիկտների լուծում) իրա­վա­սություննե­րը:

Այսպի­սով, իշխա­նության տարանջա­տումը մի շարք բարե­փո­խումներ է պահանջում, ըստ Մոնտեսքյո­յի սկզբունքնե­րի՝ Ղեկա­վար Մարմին (բյուրո, կենտրո­նա­կան կոմի­տե­ներ), օրենսդրա­կան (համաշխարհա­յին կոնգրես, ազգա­յին կոնգրեսներ), դատա­կան իշխա­նություն(կոնֆլիկտնե­րը հարթող  Հանձնա­ժո­ղով):

Նախորդ հոդվա­ծում մենք կենտրո­նա­ցել էինք Գործա­դի­րի վրա, այնպես որ կարիք չկա ևս մեկ անգամ անդրա­դառնալ դրան:

Օրենսդրա­կան մարմնի համար գաղա­փա­րը պարզ է. Դաշնակցությունը ստա­նում է ամեն ինչ, սկսած կուսակցության ներսում երկպա­լատ պառլա­մենտի ստեղծումից: Ընդ որում, ներկա­յա­ցուցիչնե­րին Բյուրո­յի  ճնշումից ազա­տե­լու համար, պառլա­մենտի ստեղծումը կապա­հո­վի օրենսդրա­կա­նի և մյուս երկու մարմիննե­րի ինքնա­վա­րությունն ու նույնիսկ անկա­խությունը և  Գործա­դիր մարմնին ստի­պե­լու է հաշվե­տու լինել Օրենսդրին:

Ինչո՞ւ ընտրել երկպա­լատ համա­կարգ: Զուտ այն պատճա­ռով, որ դաշնայնության սկզբունքնե­րին համա­պա­տասխա­նե­լով, երկպա­լատ համա­կարգը թույլ է տալիս ապա­հո­վել քաղա­քա­կան բանա­վե­ճե­րի ազա­տությունը (ՀՅԴ պառլա­մենտ): Երկու պալատնե­րը ընտրվում են Բյուրո­յի կողմից որո­շած ժամկե­տով ու լիա­զո­րությամբ, և պալատնե­րից մեկի օրա­կարգում կլի­նի Համաշխարհա­յին Կոնգրե­սը, որը հաշվե­տու կլի­նի Դաշնակցության ղեկա­վա­րությա­նը՝ կամ ըստ քաղա­քա­կան ծրագրի (պառլա­մենտ), կամ կազմա­կերպա­կան մակարդա­կում (Խորհուրդ):

ՀՅԴ‑ի պառլա­մենտը պիտի քաղա­քա­կան կոչում ունե­նա: Այն կձև­ա­վորվի Համաշխարհա­յին Կոնգրես գնա­ցող անձնա­կազմից, որում բոլոր պատվի­րակնե­րը տարին մեկ անգամ քվեարկությամբ կվա­վե­րացնեին Համաշխարհա­յին Բյուրո­յի քաղա­քա­կան քննարկումնե­րի ավարտն ու Համա­գումա­րի բանաձև­ե­րը:

ՀՅԴ-ում այդ պառլա­մենտը ստեղծե­լու համար շատ բան պետք չէ: Պարզա­պես պետք է պահել Համաշխարհա­յին Կոնգրե­սի կազմաձև­ումը, ու պատվի­րակնե­րը չորս տարին մեկ մի քանի օր հավաքվե­լու փոխա­րեն թող աշխա­տեն չորս տարի: Այսկերպ Համաշխարհա­յին Բյուրոն հաշվե­տու կլի­նի  ՀՅԴ պառլա­մենտի առաջ:

Իսկա­կան նորա­րա­րություն կլի­ներ երկրորդ պալա­տի՝ ՀՅԴ Խորհուրդի ստեղծումը: Այդ խորհուրդը կազմա­կերպա­կան բնույթ կունե­նա: Այն բաղկա­ցած կլի­նի ՀՅԴ տարբեր ազգա­յին ճյուղե­րի միա­վո­րումից երկու ներկայացուցիչով/խորհրդականով, տարբերվող՝ պառլա­մենտի պատվի­րակնե­րից ու անկախ՝ տվյալ ազգա­յին ճյուղի անդամնե­րի քանա­կից: Այսպի­սով Հայաստա­նը, Ֆրանսիան, Հունաստա­նը, Կանա­դան և մյուսնե­րը ներկա­յացված կլի­նեին երկուա­կան անդամնե­րի մանդատնե­րով, չորս տարով ու պատասխա­նա­տու կլի­նեին կուսակցության գործունեության հարցե­րի (մանդատնե­րի ստուգում, բանաձև­ե­րի համա­պա­տասխա­նե­ցում) և կազմա­կերպա­կան բարե­փո­խումնե­րի համար: Կարճ ասած՝ դաշնա­յին կոնգրես ամեն ազգա­յին մասնաճյուղի համար: Խորհրդա­կան դառնա­լու պայմաննե­րը շատ պարզ են՝ 15 տարվա կուսակցա­կան ստաժ և անդա­մակցություն տվյալ ազգա­յին Կենտրո­նա­կան Կոմի­տեին:

Եվ այսպես, ավե­լի հստակ լինե­լու համար եկեք վերցնենք Ֆրանսիա­յում ՀՅԴ կառույցի օրի­նա­կը: Ֆրանսիա­յում կուսակցության անդամնե­րը պետք է՝

  • Ընտրեն երկու պատվի­րակ ՀՅԴ պառլա­մենտում 4 տարով
  • Ներկա­յացնեն երկու խորհրդա­կաննե­րի ՀՅԴ-ում 4 տարով:

Այսպի­սով, ՀՅԴ- Ֆրանսիա­յի կառույցը Համաշխարհա­յին Կոնգրե­սում կունե­նա չորս պատվի­րակ: Ե՛վ Պառա­լա­մենտում, և՛ Խորհրդում որո­շումնե­րը կընդունվեն ձայնե­րի մեծա­մասնության երկու երրորդով: Վետո­յի իրա­վունք չի կիրառվում: Վերջնա­կան որո­շում ընդունվում է քվե­րա­կած ձայնե­րի բացարձակ մեծա­մասնությամբ: Այդ  ժամա­նակ Համաշխարհա­յին Բյուրո­յի քաղա­քա­կա­նությունը ենթարկվում է վերջնա­կան քվեարկության՝ հիմնվե­լով երկու պալատնե­րի չորս տարում արած աշխա­տանքի արդյունքնե­րի վրա: Հեռա­ցող Պառլա­մենտի, Խորհրդի կողմից իշխա­նության փոխանցումը ներկա­յիս Պառլա­մենտին ու Խորհրդին իրա­կա­նացվում է ազգա­յին մասնաճյուղե­րի մակարդա­կով: Հեռա­ցող պատվի­րակներն ու խորհրդա­կաննե­րը նորընտիր պատվի­րակնե­րին ու խորհրդա­կաննե­րին են փոխանցում առկա գործե­րը: Համաշխարհա­յին Կոնգրե­սի առա­ջին նստաշրջա­նը նախա­գա­հում են հեռա­ցող Պառլա­մենտի նախա­գահն ու Խորհրդի նախա­գա­հը, ովքեր փոխա­րի­նում են ժամա­նա­կա­վոր նախա­գա­հին ու ժամա­նա­կա­վոր քարտուղա­րին: ՀՅԴ Պառլա­մենտի ու Խորհրդի նիստն անցկացվում է տեսախցի­կի առջև, Համաշխարհա­յին Կոնգրե­սի նկարնե­րը բաց կլի­նեն մամուլի ու միջազգա­յին ու ազգա­յին պատվի­րա­կություննե­րի համար: Հայությա­նը բաց, ժամա­նա­կա­կից ու համեստ ՀՅԴ է պետք:

Եվ վերջա­պես, վեճե­րը հարթող Հանձնա­ժո­ղո­վի դատա­կան համա­կարգի համար աստի­ճա­նա­կարգ կմշակվի՝ հավա­սար Համաշխարհա­յին Բյուրո­յին ու Համաշխարհա­յին Կոնգրե­սին(Պառլա­մենտ ու Խորհուրդ):  Դա կլի­նի ՀՅԴ‑ի արդա­րության մարմնա­ցումը: Վեճե­րի հարթման Հանձնա­ժո­ղո­վը չորս տարվա ընթացքում կանո­նա­վոր նիստեր կունե­նա, այսինքն Համաշխարհա­յին Բյուրո­յի մանդա­տի պիտա­նե­լիության ժամա­նա­կի ընթացքում: Նրա դերը կլի­նի ՀՅԴ օրգաննե­րի  միջև (գլո­բալ-ազգա­յին), գործա­դիր ու օրենսդիր իշխա­նություննե­րի միջև վեճեր կարգա­վո­րելն ու կդառնա՝  

  • ՀՅԴ միասնության երաշխա­վո­րը
  • ՀՅԴ կանո­նագրի ու հռչա­կագրի կրո­ղը:

Դա նաև կլուծեր կարգա­պա­հա­կան հարցե­րը, որ կազմա­կերպվում են որոշման դեմ բողո­քող անդամնե­րի կողմից՝ համա­րե­լով, որ դրանք վիրա­վո­րա­կան բնույթ ունեն:

Վեճե­րի Հանձնա­ժո­ղո­վը ստեղծվում է Համաշխարհա­յին Կոնգրե­սի բանաձև­ե­րի ժամա­նակ ու բաղկա­ցած է 15 մարդուց՝

  • Հինգ առա­ջարկ հեռա­ցող Պառլա­մենտի կողմից
  • Հինգ առա­ջարկ հեռա­ցող Համաշխարհա­յին Բյուրո­յի կողմից
  • Հինգ առա­ջարկ հեռա­ցող Խորհրդի կողմից:

Այդ 15 հոգու անուննե­րը վավե­րացվում  են համաշխարհա­յին Կոնգե­սի քվեարկությամբ ՝ տրված ձայնե­րի երկու երրորդի մեծա­մասնության կողմից: Ցանկա­ցած մեկը, ով ունի առնվազն հինգ տարվա ստաժ Դաշնակցությունում, հարմար  է այդ գործունեության համար: Ազգա­յին մասնաճյուղը չի կարող 2 անձից ավել ներկա­յացված լինել, իսկ վեճե­րի հարթման Հանձնա­ժո­ղո­վի անդամնե­րը ներկա­յացնում են ոչ թե իրենց ազգա­յին ենթաճյուղը, այլ Դաշնակցա­կան արդա­րա­դա­տությունը:

Առնչվող Հոդվածներ