Պրոֆեսիոնալիզմ
Կայծ Մինասյան
ՀՅԴ-ի ներկայիս կազմակերպական բուրգը, Բյուրոյից մինչև կենտրոնական կոմիտեներ ու կոմիտեություններ, հանդիսանում է ղեկավարության գործառույթների ու միօրինակության միատարրությունը: Այդ կառուցվածքը հաշվի չի առնում աշխատանքի բաժանումն ըստ իրավասության: Այսկերպ ռեսուրսները վատնվում են պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով ու ղեկավարներն աշխատում են առանց իրենց պատրաստվածությունն ու գործունեությունը համապատասխանեցնելու:
Լավագույն լուծումը կլիներ համաշխարհային ղեկավարությունը՝ հիմնված համաշխարհային կառավարման գործառույթների վրա: Դա չի նշանակում «Ստվերի սենյակի» հիմնում, ինչն առաջ է բերում տվյալ բուրգից դուրս գտնվող լրացուցիչ կառույցների ստեղծում: Ստվերային սենյակը չէր աշխատի առանձին կայացված որոշումների պատասխանատվությունից ելնելով:
Այս բարեփոխումները, որ անհրաժեշտ է իրականացնել, կայանում է համաշխարհային բյուրոյի ստեղծման մեջ, որը կգործի ազգային գործադիր ստորաբաժանումների գործադիր իշխանությամբ: Համաշխարհային բյուրոն բաղկացած կլինի հետևյալ անձանցից՝
- Համաշխարհային գլխավոր քարտուղար և քաղաքական ներկայացուցիչ (մի քանի գործառույթներ)
- Համաշխարհային, կոորդինացման պատասխանատու քարտուղար (կուսակցության կենտրոնական կոմիտեից)
- Միջազգային գործերի համաշխարհային քարտուղար (Հայ Դատ, Ցեղասպանություն և Արցախ)
- Ստրատեգիական հարցերով զբաղվող համաշխարհային քարտուղար (անալիզ և տեսական կենտրոն՝ Աշխարհ, Հայաստան, Սփյուռք)
- Հայրենադարձության համաշխարհային քարտուղար (Դեպի Երկիր, աշխատանք, շրջակա միջավայր, ենթակառուցվածք)
- Արտաքին կապերի համաշխարհային քարտուղար (սոցիալիստական Ինտերնացիոնալ, հարաբերություններ հայկական կուսակցությունների հետ, հարաբերություններ փոքրամասնությունների ու ոչ հայկական Սփյուռքի հետ)
- Անվտանգության ապահովման համաշխարհային քարտուղար (կուսակցական և ազգային անվտանգություն)
- Տնտեսական գծով համաշխարհային քարտուղար (համաշխարհային արժույթի ֆոնդի հայկական տարբերակ, համաշխարհային բանկ, արտադրություն, տեխնիկա հզորացում, տուրիզմ)
- Ֆինանսական գծով համաշխարհային քարտուղար (գանձապետ և ժառանգություն)
- Կապի համաշխարհային քարտուղար («Դաշնակցական» մամուլ, հարաբերություններ հայկական ու արտասահմանյան ԶԼՄ-ների հետ):
- Սոցիալական հարցերով համաշխարհային քարտուղար (երիտասարդական միավորումներ և արհմիություններ)
- Սպորտի ու երիտասարդության գծով համաշխարհային քարտուղար (ՀՄԸՄ, ՀԵՄ)
- Կրթության և մշակույթի հարցերով համաշխարհային քարտուղար («Համազգային» մշակութային կյանք, դպրոցներ և համալսարաններ)
- Շրջակա միջավայրի հարցերով համաշխարհային քարտուղար (բնապահպանական մոտեցում)
- Ուսումնասիրությունների և արխիվի պատասխանատու քարտուղար (գրասենյակների ուսումնասիրում, ՀՅԴ արխիվ, հրապարակումներ)
Այս ամենը 15 հոգու կդարձնի համաշխարհային լիդերներ, որոնցից ամենը մեկը կապված կլինի կենտրոնական կոմիտեի հետ, որոնք կունենան՝
- Դաշնային գլխավոր քարտուղար և քաղաքական ներկայացուցիչ
- Կոորդինացման պատասխանատու քարտուղար
- Միջազգային հարցերի պատասխանատու քարտուղար (Հայ Դատ, Ցեղասպանություն և ռեպարացիա, Արցախ)
- Հայրենադարձության պատասխանատու քարտուղար
- Արտաքին գործերի պատասխանատու քարտուղար
- Անվտանգության պատասխանատու քարտուղար
- Տնտեսության պատասխանատու քարտուղար
- Ֆինանսական պատասխանատու քարտուղար
- Կապի պատասխանատու քարտուղար
- Սոցիալական հարցերի պատասխանատու քարտուղար
- Երիտասարդության ու սպորտի պատասխանատու քարտուղար
- Մշակույթի ու կրթության ոլորտի պատասխանատու քարտուղար
- Շրջակա միջավայրի պատասխանատու քարտուղար
- Ուսումնասիրությունների ու արխիվի պատասխանատու քարտուղար
Այս ենթակառուցվածքը կբարձրացնի կուսակցական կառուցվածքների պրոֆեսիոնալիզմը և հող կնախապատրաստի հայկական կառավարական կազմակերպությունների համար: Գործառույթների ուղղությունը թույլ կտա ապահովել գործողությունների ու փոխանակումների արդյունավետություն ու համաչափություն: Եվ վերջապես այն կմնա ապակենտրոնացման գլխավոր կետում (ՀՅԴ գլխավոր սկզբունք):